• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ 20:37
Վարորդական քննությունների հերթերի խորքային պատճառները Վարորդական քննությունների հերթերի խորքային պատճառները 19:37
Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2026 19:56
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 11:1908 Փտր, 2023

ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի 3-րդ միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը:

Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այն է՝ նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, դրա արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից, հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից:

Բացի վերոգրյալից, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598 հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ:

Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:

Հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ:

Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն: Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1 մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։

Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ: Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ: Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։

Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել:

Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից:

Մասնավորապես.

Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը:

Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռքբերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»:

Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։

Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում:

Այդ ամենի արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք:

Այսինքն՝ Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն:

Մասնավորապես. պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության բաժնում 2019 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել քրեական գործը, որի նախաքննության կատարումը 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով գույքի խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև դրանց կատարումը կազմակերպելու և դրանց կատարմանն օժանդակելու վերաբերյալ առերևույթ հանցագործությունների դեպքեր:

Դրանց առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետի ու 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2022 թվականի ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: 2022 թվականի ապրիլի 25-ին կայացված որոշմամբ հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում. նախաքննությունը շարունակվել է 90100119 համարի ներքո:

Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար 2022 թվականի ապրիլի 29-ին կայացվել է որոշում Վահե-Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մեղադրյալ Վահե Յաքուբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2023 թվականի հունվարի 19-ին թիվ 90100119 քրեական վարույթով հսկող դատախազն առաջարկություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), այն է՝ Սեյրան Մուշեղի Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը և կառավարելով Պաշտպանության նախարարությունը, պարտավոր լինելով ապահովել նախարարության խնդիրներից բխող գործառույթների իրականացումը և պատասխանատու լինելով պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար, իրավասու լինելով ՀՀ անունից հանդես գալու համար տալ լիազորագրեր, հաշվետու լինել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության, այլ բնագավառների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տնօրինել իրեն վստահված ՀՀ պետական գույքը, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ ՀՀ պատկանող ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն:

Այսպես. «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության վարույթով հայտարարված աճուրդի շրջանակներում պարտատեր ՀՀ պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից լիազորված, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին մասնակցել է անշարժ գույքերի աճուրդին և հանդիսանալով միակ մասնակիցը՝ ճանաչվել է հաղթող: 2012 թվականի դեկտեմբերի 16-ին «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ռոմիկի Ասատրյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի միջև կնքվել են «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» վերաբերյալ թվով երեք պայմանագրեր, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր 1 մլրդ 310 մլն դրամով գնել է Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 (արժեքը՝ 1,108,000,000 ՀՀ դրամ), Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 (արժեքը՝ 160,000,000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Էրեբունի, Արին Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 (արժեքը՝ 186,000,000 ՀՀ դրամ) հասցեների անշարժ գույքերը՝ որպես պայմանագրային պարտավորությունից բխող պահանջ ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված՝ ի ապահովումն գույքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Դրանից հետո Վահե-Վասկեն Յաքուբյանը, հանդիսանալով կառուցապատմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ՓԲ և դրան փոխկապակցված այլ ընկերությունների փաստացի սեփականատերը, պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել սեփականության իրավունքով ՀՀ պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը: Հանցանքի կատարումը դյուրին դարձնելու նպատակով ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձինք մանրակրկիտ պլանավորել են կատարվելիք գործողություններն ու դրանց հաջորդականությունը, հանցանքի կատարման համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ընտրել հանցակիցների, ովքեր, հաշվի առնելով միմյանց՝ պաշտոնից բխող բարձր հեղինակությունն ու դիրքը՝ պատրաստակամություն են հայտնել անշեղորեն կատարելու գույքի հափշտակությանն ուղղված, միմյանց փոխլրացնող գործողությունները, այդ կապակցությամբ տրված հրահանգներն ու հանձնարարությունները։

Պլանավորված հանցագործությունը քողարկելու, դրան օրինական տեսք հաղորդելու և բացահայտման ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով հանցակիցներն օգտագործել են փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, սակայն այլ անձի անվամբ գրանցված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությունը Ընկերության տնօրեն Աշոտ Մհերի Հովհաննիսյանին հանձնարարելով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հիշյալ անշարժ գույքերը ձեռք բերելու խնդրանքով դիմում հասցեագրել ՀՀ կառավարությանը։

Պետական սեփականության կառավարմամբ օժտված ՀՀ կառավարության անդամները, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի եզրակացության բացակայության պայմաններում, 2012 թվականի փետրվարի 2-ին կայացրել են թիվ 112-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամ արժեքով, տարաժամկետ վճարման պայմանով, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարել անշարժ գույքերը:

Ընդ որում, հանցավոր խմբի անդամները, նպատակ ունենալով քողարկել պետության սեփականությունը հանդիսացող և առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակության իրենց հանցավոր մտադրությունն ու հեռահար նպատակները, նույն որոշմամբ ձևականորեն ամրագրել են, որ գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, վաճառողի հետ համաձայնեցնել ներդրումային ծրագիր՝ վեց ամսվա ընթացքում ապահովելով 300 աշխատատեղ և 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։

Հիշյալ որոշմամբ նաև սահմանվել է, որ անշարժ գույքի ամբողջ գինը գնորդի կողմից ենթակա է վճարման ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը, որից՝ առաջին վճարումը` 1 մլրդ 310 մլն դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում, երկրորդ վճարումը` 2 մլրդ դրամի չափով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը, 2013 թվականից՝ յուրաքանչյուր տարի 1 մլրդ դրամի չափով, իսկ վերջին տարում՝ գումարի մնացած մասը: Այնուհետև՝ 2012 թվականի ապրիլի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի միջև ձևականորեն կնքվել է շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամանակահատվածի, վճարման կարգի և դրա ժամանակահատվածի վերաբերյալ դրույթներ չպարունակող՝ պետական գնման մասին թիվ 1 պայմանագիրը, ըստ որի՝ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Երևան, Գյումրի և Գորիս քաղաքներում կառուցել ընդհանուր 3 մլրդ 809 մլն 216 հազար դրամ արժողության բազմաբնակարան շենքեր, սակայն որևէ շենք չի կառուցվել:

Հաջորդիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության կողմից լիազորված Դերենիկ Խաչիկի Գյոզալյանի միջև ՀՀ կառավարության որոշմամբ նշված պայմաններով և վճարման ժամանակացույցով 2012 թվականի ապրիլի 23-ին կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիր, որի 2.10-րդ կետի համաձայն՝ գնորդն իրավունք չի ունեցել գույքն օտարել մինչև անշարժ գույքերի արժեքի՝ 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամի վճարումը: Դրանից հետո՝ 2012 թվականի օգոստոսի 3-ին, ի կատարումն ՀՀ կառավարության որոշման և նախնական պայմանագրում ամրագրված դրույթների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության տնօրեն Աշոտ Արշակի Գոմցյանի միջև կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը:

Ընդ որում, պայմանագրի 1.13-րդ կետով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գիտությամբ, ի հակառակ «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարչի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից լիազորված անձի միջև 2011 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված առուվաճառքի հիշյալ պայմանագրերով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստանձնած պարտավորության, դիտավորությամբ ամրագրվել են պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ, որոնցով պայմաններ են ստեղծվել հետագայում պետությանը զրկելու պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասի նորմին հակառակ՝ առուվաճառքի հիմնական պայմանագրի 1․13-րդ կետում նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման պահից ի վեր վաճառողը դրա նկատմամբ գրավի իրավունք չունի։

Միաժամանակ, նույն պայմանագրով պետության համար անհարկի պարտավորություն է նախատեսվել ցանկացած պարագայում համաձայնություն տալ, որպեսզի վաճառվող անշարժ գույքերը լրիվ կամ մասնակի գրավադրվեն երրորդ անձանց մոտ՝ չորոշակիացված պայմանով, եթե գրավադրմամբ ներգրավվող միջոցները նախատեսվելու են Անշարժ գույքերում ներդրումներ և (կամ) վաճառողին պայմանագրի գնի վճարումներ կատարելու համար։ Այսինքն՝ գործարար շրջանառության սովորույթներին և սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պայմանագրերի կնքման համար ընդունելի դրույթներին տրամագծորեն հակասող ձևակերպումներով, հանցավոր մեխանիզմում ընդգրկված անձինք ստեղծել են պայմաններ՝ գույքի հափշտակությանն ուղղված իրենց հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու համար։

Այնուհետև՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պայմաններում, Վահե Յաքուբյանը, օգտվելով պայմանագրով սահմանված՝ ներդրումային ծրագիր իրականացնելու կամ ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով ձեռք բերված գույքը գրավ դնելու հնարավորությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ: Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն:

Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1 մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։ Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ:

Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ: Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։ Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելիությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել:

Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից:

Մասնավորապես. Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը:

Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ Անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռք բերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»:

Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։

Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում:

Դիտումների քանակ110
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ գլխավոր դատախազը ներկայացնում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը | ՈՒՂԻՂ 10:5508 Փտր, 2023 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացնում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը | ՈՒՂԻՂ
  • Շարունակվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման փակ նիստը 10:2208 Փտր, 2023 Շարունակվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման փակ նիստը Հասարակություն
  • ԱԺ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու երկրորդ միջնորդությունը 11:2807 Փտր, 2023 ԱԺ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու երկրորդ միջնորդությունը Քաղաքականություն
  • ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին առաջին միջնորդագիրը 10:3007 Փտր, 2023 ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին առաջին միջնորդագիրը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փոքրամասնության համար սահմանադրական երաշխիքներ է ստեղծում 00:5907 Փտր, 2026
  • Արաղչին կառուցողական է որակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները 00:4407 Փտր, 2026
  • Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով. քննարկում ԿԳՄՍՆ-ում 00:2707 Փտր, 2026
  • Կանանց ծաղրող խոսքեր, սեռական վիճակի քննարկում. Կարապետյանի որդու բառապաշարը՝ միջազգային մամուլում 00:0207 Փտր, 2026
  • Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 23:4706 Փտր, 2026
  • Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 23:3306 Փտր, 2026
  • Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ 23:1806 Փտր, 2026
  • 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի 23:0006 Փտր, 2026
  • Խաղաղության օգուտների մասին խոսակցությունը խրախուսելի է. էկոնոմիկայի նախարար 22:4206 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում 22:2106 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:0706 Փտր, 2026
  • ՀՀ-ում այրվածքաբանների կարիք կա. ինչո՞ւ պահանջված չէ մասնագիտությունը 22:0006 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը 21:4806 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 6 Փետրուար․ 2026 21:3606 Փտր, 2026
  • Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը 21:2206 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Ոչ միայն հակաէթիկական, այլև հակաքաղաքական.քաղաքագետը՝ Կարապետյանի որդու զրույցի մասին 21:0006 Փտր, 2026
  • Փետրուար 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5706 Փտր, 2026
  • Քննության գնահատականը՝ ատեստավորման փոխարեն. փոփոխություն՝ պայմանագրայինների ատեստավորման կարգում 20:4406 Փտր, 2026
  • Կրեմլի թուրք քարոզչի հերթական կեղծիքի թիրախում դարձյալ ՀՀ կառավարությունն է 20:3906 Փտր, 2026
  • ՔՊ վարչության արտահերթ նիստ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:3406 Փտր, 2026
  • Զբաղվածության ապահովման թիրախային ծրագրերը շարունակվել են. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ հաշվետվությանը 20:2906 Փտր, 2026
  • Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացում Գրենլանդիայում. BBC 20:2406 Փտր, 2026
  • Նորոգումից՝ պեղումներ և այցելությունների աճ. հուշարձանների ներուժը 20:1906 Փտր, 2026
  • ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ իր 20-րդ պատժամիջոցների փաթեթը 20:1406 Փտր, 2026
  • 6 ամիս Երևանն ապրում էր Սարոյանի շնչով 20:0906 Փտր, 2026
  • 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ 20:0406 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2026 19:5606 Փտր, 2026
  • Ռուբիոն անհրաժեշտ է համարել Չինաստանի մասնակցությունը միջուկային հրթիռների մասին նոր պայմանագրին 19:5006 Փտր, 2026
  • Տեքստիլ և հագուստ. տեղական արտադրություն 19:4306 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է 19:3606 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է 19:3106 Փտր, 2026
  • Մոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմ 19:2106 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 19:1306 Փտր, 2026
  • ՀԱՖՆ համերգը՝ Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ 19:0406 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | 3 անշարժ գույք, շուրջ 36 մլն դրամ. Դատախազության պահանջը պաշտպանության նախկին փոխնախարարից 19:0006 Փտր, 2026
  • Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը 18:5306 Փտր, 2026
  • Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել 18:4606 Փտր, 2026
  • Ազգային ժողովի հերթական ընտրությունը կլինի 2026-ի հունիսի 7-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել 18:3806 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ 18:3406 Փտր, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց 18:2406 Փտր, 2026
  • Սննդի առաքում իրականացնողը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ 18:1506 Փտր, 2026
  • ՔԿ-ն հորդորում է WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին 18:0706 Փտր, 2026
  • ՆԳ նախարարը և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են տեղահանված անձանց ինտեգրման և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հարցեր 18:0406 Փտր, 2026
  • Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար 17:5506 Փտր, 2026
  • Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են խաղաղության բանակցություններից. Բեսենթ 17:5506 Փտր, 2026
  • «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 2025-ին մուտքագրվել է 2575, ելքագրվել՝ 3580 փորձաքննություն 17:4706 Փտր, 2026
  • QR-ն ու բիզնեսը 17:4106 Փտր, 2026
  • Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյան 17:3206 Փտր, 2026
  • Իրանական անօդաչու թռչող սարքերը դադարեցրել են թռիչքները Արաբական ծովի վրայով 17:2906 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր 17:2206 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 17:0006 Փտր, 2026
  • Լուրեր 17։00 | Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել է 8165 քաղաքացի 17:0006 Փտր, 2026
  • Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 16:5706 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ 16:4206 Փտր, 2026
  • Մեծամորի ուսանողները կտնտեսեն ժամանակն ու ֆինանսները. անվճար երթուղի է գործարկվել 16:2806 Փտր, 2026
  • ICE-ի 700 գործակալի հետ կկանչեն Մինեապոլիսից 16:2106 Փտր, 2026
  • ՏԿԵ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր 16:1406 Փտր, 2026
  • Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է 16:0406 Փտր, 2026
  • 400 572 կենսաթոշակառուի ու նպաստառուի հունվարին հետվճարի տեսքով վերադարձվել է 33,3 մլրդ դրամ 15:5506 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 15:5006 Փտր, 2026
  • Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու համար. նրա պաշտոնավարումը կասեցվել է 15:4306 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր 15:3806 Փտր, 2026
  • Բարեփոխումների կարևորագույն բաղադրիչ է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը. ՆԳ փոխնախարարը հանդիպել է «Ռաուլ Վալենբերգ» ինստիտուտի տնօրենի հետ 15:3306 Փտր, 2026
  • Թրամփը կողմ է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի կնքմանը 15:1806 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 15:0706 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:0006 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Գնդերեցները կենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը. Պապիկյան 15:0006 Փտր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները 14:5406 Փտր, 2026
  • Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ չի շրջանառում 14:3706 Փտր, 2026
  • Հրդեհ Օձունում. այրվել է անասնակեր 14:3406 Փտր, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 14:2606 Փտր, 2026
  • Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 14:1306 Փտր, 2026
  • Օմանում մեկնարկել է ԱՄՆ-Իրան հանդիպումը 13:5806 Փտր, 2026
  • Վրաստանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ առևտրի նախարարությունում քննարկել է Միջին միջանցքում ներդրումների հարցը 13:4406 Փտր, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել 13:3406 Փտր, 2026
  • Երկու ապրանք կա, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի. Պապոյան 13:2406 Փտր, 2026
  • Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս. Պապոյան 13:1606 Փտր, 2026
  • Երբ «Արմեդ»-ում կարձանագրվի, որ անձը ունի խնդիր, մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի. ՆԳ փոխնախարար 13:0906 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու 13:0206 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Ռազմավարական սպառազինությունների հարցով նոր պայմանագիր է պետք. Թրամփ 13:0006 Փտր, 2026
  • Նորավարտ լեյտենանտը կարող է ստանալ 620-750 հազար աշխատավարձ, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում՝ մինչև 820 հազար դրամ. Պապիկյան 12:5406 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ 12:4706 Փտր, 2026
  • Հուսով եմ՝ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն. Պապոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին 12:4306 Փտր, 2026
  • Շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, ժամանակ է պետք. Պապոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրի մասին 12:3706 Փտր, 2026
  • Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները 12:2806 Փտր, 2026
  • Մարդկային ռեսուրսների կառավարման հարցերը՝ քննարկումների օրակարգում․ ՆԳՆ պատվիրակությունը Իսպանիայում էր 12:2006 Փտր, 2026
  • Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն. Պապիկյան 12:1306 Փտր, 2026
  • Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս 12:0606 Փտր, 2026
  • Ինձ ասեք գյուղ, որտեղ օրական 700 լիտր կաթ է արտադրվում, և մենք արագ կկազմակերպենք մթերումը. Պապոյան 11:5806 Փտր, 2026
  • Նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում ՀՀ-ԻԻՀ սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով. ՊԵԿ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին 11:4806 Փտր, 2026
  • Ի գիտություն հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների 11:4006 Փտր, 2026
  • ՏԿԵ նախարարի տեղակալը և KFW բանկի տարածաշրջանի տնօրենը քննարկել են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի ընթացքը 11:3706 Փտր, 2026
  • Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը Մասկատի բանակցություններում 11:3006 Փտր, 2026
  • 2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել, ավելի բարձր, քան 2024-ին. Պապոյան 11:2306 Փտր, 2026
  • ԲՏԱՆ-ում ներկայացվել են ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորությունները 11:1406 Փտր, 2026
  • Աջափնյակի թիվ 49 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգված է. վարչապետ 11:0506 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 10:5606 Փտր, 2026
  • Արարատի մարզի մի քանի գյուղում ջուր չի լինի 10:1506 Փտր, 2026
  • Կառավարության շենքի մոտ վթար է տեղի ունեցել․ 38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 10:0306 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | ՀԱՊԿ-ին վերաբերող հարցերի պատասխանները Երևանը դեռ չի ստացել. ԱԺ նախագահ | 06.02.2026 10:0006 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015