• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Սարգսյանի և Դավիթ Հայրապետյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Հայկ Սարգսյանի և Դավիթ... 23:01
Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին որևէ հարցում մեղավոր չի ճանաչում, որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Հռոմի կանոնադրության մասին ՍԴ... 21:13
Օրը՝ 60 վայրկյանում Օրը՝ 60 վայրկյանում 22:06
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:4006 Փտր, 2023

Վերին Լարսում կուտակված է մոտ 600 մեքենա, առկա է ձնահոսքի վտանգ․ տեղումները դեռ կշարունակվեն

Առաջիկա ժամերին Հայաստան է ներթափանցելու նոր հզոր ցիկլոն, և փետրվարի 7-ին ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի տարածքը գտնվելու է այդ հզոր ցիկլոնի ազդեցության տակ: Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, իսկ հովտային ցածրադիր հատվածներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում ձյան տեղումները լինելու են բավականին ինտենսիվ, դրանք ուղեկցվելու են բքով, հորիզոնական ցածր տեսանելիությամբ, ճանապարհները պատվելու են մերկասառույցով, այնպես որ ազգաբնակչությանը կոչ ենք անում նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: Փետրվարի 8-ից սկսած ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն 8-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները դեռ կշարունակվեն:

Վերջին երկու օրերի ընթացքում նույնպես հանրապետությունը գտնվում էր բավականին հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, մի շարք շրջաններում ձյան առատ տեղումները շարունակվել են նաև այսօր, որոնք ուղեկցվել են սաստիկ բքով, տեսանելիության կտրուկ անկմամբ: Ներքին գործերի նախարարության ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն՝ կարգավորում երթևեկությունը, հաշվառում ճանապարհատրանսպորտային պատահարները, արգելափակումից դուրս բերում տրանսպորտային միջոցներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կապալառու կազմակերպություններն իրականացնում են ձյան մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նարեկ Սողիկյան (Ճանապարհային դեպարտամենտի տվյալների հավաքագրման ինժեներ) - Ճանապարհներին տեղադրված են տեղեկատվական վահանակներ, որտեղ զետեղված են ճանապարհային դեպարտամենտի հեռախոսահամարները: Քաղաքացիները կարող են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ տեղեկավտություն ստանալ տվյալ հեռախոսահամարով:

Այսօր նաև Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում 8 ամսական երեխան ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողացել մոտենալ հիվանդին: Դեպքի վայր մեկնած փրկարարները բժիշկներին ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդի տուն, այնուհետև երեխային և բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

ՍՏԵՓԱՆԾՄԻՆԴԱ - ԼԱՐՍ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

Եղանակով պայմանավորված՝ գիշերվանից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Վահան Հակոբյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ) - Ձյան առատ տեղումները շարունակվում են մինչ այս պահը, և շատ մեծ է ձնահոսքի վտանգը, այդ պատճառով մաքրման աշխատանքներ վրացական կողմում դեռ չեն իրականացվում, և ըստ կանխատեսումների` մինչև երեքշաբթի երեկո ձյան տեղումները կշարունակվեն, որից հետո նոր կսկսվեն ձնամաքրման աշխատանքները: Ըստ կանխատեսումների՝ սահմանը կբացվի չորեքշաբթի, առավելագույնը` հինգշաբթի, եթե, իհարկե, եղանակը մեզ նոր անակնալներ չմատուցի:

Մաքսային կցորդի տվյալներով` Վերին Լարսի անցակետում կուտակված է մոտ 500-600 մեքենա:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ60
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գորիսում և Աշտարակում մառախուղ է 12:1702 Ապր, 2023
  • Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է 11:0602 Ապր, 2023
  • Երևանի թիվ 47 դպրոցում շչակ է գործարկվելու 10:5902 Ապր, 2023
  • Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է 10:1802 Ապր, 2023
  • Արարատում և Արմավիրում ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է 10:1202 Ապր, 2023
  • Շարունակվում են ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները. Երևանի մետրոպոլիտեն 00:0002 Ապր, 2023
  • Գյուղատնտեսական դպրոցի աշակերտները մակարոն են արտադրում 23:4501 Ապր, 2023
  • Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 23:2101 Ապր, 2023
  • Հայաստանի աշխատատեղերի 31.6 տոկոսը ապահովում է 305 խոշոր կազմակերպություն 23:1801 Ապր, 2023
  • ԱՄՆ-ում պտտահողմերի պատճառով 10-ից ավելի մարդ է զոհվել 22:5401 Ապր, 2023
  • Ապրիլի 2-ի եղանակային կանխատեսումները 22:3601 Ապր, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում 22:0601 Ապր, 2023
  • Մեքսիկացի սենատորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 21:5101 Ապր, 2023
  • Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին որևէ հարցում մեղավոր չի ճանաչում, որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ 21:1301 Ապր, 2023
  • 3 անշարժ գույք, 12 հազար դոլար. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հայտարարագիրը 21:0901 Ապր, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 01.04.2023 21:0001 Ապր, 2023
  • «Յուէսէյ Ավտոէքսպորտ ԲՍԵ» ընկերությունը 2022-ին 4 մլրդ 806 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 20:5801 Ապր, 2023
  • ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ 20:5201 Ապր, 2023
  • «Սասունցի Դավիթ» էպոսի քոչարյան շարքը ցուցադրվեց Հրազդանում 20:4401 Ապր, 2023
  • Դասավանդման նորարար մեթոդներ՝ բուհերում․ վերապատրաստվում են դասախոսները 20:3801 Ապր, 2023
  • Վանաձորի մի քանի շենքում կոյաջրերը բակեր, նկուղներ ու ավտոտնակներ են լցվում 20:3201 Ապր, 2023
  • Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ 20:2501 Ապր, 2023
  • Լոռու, Տավուշի և Շիրակի զբոսաշրջային հնարավորությունները՝ մեկ հարթակում 20:2101 Ապր, 2023
  • Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Բեյրութում նշել է հիմնադրման 95-ամյակը 20:2101 Ապր, 2023
  • Եգիպտոսը հանդես է գալիս Սիրիայի ամբողջ տարածքի նկատմամբ Դամասկոսի ինքնիշխանության վերականգնման օգտին. Շուքրի 20:1401 Ապր, 2023
  • Լինելու է արդար մոտեցում և պայմանների բարելավում բոլորի համար. Տիգրան Ավինյանն այցելել է վթարային շենքեր 20:0901 Ապր, 2023
  • Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում տեղի է ունեցել Համլետ Մանուկյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունը 19:5601 Ապր, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև շարունակվում է դիվանագիտական առճակատումը 19:5101 Ապր, 2023
  • ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով 19:4101 Ապր, 2023
  • Սիրային խառնաշփոթ՝ երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում 19:3201 Ապր, 2023
  • Հայաստանում ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով 19:2001 Ապր, 2023
  • ԵԱՏՄ երկրներում արտադրված տրանսպորտային տեխնիկան ՌԴ-ում կգրանցեն միայն էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում 19:0401 Ապր, 2023
  • Բանակցությունները հնարավոր կլինեն, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից. Զելենսկի 18:5101 Ապր, 2023
  • Բուսաբանական այգում էկոկրթական ծրագիրը շարունակվում է նաև գարնանը 18:4701 Ապր, 2023
  • Մարմնամարզության երիտասարդական ԱԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել 18:3401 Ապր, 2023
  • Աուտիզմ ունեցող երեխաներին պետք է ինտեգրել հանրությանը 18:1701 Ապր, 2023
  • Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը 18:0601 Ապր, 2023
  • Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է 17:5401 Ապր, 2023
  • Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել 17:3901 Ապր, 2023
  • Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ 17:2701 Ապր, 2023
  • Հրատարակիչներն ուզում են տպագրել իրենց ներկայացրած դասագրքերը. ԿԳՄՍՆ-ն կհայտարարի առանձին մրցույթ 17:1601 Ապր, 2023
  • Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 17:0201 Ապր, 2023
  • Լուրեր 17:00 | 01.04.2023 17:0001 Ապր, 2023
  • Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար 16:4701 Ապր, 2023
  • Բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքների հարցը՝ հանձնաժողովի օրակարգում 16:4001 Ապր, 2023
  • 2024-ից ձկնարտադրողները պետք է կիրառեն ջրամաքրման նոր համակարգեր 16:2901 Ապր, 2023
  • Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանը՝ բազմաժանր ու մրցակցային 16:1801 Ապր, 2023
  • Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը 16:0701 Ապր, 2023
  • Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով 15:5801 Ապր, 2023
  • Ռուսաստանը մտադիր է թույլ չտալ, որ միջուկային պատերազմ սկսվի 15:4601 Ապր, 2023
  • Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը 15:3201 Ապր, 2023
  • Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ 15:1701 Ապր, 2023
  • Գլխուղեղի կաթվածի պետական ծրագրից Գյումրիում օգտվել է 600-ից ավելի բուժառու 14:5801 Ապր, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից 14:4201 Ապր, 2023
  • Սի Ծինփինն ու Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ 14:1401 Ապր, 2023
  • Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են ՄՍԾ Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակիցն ու ևս երկու անձ 14:0301 Ապր, 2023
  • ՆԱՏՕ-ի Արևելյան թևի երկրները կոչ են արել ուժեղացնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը 13:4701 Ապր, 2023
  • 15 անշարժ գույք Արարատի մարզում, 58,5 մլն դրամ. Մասիսի նախկին քաղաքապետի վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ 13:2401 Ապր, 2023
  • Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը 13:0901 Ապր, 2023
  • Լուրեր 13:00 | 01.04.2023 13:0001 Ապր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015