• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Գեղարքունիքում 3 տղամարդ բռնություն է գործադրել պարեկների նկատմամբ. նրանցից 2-ը կալանավորվել են Գեղարքունիքում 3 տղամարդ բռնություն... 12:31
ՊԲ զինծառայողները կասեցրել են Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման փորձը Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի ուղղությամբ ՊԲ զինծառայողները կասեցրել են... 11:47
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է ԿԸՀ-ն ներկայացրել է Անի... 08:20
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հանուն պետականության,  ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
09:3628 Հնվ, 2023

Հանուն պետականության, ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ,

Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի:

Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:

Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:

Սա է պատճառը, որ Կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:

Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը, մեր պատկերացմամբ, պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:

Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն:

Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը:

Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:

2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, որոնք իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:

Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ: Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից:

Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների: Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, որոնք Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները: Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, որոնք անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը: Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:

Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Դիտումների քանակ557
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկարաձգվել է ԿԳՄՍՆ 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ առաջարկների ներկայացման ժամկետը 13:4427 Մար, 2023
  • Բնակարան, 1 մլն 715 հազար դրամ. ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հայտարարագիրը 13:3527 Մար, 2023
  • Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ 13:2527 Մար, 2023
  • Հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.9 տոկոսով 13:1327 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 27.03.2023 13:0027 Մար, 2023
  • «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը՝ Երևանում տնկվող սակուրաների մասին 12:5227 Մար, 2023
  • Ամառային ժամանակի մասին վեճի պատճառով Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում 12:4527 Մար, 2023
  • Ամփոփվել են հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները 12:3827 Մար, 2023
  • Գեղարքունիքում 3 տղամարդ բռնություն է գործադրել պարեկների նկատմամբ. նրանցից 2-ը կալանավորվել են 12:3127 Մար, 2023
  • Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին 12:2227 Մար, 2023
  • Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Արագածոտնի դպրոցներում 12:1627 Մար, 2023
  • 237 ավտոբուս ունենք հիմա կանգնած. Ավինյանը հանձնարարեց հայտնել դրանց աշխատանքի մեկնարկի ժամանակացույցը 12:0927 Մար, 2023
  • Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Հերցոգին 12:0427 Մար, 2023
  • ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան 11:5927 Մար, 2023
  • Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին 11:5427 Մար, 2023
  • ՊԲ զինծառայողները կասեցրել են Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման փորձը Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի ուղղությամբ 11:4727 Մար, 2023
  • Իսրայելի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումները քննադատելու համար 11:3827 Մար, 2023
  • Մարտի 24-27-ը հանրապետությունում արձանագրվել է 25 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել 11:1427 Մար, 2023
  • Հնաբերդի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ 11:0327 Մար, 2023
  • Մարտի 20-26-ը ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ 10:4027 Մար, 2023
  • Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում 10:1327 Մար, 2023
  • Լուրեր 10:00 | 27.03.2023 10:0027 Մար, 2023
  • ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները 09:5027 Մար, 2023
  • Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել երկրում ակցիաների պատճառ դարձած բարեփոխումների գործընթացը 09:4027 Մար, 2023
  • ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 09:0727 Մար, 2023
  • ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է 08:2027 Մար, 2023
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը 01:0927 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան 00:5627 Մար, 2023
  • ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս 23:4826 Մար, 2023
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը 23:4026 Մար, 2023
  • Հայտնի են Անիի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 23:2326 Մար, 2023
  • Ըստ նախնական տվյալների` Անիում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ընտրողների ձայների կեսից ավելին 23:0326 Մար, 2023
  • Անի համայնքի ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ 22:4326 Մար, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը շարունակաբար աճում է 22:3326 Մար, 2023
  • Սիսիանում մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն արձանագրվել. Իոաննիսյան 22:3026 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ 21:3426 Մար, 2023
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը հայտնի է 21:2826 Մար, 2023
  • Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն 21:1526 Մար, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.03.2023 21:0026 Մար, 2023
  • Նյու Յորքում տեղի կունենա Orion Summit 2023-ը | Հարցազրույց Էմմա Առաքելյանի հետ 20:5726 Մար, 2023
  • Նորակառույցները գազամատակարարման խնդիր չեն ունենա 20:3526 Մար, 2023
  • Ժամը 20։00-ին փակվել են բոլոր 61 ընտրատեղամասերը 20:0926 Մար, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.03.2023 19:3326 Մար, 2023
  • 3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք 19:1326 Մար, 2023
  • Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը. ԿԸՀ 18:1026 Մար, 2023
  • Սիսիանում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող 17:4626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 17:3626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 17:3026 Մար, 2023
  • Ավարտվում են «Եռաբլուրի» հարակից լանջերում անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները 16:5826 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանն օգնում է Դիլիջանում աղբ հավաքող ռելոկանտներին 16:3526 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Անիում քվեարկել է ընտրողների 35.69 տոկոսը 16:0526 Մար, 2023
  • Սիսիանում հայտնաբերել ենք քվեարկության պրոցեսի հետ կապված խնդիրներ, բայց դրանք անմիջապես լուծվել են. Դանիել Իոաննիսյան 15:4426 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Սիսիանում ընտրություններին մասնակցել է 6836, Անիում՝ 5703 քաղաքացի. ԿԸՀ 15:2926 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 15:1226 Մար, 2023
  • Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիների ուղղությամբ 15:1226 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 15:0026 Մար, 2023
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ 14:1526 Մար, 2023
  • Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան 14:0126 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015