• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին 15:23
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԵՄ-Հայաստան կրթական երկխոսություն. աշխատանքային քննարկում
Հասարակություն
18:5717 Հնվ, 2023

ԵՄ-Հայաստան կրթական երկխոսություն. աշխատանքային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի և Արևելյան գործընկերության հարցերով պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Քալենը, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Ստեֆանի Գիհարդ-Բրենդը, նախարարության և Եվրամիության ներկայացուցիչներ:

Ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրամիության գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման, հաստատման, ինչպես նաև հետագա իրականացման փուլերում:

«Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ այս տարին սկսում ենք համատեղ կրթական երկխոսությանը նվիրված այս միջոցառմամբ: Սա նշանավորում է այն ջանքը, որն արդեն իսկ ներդրել ենք նախորդ ժամանակահատվածում Հայաստանի կրթական համակարգում զարգացում ապահովելու համար: Այս առումով հատկապես կարևորում եմ ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» իրագործման առումով: Համատեղ աշխատանքի արդյունքում ունենք ԱԺ-ի կողմից հաստատված և արդեն որպես օրենք գործող ծրագիրը: Հաջորդաբար կարևոր է նաև գործողությունների պլանը, որը պարունակելու է չափելիություն և ֆինանսական գնահատականը. այն մեզ թույլ է տալու առաջիկա տարիներին հստակ պատկերացնել մեր անելիքների քարտեզը: Անգնահատելի է այն աջակցությունը, որը ստացել ենք Եվրամիության մեր գործընկերներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի և շարունակական աջակցության համար:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ռազմավարության հաստատումը բացում է անելիքների ամբողջական շղթան, որի շուրջ պետք է աշխատել և կառուցել հետագա համագործակցությունը՝ դրանք իրականություն դարձնելու համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ գործողությունների պլանի հաստատման համար սահմանվել է եռամսյա վերջնաժամկետ:

«Մեր առաջնահերթ խնդիրը ռազմավարությունն իրականություն դարձնելն է. մեկ բան է զարգացման ռազմավարությունը գրել թղթի վրա, մեկ այլ բան՝ այն դարձնել իրականություն: Կրթության զարգացման ռազմավարական ծրագիրը նկարագրում է կրթական որակյալ և հասանելի ծառայություններին ուղղված գործողությունները կյանքի բոլոր փուլերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ Եվրամիության հետ գործընկերությունը չի սահմանափակվում միայն կրթական համագործակցությամբ, այն ներառում է նաև մշակույթի և գիտության ոլորտները:

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ԵՄ գործընկերների հետ բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկրում կրթության որակի բարելավման:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորել է Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսության մեկնարկը՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» ընդունումը հնարավորություն է տալիս ընդարձակելու համագործակցության հեռանկարները:

ԵՄ գործընկերները հայտարարել են ապագա ծրագրերի մասին, որոնց նպատակն է սատարել դրանց իրականացմանը՝ շեշտելով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Նշվել է, որ ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում դիտարկվում են Սյունիքում կրթական նոր մոդելի ներդրման և Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև ոչ ֆորմալ կրթություն կազմակերպող կառույցների զարգացմանը COAF և ԹՈՒՄՈ կենտրոնների ձևաչափով՝ նշելով, որ դրանք ֆորմալ կրթական համակարգի հետ միասին ամբողջացնում են կրթության կազմակերպման արդյունավետությունը:

Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի և Արևելյան գործընկերության հարցերով պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Քալենը, ներկայացնելով ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության ծրագիրը, կարևորել է ռեսուրսների առկայությունը, որոնք անհրաժեշտ են բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:

«Տպավորված եմ ՀՀ կառավարության ջանքերով՝ կապված «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման և հաստատման հետ: Միանում ենք ձեր ջանքերին ու հայտնում մեր լիարժեք աջակցությունը՝ ռազմավարության գործողությունների պլանի իրագործման փուլում: Շատ հավակնոտ ու կարևոր ծրագիր եք կազմել ապագայի համար: Ուրախ կլինենք նպաստել դրա իրագործմանը»,- ասել է Դեյվիդ Քալենը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել են կրթության ռազմավարության հիմնական ուղղությունները:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:

«Ռազմավարության հիմքում մարդն է, մարդկային կապիտալի զարգացումը: Բոլոր մարդիկ ունեն որոշակի հմտություններ, տաղանդ, իսկ կրթության համակարգի առաքելությունն այդ տաղանդների բացահայտումն է՝ հնարավորություն տալով մարդուն իրացվելու՝ հանուն իրեն, պետության և տնտեսության զարգացման»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ շեշտադրված կարևոր խնդիրներից է նաև կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացնելով ռազմավարության՝ նախադպրոցական կրթությանն ու հանրակրթությանը վերաբերող հիմնական դրույթները, նշել է, որ նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսի ընդգրկվածության ապահովումն է նախադպրոցական ծրագրերում. «Փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը»:

ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ:

Այս նպատակադրման համար նախատեսվում է, որ Հայաստանի առնվազն չորս բուհ մինչև 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ:

Ժաննա Անդրեասյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքի հարցը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկման ժամանակ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտման հարցը՝ պայմանավորված Լաչինի միջանցքի փակմամբ:

«Լեռնային Ղարաբաղի մի շարք երեխաներ այժմ գտնվում են Հայաստանում և արդեն տևական ժամանակ է՝ զրկված են իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից: Մենք, իհարկե, այստեղ փորձել ենք ապահովել նրանց կրթության իրավունքը. երեխաները Երևանում և Գորիսում հաճախում են դպրոցներ, նաև մանկապարտեզ, ուսումնարաններ: Բայց սա ճիշտ իրավիճակ չէ, ու բոլորս էլ հասկանում ենք, որ երեխաները հնարավորինս շուտ պետք է ընտանիք վերադառնալու հնարավորություն ունենան: Էլ ավելի մտահոգիչ է այն, որ Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված է սննդի մատակարարման անհնարինության պատճառով: Մտահոգիչ է նաև, որ դպրոցներում չեն գործում երկարօրյա խմբերը: Բոլորիս համար օրվա խնդիր է դառնում առաջին հերթին ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը: Հուսով եմ՝ համատեղ ջանքերն այս հիմնարար իրավունքների ապահովման առումով ևս կունենան արդյունք, թեև իրավիճակն արդեն շատ երկար է ձգվում: Մենք իսկապես շատ անհանգիստ ենք, որ արդյունքները լինեն բավարար, և օր առաջ կարողանանք վերականգնել մարդկանց տեղաշարժը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ իրենք ուշադրությամբ հետևում են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: «Ճանապարհը պետք է անպայման բացվի»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը՝ հույս հայտնելով, որ բանակցությունները դրական արդյունք կտան:

Դիտումների քանակ37
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026
  • Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 13:5016 Օգս, 2026
  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13:3716 Օգս, 2026
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015