• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արդեն 12 օր ԼՂ բնակչության կյանքի ճանապարհը դե ֆակտո ամբողջությամբ փակված է. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին
Քաղաքականություն
19:4223 Դեկ, 2022

Արդեն 12 օր ԼՂ բնակչության կյանքի ճանապարհը դե ֆակտո ամբողջությամբ փակված է. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը:

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,

Հարգելի բարեկամներ, գործընկերներ,

Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար:

Այսօրվա հանդիպման մասնակիցների կազմն ու քանակը ևս մեկ անգամ ապացուցում է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հարթակում մեր երկրների փոխգործակցության կարևորության բարձր աստիճանը։

Օգտվելով առիթից` առաջին հերթին հայկական կողմի անունից ցանկանում եմ ընդգծել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի նշանակությունը մեր երկրի համար և գոհունակությամբ ընդգծել օրակարգի գործարար հագեցվածության, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կողմերի հետևողականության և պայմանավորվածությունների կատարման արդյունավետությանը։

Այստեղ ակնհայտ է անձամբ Ձեր դերը, Ալեքսեյ Օվերչուկ, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։

Ըստ էության, մեր օրակարգերում արտացոլված են մեր երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը, խնդիրները և զարգացման հեռանկարները։

Ըստ այդմ, այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ամփոփել մեր երկրների միջև համագործակցության կարևորագույն հարցերի մասով ընթացիկ իրավիճակը և ծրագրել միջոցառումներ սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համագործակցության համակարգային կարևորություն ունեցող ուղղություններով:

Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր: Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին։

Եվ ներկա պահին, արդեն 12 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, և տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին։

Չնայած բոլոր դժվարություններին, այսօրվա իմ ելույթում ես հարկ համարեցի անդրադառնալ մեր համատեղ աշխատանքի ներկայիս միանշանակ դրական և կարևոր արդյունքներին, որոնց մասին արդեն կարելի է խոսել որպես փաստեր։

Այստեղ, նախևառաջ, հարկ է նշել մեր փոխադարձ և բացարձակ կառուցողականությունը և փոխըմբռնումը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական ցնցումի ներկա իրավիճակում։

Իհարկե սա բարդ խնդիր է, բայց մենք այն, իմ տեսանկյունից, լիովին հաղթահարում ենք։

Անցնող տարում մենք գործադրել ենք բոլոր ջանքերը մեր երկրների միջև հարաբերությունների համաչափ զարգացման համար, ինչն ակնհայտորեն արտացոլվել է տնտեսական համագործակցության ոլորտում։ Մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցել փոխադարձ առևտրում:

2022 թվականի 10 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 85%-ով գերազանցում է 2021 տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումն ըստ ծագման երկրի կազմել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 53%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Փոխադարձ առևտրի հետևողական աճին զուգընթաց՝ անհրաժեշտ ենք համարում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հետագա խթանումը, ինչն իր հերթին կնպաստի առևտրային կապերի ամրապնդմանը։

Ընթացիկ տարվա կարևոր արդյունք ենք համարում մեր պետությունների կառավարությունների միջև տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը։ Համոզված եմ, որ հաջորդ տարի մենք համատեղ կհաստատենք դրա իրականացման Գործողությունների մանրամասն ծրագիրը։

Գործընկերներ,

Ցանկանում եմ նշել, որ մեզ հաջողվեց աշխատանքային կարգով լուծել Հայաստանում ռուսական կապիտալով մի շարք խոշոր ընկերությունների ընթացիկ գործունեության հետ կապված բարդ խնդիրներ։

Մենք հետագայում ևս պատրաստ ենք ապահովել բարենպաստ պայմաններ ռուսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։

Անցնող տարում էներգետիկայի ոլորտում մենք համաձայնեցրել և ստորագրել ենք 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։

Մեզ հաջողվեց տարիներ շարունակ կուտակված և չլուծված բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ գտնել։

Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ կարևոր եմ համարում համագործակցությունը արտոնյալ պայմաններով վառելիքի ներկրման բնագավառում։

Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք 2023 թվականի համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ բալանսները։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան ընթացիկ տարում շարունակել են համատեղ ակտիվ աշխատանքը՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման լայնածավալ ծրագրի իրականացման ուղղությամբ։

Մեր ռազմավարական օրակարգի մեկ այլ հարց եմ համարում տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացումը։

Այս ուղղությամբ մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր երկրների տարանցիկ ներուժը, որպեսզի բավարարենք ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ մեր քաղաքացիների կարիքները։

Մեր պայմանավորվածությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանում շարունակում է ուղևորափոխադրումների համար նախատեսված շարժակազմի թարմացման գործընթացը։ ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 500 մլն ռուբլի։

Կարևոր է նշել, որ մեր երկրների միջև բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները շարունակում են իրականացվել առանց թույլտվության։

Ինչ վերաբերում է երրորդ երկրներ և երրորդ երկրներից բեռնափոխադրումներին, ապա հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել լրացուցիչ թույլտվությունների փոխանակում, ինչի արդյունքում 2022 թվականին դրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է։

2022 թվականի մայիսից Ռուսաստանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների բոլոր սահմանափակումները հանվել են։ Ներկայումս 9 գործող երթուղիներով պարիտետային սկզբունքով աշխատում է 6 ընկերություն։

Չնայած բոլոր դժվարություններին՝ ցանկանում եմ ընդգծել մեր արդյունավետ համագործակցությունը օդային փոխադրումների ոլորտում:

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավիաչվերթերի քանակը շուրջ երկու անգամ ավելացել է։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։

Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։

Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է։

Հարգելի ընկերներ,

Ամփոփելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի բոլոր մասնակիցներին, փորձագետներին, մեր երկրների նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին հայ-ռուսական բազմաշերտ գործընկերության հետ կապված հարցերի ողջ շրջանակի կառուցողական, մանրամասն, արդյունավետ քննարկման համար»:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել խաղաղություն ու բարօրություն:

Նիստի արդյունքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որը ներառել է երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը:

Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ նամականիշների մարման արարողությունը:

Դիտումների քանակ259
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ 19:2312 Դեկ, 2022 Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ Քաղաքականություն
  • Մհեր Գրիգորյանը և ՌԴ պատվիրակության անդամները քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր 19:2402 Դեկ, 2022 Մհեր Գրիգորյանը և ՌԴ պատվիրակության անդամները քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր Մշակույթ
  • Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ տնօրենի հանդիպմանը կարևորվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքները 15:1030 Նմբ, 2022 Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ տնօրենի հանդիպմանը կարևորվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքները Քաղաքականություն
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին 19:0626 Նմբ, 2022 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին Հասարակություն
  • Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման  համար. Մհեր Գրիգորյան 20:4025 Նմբ, 2022 Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան Քաղաքականություն
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին. շեշտվել է տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում ՀՀ-ի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը 13:3225 Նմբ, 2022 Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին. շեշտվել է տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում ՀՀ-ի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015