• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման  համար. Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն
20:4025 Նմբ, 2022

Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան,

Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ներկա գտնվելու հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կանադան առաջին պետություններից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից ի վեր մեր երկրների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և բարեկամության մթնոլորտում:

Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստան-Կանադա հարաբերություններում գրանցվել է նոր դինամիկա. տարբեր մակարդակներով ակտիվ երկխոսություն է տեղի ունենում:

Հատուկ ցանկանում եմ ընդգծել և ողջունել Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը: Այս հանգամանքը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար:

Բարձր ենք գնահատում Կանադայի կառավարության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, ինչը կարևոր է մեր երկրի առջև ծառացած առկա մարտահրավերներին դիմակայելու համար։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև նշել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում իր զգալի ներդրումն ունեցած Կանադայի հայ համայնքի դերը և շնորհակալություն հայտնել Կանադայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:

Հարգելի ներկաներ,

Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ: Լիահույս եմ, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք նորանոր ձեռքբերումների, որոնք կնպաստեն Հայաստանի և Կանադայի միջև բարեկամական կապերի առավել խորացմանը։

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հաջողություններ մեր նախաձեռնություններում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»:

Դիտումների քանակ86
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը 19:0025 Նմբ, 2022 Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը Քաղաքականություն
  • Առաջիկա մեկ տարում ծրագրվում է Հայաստանում բացել Կանադայի դեսպանատուն. Հասմիկ Հակոբյան 15:5725 Նմբ, 2022 Առաջիկա մեկ տարում ծրագրվում է Հայաստանում բացել Կանադայի դեսպանատուն. Հասմիկ Հակոբյան Հասարակություն
  • Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում. Մելանի Ժոլի 12:1725 Նմբ, 2022 Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում. Մելանի Ժոլի Քաղաքականություն
  • Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել. Պապոյանը՝ Կանադայի դեսպանին 18:3624 Նմբ, 2022 Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել. Պապոյանը՝ Կանադայի դեսպանին Քաղաքականություն
  • Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը. դեսպան ԼըՔլեր 19:2323 Նմբ, 2022 Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը. դեսպան ԼըՔլեր Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015