• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:2721 Դեկ, 2022

Լաչինի միջանցքի բացման պահանջ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպվել էր քննարկում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակմանը, շեշտել է, որ դա 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է։

Մհեր Մարգարյան (ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Դեկտեմբերի 12-ից մարդկանց, սննդամթերքի և դեղորայքի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ անհնար է, քանի որ Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել Լաչինի միջանցքում: Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փաստացի թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչի՝ լիովին մեկուսացնելով նրանց ձմռան բարդ եղանակային պայմաններում: Առնվազն 1100 քաղաքացի չի կարողանում վերադառնալ տուն: Կտրուկ դժվարացել է բժշկական և սոցիալական ծառայությունների մատուցումը: Դա արդեն հանգեցրել է 1 մարդու մահվան: Դեկտեմբերի 12-ից ընդամենը 1 պացիենտի է հաջողվել անցկացնել միջանցքով՝ մի շարք միջազգային դերակատարների երկար բանակցությունների արդյունքում: Երթուղին փակ է խաղաղ բնակիչների համար, որքան էլ Ադրբեջանը հակառակը պնդի:

Մարգարյանը շեշտել է՝ չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն ապացուցում են Բաքվի նպատակը՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Մհեր Մարգարյան - Ադրբեջանական կողմի պնդումները, թե որևէ սահմանափակում չեն իրականացնում Լաչինի միջանցքում, պարզապես կեղծ են և արտացոլում են զոհին մեղադրելու և սեփական պատասխանատվությունը ժխտելու մոտեցումը: Բնապահպանական մտահոգություններին ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու ԼՂ ազգաբնակչությանը գոյության միջոցներից զրկելը: Այսպես կոչված բնապահպանների պահանջներն անհամատեղելի են եռակողմ հայտարարության հետ:

Միջազգային հանրությունը պետք է ներգրավվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու գործընթացին: Մենք գիտակցում ենք, որ աշխարհում ճգնաժամային իրավիճակը ստիպում է միջազգային որոշ դերակատարների գործակցել Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում: Սակայն համոզված ենք՝ այդ հարաբերությունները չպետք է վտանգեն արդարադատության, արժանապատվության և ազատության սկզբունքը և չեն կարող շարունակվել ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և մարդու իրավունքների հաշվին:


ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԲԱՑԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ
Լաչինի միջանցքի ապաարգելափակման կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը:

Ռոբերտ Վուդ (ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ քաղաքական հարցերով ներկայացուցչի տեղակալ) -  Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակմամբ և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ Այն հետ է մղում խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար պատասխանատու կողմերին հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Միջազգային հանրությունն էլ պետք է իր դերը կատարի այս հարցում: Վաշինգտոնը, գործընկերների հետ համակարգմամբ, պատրաստ է դյուրացնել կողմերի միջև երկխոսությունը:

Աննա Եվստիգնեևա (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ) - Մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակման մասին հաղորդագրություններով՝ պայմանավորված տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնություններով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, որը արդյունավետորեն կատարում է իր պարտականությունները: Հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնք պետք է կատարվեն, այդ թվում՝ որպեսզի քաղաքացիական բնակչության համար խնդիրներ չառաջանան: ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի մոտ ապագայում:

Ռուսական կողմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Այդ աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերսկսմանը և միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը։

Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը։ Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանի զսպվածություն ցուցաբերել:

Նատալի Բրոդհերսթ (ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - 
Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են: Մարդասիրական հետևանքներն օրեցօր վատթարանում են:

Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ընդգծում, որ Ադրբեջանի հանձնառության համաձայն՝ Լաչինի միջանցքով պետք է երաշխավորվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղությամբ:

Ֆրանսիան նաև կոչ է անում հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների համար: Փարիզը կշարունակի սատարել կողմերի միջև երկխոսությանն ուղղված ջանքերին:

Ջեյմս Կարիուկի (ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - Ուրախ ենք, որ գազամատակարարումը վերականգնվել է, սակայն շարունակում ենք հորդորել, որ միջանցքը վերաբացվի։ Լաչինի միջանցքը մեկ շաբաթից ավելի է փակ է, մարդասիրական վտանգներ են առաջացրել՝ հատկապես ձմռան ամիսներին։

Բրիտանիան կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ և աջակցում է բանակցային ջանքերին:

Գեն Շուանգ (ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ) - Հավատացած ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Հուսով ենք՝ Ռուսաստանի և այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ խնդիրը կհանգուցալուծվի։ Չինաստանը խրախուսում է վեճերի կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա։

Բրազիլիան, Նորվեգիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեքսիկան, Գանան, Քենիան, Գաբոնը և ՄԱԿ-ի այլ անդամ երկրներ նույնպես կարևորել են Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնումը՝ հորդորելով երկխոսել՝ կարգավորելու առկա խնդիրները և դասեր քաղել անցյալից:

Մարտին Գալահեր (ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։

Ժամանակն է լիցքաթափման, ժամանակն է զսպելու հռետորաբանությունը և զերծ մնալու սպառնալիքներից ու սադրանքներից, ժամանակն է շարունակելու հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային անտեղի կորուստները։ Իռլանդիան սատարում է խնդիրների համապարփակ և կայուն հանգուցալուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի հստակեցմանը։ Լիակատար աջակցություն ենք հայտնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:

Ֆերիթ Հոջա (ՄԱԿ-ում Ալբանիայի մշտական ներկայացուցիչ) - Մենք գիտակցում ենք՝ որքան կարևոր է ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ երկու երկրների համաձայնություններին համապատասխան: Ինչ վերաբերում է բնական պաշարների շահագործման հետ կապված մտահոգություններին, Ալբանիան կոչ է անում երկու կողմերին բանակցել և գտնել լուծումներ: Պրահայում հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահման: Սա ճիշտ ուղղություն է:

Անվտանգության խորհրդում նախագահող Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռագուտահալի Ռավինդրան նույնպես կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ «Նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության միջոցով»,- եզրափակել է Ռավինդրան:

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի ներկայացրած անհիմն մեղադրանքներին և բնապահպանական բեմադրությանը:

Մհեր Մարգարյան - Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը և կեղծ պատրվակներ բերում։ Ադրբեջանը աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի, տասնյակ քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, այնտեղ հնարավոր չէ քաղաքացիական ակցիա անել առանց պետական աջակցության:

Չնայած ՄԱԿ-ի անդամ երկրների հասցեական դատապարտմանը և Լաչինն ապաշրջափակելու՝ Բաքվին ուղղված կոչերին՝ Ադրբեջանի ներկայացուցիչն իր ելույթում հերքեց բոլոր մեղադրանքները՝ Լաչինի միջանցքը բաց է, իսկ հայկական կողմի հայտարարությունները մանիպուլյացիայի փորձ են ու սուտ՝ հայտարարեց նա: Ադրբեջանի ներկայացուցիչը փորձեց անգամ ուղղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղ անվանման օգտագործումն անօրինական է:

Յաշար Ալիև (ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ) - Ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ ցուցարարները Լաչինի միջանցքը չեն արգելափակել: Միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը շարունակվում է, ռուս խաղաղապահները նույնպես շարունակում են իրենց գործունեությունը: Հումանիտար աղետի մասին հայտարարությունները հայկական կողմի շահարկումներն են:

Հայկական կողմն էլ շեշտել է՝ եթե Ադրբեջանը հետաքրքրված է բնապահպանական իրավիճակի անկախ գնահատմամբ, ապա պետք է դիտարկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը: ՀՀ մշտական ներկայացուցիչը Անվտանգության խորհրդին կոչ է արել Ադրբեջանից պահանջել հարգել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, բացել Լաչինի միջանցքը և ապահովել ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար հումանիտար հասանելիություն Լեռնային Ղարաբաղ:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ121
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015