• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Աստղագիտական ամռան առաջին օրը... 22:59
ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների... 22:09
Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ Հետընտրական Հայաստան. ընդդիմության և... 21:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանը բարոյական պատասխանատվություն է կրում՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ջանքերին. Միրզոյանի հոդվածը The Telegraph-ում
Հասարակություն
11:1613 Դեկ, 2022

Հայաստանը բարոյական պատասխանատվություն է կրում՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ջանքերին. Միրզոյանի հոդվածը The Telegraph-ում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու չարաշահումը էթնիկ զտումների և ցեղասպանության իրականացման գործում» վերնագրով հոդված է հրապարակել բրիտանական The Telegraph պարբերականում:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի ամբողջական տարբերակը. 

«Երբ անցյալ տարի ռոհինջա մահմեդականները դատի տվեցին Facebook-ին, ցեղասպանության մասին ատելության խոսքն ու սոցցանցերի ալգորիթմները խթանող սադրիչ գրառումները հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Նույնիսկ այն դեպքում, երբ ապատեղեկատվությունը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներ հասարակությունների շրջանում, նոր տեխնոլոգիաները և հարթակները շահագործվում են ահաբեկչական և զինված խմբերի կողմից քարոզչություն հեռարձակելու և համախոհներ հավաքագրելու համար:

Նոր տեխնոլոգիաների դերը անկայուն աշխարհում և դրանց ազդեցությունը հնարավոր ցեղասպանությունների և էթնիկ զտումների վրա կքննարկվեն Երևանում կայանալիք Գլոբալ ֆորումում, որը կհյուրընկալի Հայաստանի Հանրապետությունը:

2015 թվականից ի վեր 4-րդ համաժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի աջակցությամբ, կանդրադառնա ցեղասպանությունը կանխելու համար նոր տեխնոլոգիաների կիրառման աճող մարտահրավերներին և հնարավորություններին:

Չնայած անվտանգության ահռելի մարտահրավերներին և հարևան Ադրբեջանի կողմից ագրեսիվ տարածքային ոտնձգություններին, չնայած որ այն այժմ օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառակուսի կիլոմետր, Հայաստանը հանձնառու է համախմբել կառավարություններին, տեխնոլոգիական ընկերություններին, ակադեմիական շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը՝ նվազեցնելու ռիսկերը և վնասները, որոնք կարող են պատճառվել խոցելի խմբերին և հասարակություններին տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ Հայաստանը հսկայական բարոյական պատասխանատվություն է կրում՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին։

Ուստի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2008 թվականից Հայաստանը նախաձեռնել է Ցեղասպանության կանխարգելման հինգ բանաձև, որոնք ընդունվել են կոնսենսուսով։ Սա ևս մեկ վկայություն է այս վեհ քարոզարշավում Հայաստանի հետևողականության մասին:

Այդ բանաձևերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթությանը և իրազեկման բարձրացմանը՝ որպես կանխարգելման հիմնասյուներ։ 2022 թվականի բանաձևը կարևորում է նոր տեխնոլոգիաների, մասնավորապես սոցիալական մեդիայի հարթակների չարաշահումը, ինչպես նաև էթնիկ զտումներին քաղաքականությանը զուգընթաց՝ դրանց միջոցով տարածվող ապատեղեկատվության վտանգը։

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակներից մինչև վերջերս Իրաքի եզդիների նկատմամբ կիրառված հանցագործությունները ցույց են տալիս, որ փոխվում են այդ մեթոդները, հետևաբար՝ դրանց դեմ պայքարի արդյունավետ ուղիները։ Այնուամենայնիվ, ժամանակակից տեխնոլոգիաները «արդյունավետորեն» օգտագործվեցին ցեղասպան հանցագործությունների և ապամարդկայնացման խթանման համար։

Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ երիտթուրքերը հեռագրեր էին օգտագործում զանգվածային սպանությունների կոդավորված պատվերներն արագ փոխանցելու համար: Հոլոքոստի ժամանակ IBM մեքենաներն օգտագործվում էին հրեաների գտնվելու վայրի արագ նույնականացման համար: Ռուանդայում ռադիոն ատելություն հրահրելու և զոհերին ապամարդկայնացնելու հիմնական կապի միջոցն էր:

Մեր օրերում Twitter-ը, Telegram-ը և այլ սոցիալական ցանցերն օգտագործվում են ատելություն տարածելու և նույնիսկ կատարված հանցագործությունների նողկալի տեսարանները տարածելու համար, ինչպես որ դա եղավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ներխուժելուց հետո ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցի զինվորների դեպքում։

Այսօր նոր տեխնոլոգիաների և համացանցի արագ զարգացման պայմաններում, որտեղ ատելության խոսքը գնալով ավելի տարածված է, կառավարություններն ու հասարակությունները կանգնած են ամենամեծ մարտահրավերների առաջ: Ատելության խոսքը կարող է վերածվել ատելության հանցագործության: Իսկ երբ ատելության խոսքն ու այլ խմբերի դեմոնացումը դառնան պետական քաղաքականություն, դա կհանգեցնի մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության։

Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ նոր տեխնոլոգիաները կարող են միաժամանակ դառնալ ցեղասպանության դեմ պայքարում օգտագործվող ամենահզոր գործիքներից մեկը, քանի որ կրթությունը և իրազեկումը ցեղասպանության կանխարգելման պայքարի կարևոր հիմնասյուներ են։

Սրանք միայն այն թեմաներից մի քանիսն են, որոնք ավելի մանրամասն կքննարկվեն Երևանում կայանալիք 4-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում, որը խոստանում է մեծ հետաքրքրություն առաջացնել՝ ուսումնասիրելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ցեղասպանությունների կանխարգելման ուղիները»:

Դիտումների քանակ346
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Արարատ Միրզոյան 14:2812 Դեկ, 2022 ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Արարատ Միրզոյան Հասարակություն
  • Փակել Լաչինի միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության. Նիկոլ Փաշինյան 13:2212 Դեկ, 2022 Փակել Լաչինի միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության. Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
  • Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան 12:0612 Դեկ, 2022 Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան Հասարակություն
  • Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է. Նիկոլ Փաշինյան 11:3612 Դեկ, 2022 Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ. Փաշինյան 10:5212 Դեկ, 2022 Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ. Փաշինյան Քաղաքականություն
  • Մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը 10:2512 Դեկ, 2022 Մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը Հասարակություն
  • Դեկտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը 15:5828 Նմբ, 2022 Դեկտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026
  • Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսում 20:4421 Հնս, 2026
  • «Հայաստանը կայուն երկիր է ներդրումների համար» | Հարցազրույց Էնթոնի Բարսամյանի հետ 20:3021 Հնս, 2026
  • Վախենալու բան չկա. ինչպես կոտրել ռուսական շուկայից կախվածության շղթան՝ Մոլդովայի օրինակով 20:2121 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.06.2026 19:2821 Հնս, 2026
  • «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ 17:0521 Հնս, 2026
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026
  • Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին 14:1421 Հնս, 2026
  • Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին 13:0021 Հնս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով 12:5421 Հնս, 2026
  • Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:4121 Հնս, 2026
  • Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:1521 Հնս, 2026
  • Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել 10:5821 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 10:0821 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026
  • Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4620 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը 09:3320 Հնս, 2026
  • Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում 09:2120 Հնս, 2026
  • Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ 09:0920 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0220 Հնս, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 573 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5320 Հնս, 2026
  • ՀԱԳ Գրատպության թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերը 08:3020 Հնս, 2026
  • Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան 08:1720 Հնս, 2026
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015