• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաքուն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Հարևաններ» Բաքուն արձագանքել է Իսրայելի... 20:25
Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է գնում գործընթացը Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 21:4711 Դեկ, 2022

Հայաստանում ՏՏ ոլորտի դժվարություններն ու պետության աջակցությունը

Վերջին ամիսներին դոլարի նկատմամբ դրամի արժևորումը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների դժգոհության պատճառ է դարձել:

Ընկերությունները, որոնք դրսից արտարժույթով են եկամուտ ստանում, նշում են, որ դոլարի մոտ 20 տոկոս արժեզրկումը նվազեցրել է իրենց եկամուտը: Որոշ ընկերություններ նույնիսկ հայտարարում են հնարավոր փակման մասին:

Նարեկ Վարդանյան («Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության տնօրեն) - Նույն քանակի եկամուտները, որը որ 1 տարի առաջ կար, այսօր արդեն 25 տոկոսով ավելի քիչ փաստացի եկամուտ է, քան կար առաջ, ու էդ պատճառով ընկերությունների ծախսերը 25 տոկոսով բարձրացել են վերև, ի թիվս ինֆլյացիայի, համաշխարհային կրիզիսի ու էս բոլոր կատակլիզմների պատճառով նաև ծախսերը ևս բարձրացել են:

Չնայած այս պնդումներին՝ տնտեսագետները մեջբերում են վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որի՝ այս սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ, ոլորտում աշխատողների թիվն աճել է ավելի քան 40 տոկոսով, ավելացել է նաև աշխատավարձի չափը:

Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - ՏՏ ոլորտի աշխատավարձերը եղել են ամենաբարձրը, կազմել են 957 հազար դրամ, սեպտեմբեր ամսվա վիճակագրությունն եմ ասում: Եթե դիտարկում ենք այս նույն վիճակագրությունը հունվար-օգոստոս ամիսներին, եղել ա միջինում 862 հազար, սա ի՛նչ ա նշանակում՝ մոտ 90 հազարանոց աճ:

Նարեկ Վարդանյանի խոսքով՝ ոլորտի ընկերությունները Հայաստանում շահույթ չեն ստանում, ստացված ներդրումները արագ շրջանառության մեջ են դնում, որ ավելի արագ աճեն, և այդ պատճառով խնայողություններ չունեն: Նա առաջարկում է խնդիրը երկարաժամկետ դիտարկել:

Նարեկ Վարդանյան - Որովհետև հիմնականում ռիսկը կայանում է այդտեղ, որ, օրինակ՝ եթե պայմանական վերցնենք՝ ընկերությունը ստացել է 1 մլն դոլարի ներդրում ու կարող էր գոյատևել 10 ամիս էդ ներդրմամբ, հիմա արդեն կգոյատևի 8 ամիս, ու արդեն հարց ա առաջանում՝ ինչ է կատարվելու հաջորդ 2 ամսում:

Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ կառավարությունը առանց այդ էլ այս ճյուղի խթանման համար հարկային արտոնություններ է սահմանել, և չնայած ՏՏ-ն առանցքային դեր ունի, սակայն մեկ ոլորտի համար հատուկ աջակցություն տալը սխալ կլինի:

Վիլեն Խաչատրյան - Ինչո՞ւ, որովհետև հասարակության մի մասը վճարում է այդ մասին՝ տալով հարկեր, այսինքն՝ ինքը, իսկ մյուս մասը, չտալով՝ նրան դնելով արտոնյալ պայմանների մեջ և հատկապես հաշվի առնելով, որ նրանք ի սկզբանե իրենց բարձր աշխատավարձերով ունեն արտոնություն:

Ընկերություններին տնտեսագետը խորհուրդ է տալիս նաև ռիսկերը հաշվի առնել, որ կարողանան դիմադրողականություն և կայունություն դրսևորել, կարճաժամկետ խնդիրների դեպքում էլ արտոնությունների չսպասել:

Վիլեն Խաչատրյան - Հայաստանը դրամի արժևորման առումով ունի սպեցիֆիկա, աշխարհում տեղի են ունենում այլ պրոցեսներ, գրեթե բոլոր երկրներում առկա է արժեզրկման խնդիրը: Սա նշանակում է, որ իրականում դա կարճաժամկետ է, և անգամ մրցունակությունը, եթե անկում է ապրել, էլի կարճաժամկետ է, իսկ այդ ընկերությունների մի մասն անգամ իրենց հարկեր վճարելու տեսանկյունից գրանցված են դրսում:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հիշեցնում է, որ դեռ այս տարվա մարտին կառավարությունը հաստատել էր ոլորտի աջակցության ծրագիրը, որով եկամտահարկի 50 տոկոս վերադարձի տեսքով 25 կազմակերպության ավելի քան 2 մլրդ 300 մլն դրամ աջակցություն է տրամադրվել:

Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ ԲՏԱ նախարար) - Այն ընկերություններին, ովքեր 10 և ավելի աշխատակից են ներգրավվել, որոնք մարտի 1-ից սկսած՝ հետին ամսաթվով 6 ամիս Հայաստանում հարկատու չեն հանդիսացել, դրա տակ կարող են մտնել ուսանողները, որոնք նոր են աշխատաշուկա մտնում, կարող են մտնել օտարերկրացիները, ովքեր ժամանել են Հայաստան և էսպես ասած ստվերում աշխատող անձինք, սա հնարավորություն ա տալիս նաև այդ մարդկանց բերել հարկային դաշտ: Գործելու է այս պահի դրությամբ մինչև 23 թվականի մարտ, և դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված ա մայիս՝ 2023 թվական: Որոշ աշխատանքներ արվում են երկարաձգելու համար այդ որոշումը, բայց այս պահին դեռ վերջնական որոշում չկա:

Դրամի արժևորման հետևանքով տուժած ՏՏ ոլորտի ընկերություններին օգնելու համար կառավարությունը ևս մեկ աջակցության ծրագիր ընդունեց այս տարվա դեկտեմբերի մեկին: Նոր աջակցությունից կարող են օգտվել այն ընկերություններն ու անհատ ձեռներեցները, որոնք այս տարվա հունիսից հոկտեմբեր պահպանել են իրենց աշխատավարձային ֆոնդի 80 տոկոսը և որոնց ծառայությունների 70 տոկոսն արտահանվում է:

Ռոբերտ Խաչատրյան - Կախված նրանից, թե ինչքան տոկոս է կազմում արտահանումը, և աշխատավարձի ֆոնդի պահպանումը ինչքան ա կազմել, էդ սանդղակով որոշվում է աջակցության չափը, այսինքն աջակցությունը կարող էլ լինել մինչև 95 տոկոս վճարած եկամտային հարկի վերադարձի տեսքով այդ բազային ժամանակահատվածի մասով:

Տրամադրվող աջակցությունը գնահատվում է 10 մլրդ դրամ, իսկ ընտրվել է այս տարբերակը, քանի որ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ սա հնարավոր է ոչ միայն վերահսկել, այլև կառավարել:

Ռոբերտ Խաչատրյան - Ունենք արդեն շուրջ 20 ընկերություն, որ դիմել է, դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը, և խրախուսում ենք ընկերություններին արդեն իսկ մանրամասն ծանոթանալ կարգին, կարգը հրապարակված է մեր կայքում, և եթե հարցեր առաջանան, պատրաստ ենք գրավոր կամ բանավոր ձևավոր պարզաբանումներ տալ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն ամենամեծ ներուժն ունի, և Հայաստանում ևս այս ճյուղը տարեցտարի բարձր աճ է արձանագրում, և որ գործընթացը շարունակական լինի՝ պետության հասցեական աջակցությունը կարևոր է, նշում են ոլորտի ներկայացուցիչները:

Նարեկ Վարդանյան - Կարծում եմ, որ ամբողջ Հայաստանի շահերից է բխում էդ ոլորտին աջակցելը, քանի որ ոլորտը ինքը նաև մուլտիպլիկատիվ ոլորտ է, էստեղ խոսքը չի գնում այսպես իզոլացված մեկ ոլորտի մասին: Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ուղղակիորեն բերում է կրթության զարգացմանը, ուղղակիորեն ազդում է գիտության զարգացման վրա, ռազմարդյունաբերության զարգացման վրա, այլ ոլորտների զարգացման վրա:

Աշխարհում, ճգնաժամով պայմանավորված, տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ընկերություններում այժմ զանգվածային կրճատումներ են:

Տնտեսագետների խոսքով՝ սրան զուգահեռ՝ արտերկրից Հայաստան մասնագետների հոսք կա, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այս ուղղության զարգացման համար, իսկ պետության խնդիրը մնում է ոլորտի համար բարենպաստ դաշտի ապահովումը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ206
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի 19:1330 Հնս, 2026
  • Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում 19:0230 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Լարվածություն ու մեծ սպասումներ․ միասնական քննությունների վերջին օրն էր | 30.06.2026 19:0030 Հնս, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալ 18:5430 Հնս, 2026
  • Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը 18:4930 Հնս, 2026
  • RSF-ը մտահոգված է Ադրբեջանի մեդիա ոլորտում նախատեսվող փոփոխություններից 18:4130 Հնս, 2026
  • Կողբ գյուղը՝ մեծ շինհրապարակ 18:2830 Հնս, 2026
  • Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին 18:1630 Հնս, 2026
  • Գնորդին աջակցող նոր օրենքներ՝ հուլիսի 1-ից 18:0230 Հնս, 2026
  • Սեուլում Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականը 17:4730 Հնս, 2026
  • Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել 17:3630 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:2730 Հնս, 2026
  • Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր 17:1930 Հնս, 2026
  • Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր 17:1230 Հնս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել 17:0530 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Քանի մարդ է օգտվել առողջության ապահովագրության համակարգից. նախարարը թվեր է հրապարակել 17:0030 Հնս, 2026
  • Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում հուլիսի 1-ին, 2-ին ջուր չի լինի 16:5630 Հնս, 2026
  • ԱՍՀ նախարարն ու ու ԱՄԿ բյուրոյի տնօրենը քննարկել են սոցիալական գործընկերության զարգացման և աշխատանքի ոլորտի բարեփոխումների հարցեր 16:4630 Հնս, 2026
  • Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացության են արժանացել «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները 16:3730 Հնս, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը 16:2930 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր 16:2130 Հնս, 2026
  • Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել 16:1730 Հնս, 2026
  • Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը 16:0230 Հնս, 2026
  • Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև իրավական օգնության և հանձնման վերաբերյալ փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս 15:4930 Հնս, 2026
  • Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ. Պեսկով 15:3830 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ 15:3130 Հնս, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 15:2430 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովին 15:1630 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին 15:0330 Հնս, 2026
  • ՆԳ նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի իր գործընկերոջը 15:0130 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանի արտադրանքի էական մասը արտահանվում է շատ լայն աշխարհագրությամբ. Պապոյան 15:0030 Հնս, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 416 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5730 Հնս, 2026
  • Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին 14:4630 Հնս, 2026
  • Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 14:3130 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը 14:1930 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ենթադրյալ ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:1730 Հնս, 2026
  • Բաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների» 14:0330 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 13:5230 Հնս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊ 13:4130 Հնս, 2026
  • Պետական մի քանի գերատեսչություն «Մտադրությունների մասին» հուշագիր են ստորագրել 13:2930 Հնս, 2026
  • Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան 13:1630 Հնս, 2026
  • Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը 13:0730 Հնս, 2026
  • ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում հայ-շվեդական համագործակցության հարցերը 13:0230 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 |«Մի հատ տաշոն կրի, լիքը թեմաներ կան ստե». «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր գաղտնալսում 13:0030 Հնս, 2026
  • Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան 12:5230 Հնս, 2026
  • Պերուն նոր նախագահ ունի 12:4930 Հնս, 2026
  • Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը 12:4230 Հնս, 2026
  • Շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 12:4030 Հնս, 2026
  • Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով 12:3630 Հնս, 2026
  • Վրաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի 12:2430 Հնս, 2026
  • Ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպք են բացահայտել 12:1230 Հնս, 2026
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:0030 Հնս, 2026
  • Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 11:5130 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3930 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ 11:2730 Հնս, 2026
  • Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները 11:2130 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից 11:0230 Հնս, 2026
  • Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան 10:4630 Հնս, 2026
  • «Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 10:3930 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները 10:2430 Հնս, 2026
  • Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց 10:1230 Հնս, 2026
  • Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար 10:0930 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Իրան-ԱՄՆ բանակցությունը ճշգրտել է նավթի շուկան, սև ոսկու գինը 69-73 դոլար է 10:0030 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել 09:5630 Հնս, 2026
  • Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով 09:5130 Հնս, 2026
  • Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան 09:4530 Հնս, 2026
  • Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:4130 Հնս, 2026
  • Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ 08:5330 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2530 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:0430 Հնս, 2026
  • Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել 00:5230 Հնս, 2026
  • ՀՀ ամենամեծ շինհրապարակը. Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը՝ Իրանի փոխնախագահի մասնակցությամբ 00:2830 Հնս, 2026
  • Տաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերը 23:4629 Հնս, 2026
  • Նավթի համաշխարհային շուկայում վերականգնվել է նախապատերազմական գինը 23:2129 Հնս, 2026
  • Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի Գալյան 23:0429 Հնս, 2026
  • «Թրամփի ուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին 22:5429 Հնս, 2026
  • Ինչ լուծում են ունեցել 2021-ի ընտրական հանցագործություններով վարույթները. ՍԴ անդամը՝ իրավապահներին 22:3429 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը 22:1229 Հնս, 2026
  • Հարցազրույց Ներսես Երիցյանի հետ 22:0529 Հնս, 2026
  • Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահից. Փաշինյան 21:5729 Հնս, 2026
  • Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան 21:4929 Հնս, 2026
  • Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու 21:3129 Հնս, 2026
  • Մաքսանենգություն՝ ՊԵԿ պաշտոնյաների օժանդակությամբ 21:1529 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ փոխնախագահների թեկնածուներից մինչև Պուտինի հետ հանդիպում. վարչապետի անդրադարձը 21:0029 Հնս, 2026
  • Յունիս 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5929 Հնս, 2026
  • «Առողջ մոլորակ, առողջ երեխաներ». միջոցառում COP17-ին ընդառաջ 20:5429 Հնս, 2026
  • Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի 20:4929 Հնս, 2026
  • Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում գազանջատումներ կլինեն 20:4529 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:3829 Հնս, 2026
  • Եվրամիությունը մտադիր է շարունակել աջակցությունը Լիբանանին. Անուար ալ Անունի 20:3329 Հնս, 2026
  • «Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում 20:2829 Հնս, 2026
  • Վենեսուելայի ափերի մոտ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ 20:2329 Հնս, 2026
  • «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի միջոցով մարզի ավելի քան 850 բնակչի կյանքի որակը փոխվել է 20:1829 Հնս, 2026
  • Քննարկվել են դեպի Ֆրանսիա հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները 20:1329 Հնս, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 20:0729 Հնս, 2026
  • Երևանում երկրորդ անգամ անցկացվեց Պետրենկոյի «Դիրիժորական ակադեմիան» 20:0329 Հնս, 2026
  • Բերդ քաղաքում ջրանջատում կլինի 19:5629 Հնս, 2026
  • Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը 19:5029 Հնս, 2026
  • Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան 19:4429 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը 19:3729 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015