• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:1508 Դեկ, 2022

Հայաստանն իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Հայաստանն իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի հնարավորինս արագ խաղաղության պայմանագիրը ստորագրենք: Շարունակելու ենք աշխատանքը նաև մյուս տարի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել Ադրբեջանին, ու Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնում քննարկումներից հետո Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա աշխատում է, իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա, շուտով կփոխանցենք Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

«Գիտեք, որ հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի վաշինգտոնյան հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչ այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս»,- նշեց Գրիգորյանը:

Դիտումների քանակ118
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3008 Դեկ, 2022 Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
  • Վստահ չեմ, որ կստացվի մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. ԱԳ նախարար 17:3707 Դեկ, 2022 Վստահ չեմ, որ կստացվի մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. ԱԳ նախարար Քաղաքականություն
  • Հույս ունենք համաձայնության հասնել հնարավորինս շուտ. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ աշխատանքների մասին 18:0228 Նմբ, 2022 Հույս ունենք համաձայնության հասնել հնարավորինս շուտ. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ աշխատանքների մասին Քաղաքականություն
  • Խովաևը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր 23:5724 Նմբ, 2022 Խովաևը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015