ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Այդ մասին Ավետիսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Կառավարության հոկտեմբերի 21-ի որոշմամբ` շուրջ 285 մլն դրամ է տրամադրվել Պետական գույքի կառավարման կոմիտեին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա համալիրին տրամադրելու նպատակով:
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը ներկայացրել է այլ մանրամասներ «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ»,- գրել է նա: