• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
Խաղաղության գործընթացն ու ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման սպասումները Խաղաղության գործընթացն ու ԱԳ... 19:41
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում տխուր էջը փակված է. Մուստաֆաև. «Հարևաններ» Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:1520 Նմբ, 2022

«Հրազդան» մարզադաշտը հնարավոր է հուշարձանի կարգավիճակ ստանա ու պահպանվի պետության կողմից

«Հրազդան» մարզադաշտում արդեն 9 տարի սպորտային մրցումներ չեն անցկացվում, տարածքն էլ չի օգտագործվում: Մարզադաշտը լավ վիճակում չէ, խոտածածկը վերացել է, նստարանները՝ հնացել, շրջակայքը աղտոտված է, դարպասներն էլ՝ փակ: 2003-ին մարզադաշտը սեփականաշնորհած Աշոտ Աղաբաբյանը համարում է, որ կառույցը կարելի է օգտագործել ֆուտբոլի, համերգների և թեթև աթլետիկայի համար:

Աշոտ Աղաբաբյան («Հրազդան» մարզադաշտի սեփականատեր) - Էն ժամանակ, քանի որ շատ ակտիվ էր ֆուտբոլը Հայաստանում, «Արարատ 73»-ը հա՛մ Սովետական Միության գավաթը տարավ, հա՛մ չեմպիոն դառավ, ակտիվ ֆուտբոլային երկիր էինք: Հիմա էդքան ակտիվ չենք, էսօր մեզ 30.000-ն էլ ա հերիք, մնացած մասերը մենք ուզում ենք օֆիսներ սարքենք կամ սարքենք օթյակներ, որոնց գները ֆուտբոլի ժամանակ բարձր կլինեն, ֆուտբոլ չեղած ժամանակ օֆիսի տակ կարան ծառայեն, փող բերող, ստադիոնին, փող բերող բիզնես ենք ուզում զարգացնենք, որ կարողանանք ստադիոնը պահել:

Մարզադաշտի լռությունն ամռանը խախտեց «Հայա» փառատոնը, որի շրջանակում արտասահմանյան երաժիշտները այցելեցին Հայաստան: Աշոտ Աղաբաբյանը մարզադաշտում համերգները ցանկանում է շարունակական դարձնել: «Հրազդանը» մարզական ու ժամանցային միջոցառումների համար օգտագործելու նրա պլանները, սակայն, իրագործելի չեն, քանի դեռ ներդրող չի գտել: Միայնակ, ասում է՝ այդ ամենը չի կարող անել:

Աշոտ Աղաբաբյան - Մենք կարողանանք վազքուղիները ռեզինից անենք, որ, ասենք, թեթև աթլետիկայի ֆեդերացիան, Ռոբերտ Էմմիյանը՝ Թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը, կարողանանք իրա հետ միասին ՖԻՖԱ-ից գումարներ բերենք, մենք էլ անպայման մասնակից ըլնենք թեթև աթլետիկայի, ասենք՝ էդ դառոժկաները վերապատրաստենք, էդ մարդիկ ունենան, ասենք՝ առաջնություններ անցկացնելու, միջազգային առաջնություններ անցկացնելու հնարավորություն:

Եթե անգամ ներդրող գտնի, իր ծրագրերն իրականացնելու համար սեփականատերը նախ՝ պետք է դիմի ԿԳՄՍ նախարարություն, քանի որ 2018 թվականին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը կողմ քվեարկեց, որպեսզի յոթ կառույցի, այդ թվում՝ «Հրազդան» մարզադաշտին տրվի մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Սակայն հուշարձանների ցանկը հաստատում է Կառավարությունը, և մարզադաշտը դեռ պաշտոնապես չի ընդգրկվել այդ ցուցակում: Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող, նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանում է այդ կարգավիճակը՝ մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը: Անկախ փաստից, որ նորահայտները դեռ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում չեն, պահպանվում են նույն օրենսդրությամբ:

Հարություն Վանյան (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Ցանկացած շենք կամ հուշարձան համարվող պատմամշակութային օբյեկտը նորոգելու, ամրակայելու կամ որևէ փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է Գ դասի ճարտարապետի ներգրավմամբ, ովքեր որ ունեն հատուկ արտոնագիր հենց հուշարձանների վերականգնման նախագծեր իրականացնելու, լիազոր մարմնին՝ այս դեպքում ԿԳՄՍ-ին ներկայացնել համապատասխան ճարտարապետական նախագիծ, որը քննարկվում է արդեն նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստերին և ըստ դրա հավանության է արժանանում, կամ նախագիծը մերժվում է՝ կախված արդեն առաջարկից, հիմնավորումներից և նպատակահարմարությունից:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է հուշարձանների պահպանության և oգտագործման բնագավառի ֆինանսավորումը` պետական բյուջեով նախատեuված միջոցների հաշվին: Սակայն նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում՝ սեփականատիրոջ կրած վնաuը փոխհատուցվում է oրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարություն Վանյան - Հաշվի առնելով հրատապ ամրակայման կարիք ունեցող հուշարձանների թիվը, որոնք պետական են, հետևաբար, առաջնային, շատ ավելի կարևոր ու վտանգված հուշարձաններ կան, որպեսզի պետությունը մասնավորի հուշարձաններով զբաղվի:

Հուշարձանը պահպանելու համար պետությանը նաև իրավունք է վերապահված այն ճանաչել հանրային գերակա շահ ու փոխհատուցման դիմաց մասնավոր գույքը դարձնել պետական սեփականություն: «Հրազդանի» հետ կապված նման մտադրություն, սակայն, Կառավարությունն այս պահին չունի:

Վերջին խաղը այս մարզադաշտում անցկացվեց 2013-ին՝ Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների միջև։ Դրանից հետո, ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի սահմանած միջազգային չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով մարզադաշտի շահագործումը դադարեցվեց: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի փուլում՝ 2012 թ., մենք ընդգրկված էինք Իտալիայի հետ մի խմբում, և դրան ընդառաջ ՀՖՖ-ի ղեկավարությունը որոշեց ներդրում կատարել «Հրազդան» մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Արթուր Ազարյան (ՀՖՖ գլխավոր քարտուղար) - Մոտ մեկ տարի տևած շինարարական աշխատանքներից հետո մարզադաշտը լիովին պատրաստ էր և սպասարկեց Իտալիայի հետ հանդիպումը, ապագայում՝ Դանիայի հետ հանդիպումը, այնտեղ երիտասարդական հավաքականը երկու խաղ անցկացրեց: Բայց դրանից հետո էդ ամեն ինչը պահել էր պետք, ՀՖՖ-ն չէր կարող պահել, որովհետև դա մեր սեփականությունը չէր: Հետո սկսվեց այդ ամբողջ սնանկացման գործընթացը, և մարզադաշտը վերածվեց էն վիճակին, ինչը որ հիմա տեսնում եք:

Աշոտ Աղաբաբյանի ընկերությունը սնանկ ճանաչվեց 2015 թվականին, բայց պատմությունը սկսեց 2008-ից: «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունը HSBC բանկից 4.5 մլն դոլար վարկ վերցրեց՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին նախապատրաստվելու համար:

Աշոտ Աղաբաբյան - Հայտնվեցին Սերժ Սարգսյանն ու Հայրապետյան Ռուբիկը՝ ֆեդերացիայի նախագահն էր էն ժամանակ, եկան ստադիոնը գնելու, բանակցությունների: Ստեղ դուրսը որ կանգնած էինք, ասեցի՝ պարոն նախագահ, ուրիշ մարդ ըլնի՝ 30 միլիոնից պակասից չեմ վաճառի, բայց որ դուք եք, կեսը գոնե՝ 15 մլն, սենց: Նենց զարմացավ, ոնց որ արդեն Թուրքիան հարձակվել էր Հայաստանի վրա՝ շատ-շատ եք ասում, ասեցի՝ ուրեմն չեմ վաճառում, պարոն նախագահ: Երկու օր հետո Հարկայինը բուկվալնի մտավ ստադիոն ու սկսեց ժողովրդին քար ու քանդ անել, համոզել, թե գնացեք Ծառուկյան Գագոյի մոտ: Մի խոսքով, կործանվեցինք մենք ըտենց:

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի համոզմամբ՝ մեծ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի «Հրազդան» մարզադաշտում անցկացնել մեծ միջոցառումներ, օրինակ՝ պայմանական, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպում կամ, տեսականորեն՝ եվրագավաթային որևէ եզրափակիչ խաղի ընդունում Երևանում, սակայն այդ ամենը՝ սեյսմիկ հետազոտությունից հետո: Բայց, մյուս կողմից, Այվազյանն ասում է՝ այդպիսի համալիր հետազոտությունների և շինարարության ծախսերով հնարավոր կլինի նոր մարզադաշտ կառուցել:

Արթուր Ազարյան - Երբեմն նոր մարզադաշտ կառուցելը շատ ավելի մատչելի է և շատ ավելի էֆեկտիվ, քան հինը վերանորոգելը, որովհետև ինչքան էլ դա վերանորոգենք, ինչքան էլ դա կառուցենք, այսօրվա տենդենցներին միջազգային՝ մարզադաշտը չի համապատասխանելու:

1970-1971 թվականներին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված ու «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաղթանակների խորհրդանիշը դարձած «Հրազդան» մարզադաշտի ճակատագիրն այս պահին անորոշ է մնում:

Աշոտ Աղաբաբյանը սպասում է խոշոր ներդրողի՝ բանկի պարտքերը փակելու և նոր նախագիծ սկսելու համար, Ֆուտբոլի ֆեդերացիան 10 տարի առաջ որոշակի նորոգում է արել, հիմա նման ծրագրեր չունի, իսկ պետությունը թեև պատրաստվում է մարզադաշտը ընդգրկել պահպանվող հուշարձանների ցանկում, բայց կրկին՝ առանց մոտ ապագայում նորոգման հեռանկարի:
 

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ362
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015