• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.  առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 16:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5016 Նմբ, 2022

Համարում ենք, որ, այո՛, ՀՀ-ն պետք է կառուցվի նորովի և Հայաստանը կառուցվում է նորովի. Նիկոլ Փաշինյան (մաս 1)

Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում ՀՀ 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներին:

«Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի շահագրգիռ քննարկումների համար, որոնք տեղի են ունեցել և՛ հանձնաժողովների միասնական համատեղ նիստում, և՛ տարբեր հանձնաժողովներում: Իհարկե, թե՛ Կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, և ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել:

Առաջին ընդգծումը հետևյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և COVID-ի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով:

Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է: Բայց այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է, և ես ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ 2022 թվականին մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկում: Պաշտպանության նախարարը երեկ ավելի հանգամանորեն ներկայացրել է, բայց մենք դեպքեր կունենանք, երբ նույնիսկ եռապատիկին մոտիկ կլինի: Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, իրականացնում ենք այդ անցումը:

Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ մեր այն երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը, կստանան նշանակում՝ այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և որը ամբողջությամբ կիրառելու, օգտագործելու, նկատի ունեմ՝ օտարելու իրավունք, նրանք կստանան ծառայության պայմանագրային ժամկետն ավարտելուց հետո:

Իհարկե, սա երևացող կողմն է, և պետք է ընդգծել, որ, այո՛, այդ թվում՝ նաև մեր անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված՝ մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու, լրջագույն խնդիրներ ունենք լուծելու: Բայց ես նաև պիտի խնդրեմ, որ մենք մեր վերաբերմունքը փոխենք այնքանով, որ բանակին վերաբերող և պետական գաղտնիք համարվող տեղեկությունները կամ պետական գաղտնիության նշանակություն ունեցող տեղեկությունների բացահայտմանն օգնող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակենք: Բայց կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացն սկսված է, և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու:

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2018 թվականի նկատմամբ, բյուջեի աճը 56 տոկոս է, բայց կարծում եմ նաև, որ մենք պիտի արձանագրենք մի շարք կարևոր զուտ փաստական հանգամանքներ: Ըստ էության, կստացվի, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մենք երեք անգամ, գուցե՝ չորս անգամ, կարող ենք նույնիսկ ասել, բարձրացնում ենք կենսաթոշակները: Ինչպե՞ս: Մի անգամ մենք դա բարձրացրել ենք սեպտեմբերից՝ ներդնելով նաև անկանխիկ առևտրի պարագայում հետվճարի համակարգը, երբ կենսաթոշակառուներն անկանխիկ առևտուր անեն, իրենց առևտրի 10 տոկոսը հետվճարով ստանում են: Հաջորդ անգամ թոշակը կբարձրանա 2023 թվականի ամռանը՝ հուլիսին, երբ հետվճարի համակարգը նույնպես համապատասխան այդքանով կբարձրանա, որովհետև եթե թիվը բարձրանում է, այդ թվի 10 տոկոսն էլ համապատասխանաբար բարձրացածի չափ բարձրանում է: Կստացվի, որ 4 անգամ մեկ տարվա ընթացքում մենք թոշակ ենք բարձրացնում:

Ի սկզբանե այդպիսի գաղափար կամ կարծիք կար, որ թոշակառուների հետվճարի համակարգը պետք է մեկ տարի գործի, բայց մեր վերաբերմունքն այն է, որ այդ համակարգը պետք է գործի մշտապես: Ընդ որում՝ ես չեմ բացառում, իհարկե, կքննարկվի, որ հետագայում մենք ավելի մեծ շեշտ դնենք թոշակների ավելացման անկանխիկ համակարգի վրա: Սա ինչո՞վ է կարևոր: Դուք գիտեք, որ չնայած այն բանին, որ մենք բյուջե հարկային եկամուտները մեծացրել ենք էականորեն, բայց նաև ոչ մի գաղտնիք չկա, որ մեր երկրում շարունակվում է ահռելի չափով ստվերային տնտեսություն լինել: Եվ մենք նաև այս մեր գործողություններով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում էինք, և նա լավ բանաձև, ձևակերպում առաջարկեց, որ մենք այս անկանխիկի քաջալերման համակարգով մեր հարգելի թոշակառուներին առաջարկում ենք, որ նրանք մեզ օգնեն իրենց թոշակները բարձրացնելու համար անհրաժեշտ եկամուտներ գեներացնելու, որովհետև թոշակները, որոնք տասնյակ միլիարդավոր դրամներ են ամեն տարի, այդ թոշակների մի մասը ակնհայտորեն ծախսվում է ստվերային տնտեսության դաշտում, իսկ անկանխիկ առևտրի դեպքում՝ դա հնարավոր չէ: Հետևաբար՝ մենք այստեղ համոզված ենք, որ լրացուցիչ հարկերի գեներացիա տեղի կունենա: Կարծում եմ, որ սա, իսկապես, կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը մենք իրականացնում ենք:

Հաջորդ կարևոր նորամուծությունը, որը 2022 թվականից գործում է և կշարունակվի, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում դրամական աջակցություն տրամադրելու մասին է: Ուրախ եմ արձանագրել, որ այս տարվա առաջին 10 ամիսների արդյունքներով շուրջ 8919 երեխա ստանում է այդ աջակցությունը: Մենք հույս ունենք, որ այս երեխաների թիվը կաճի շատ մեծ տեմպերով: Սրան նպաստում է նաև, որ մենք ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում և նոր ձևավորվող ընտանիքների համար, գիտեք նաև, որ հիփոթեքային ծրագիր ենք իրականացնում բնակարանների ձեռքբերման կամ կառուցման, ինչը նույնպես շատ կարևոր է:

Ընդդիմությունն անընդհատ խոսում է գնաճի մասին: Այո՛, որևէ մեկը չի ժխտում, և պիտի արձանագրենք նաև, որ գնաճը գլոբալ երևույթ է: Ընդ որում՝ Հայաստանը համեմատած շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ: Բայց ես ուզում եմ նաև ընդգծել, թե մարդն ինչպե՞ս պետք է գնաճի դեմ պայքարի՝ եկամուտների աճով, աշխատավարձի աճով: Պիտի նորից ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143000 նոր աշխատատեղ, ընդ որում՝ 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը երկրում և 46.1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Սա շատ կարևոր է: Այսինքն՝ գնաճի մասին մենք խոսում ենք, պետք է մարդկանց եկամուտների աճը նույնպես ընդգծենք:

Առողջապահության ոլորտի մասին արդեն ասվեց: 2018 թվականի նկատմամբ առողջապահության բյուջեն 2023 թվականին աճում է 87 տոկոսով: Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողների աշխատավարձը կավելանա, միջինը՝ 40000 դրամ, որը 20-23 տոկոս է: Բայց այս աշխատավարձային քաղաքականության մեջ, սկսած զինված ուժերից, շարունակած առողջապահությունով, մեզ համար կարևոր է զուգահեռ որակից նոր ստանդարտների սահմանումը: Այսինքն՝ մենք ճիշտ չենք համարում աշխատավարձերի ուղղակի բարձրացում՝ առանց որակական նոր չափանիշների և ստանդարտների սահմանման:

Եվ առողջապահության համակարգում էլ այս փոփոխությունը տեղի է ունենալու, որովհետև գիտեք, որ 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ արդեն մեկուկես ամիս անց միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել: Սա ատեստացիայի մի համակարգ է, երբ մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ եթե որևէ մարդու վճարում ենք որպես բժշկի, ուրեմն նա ունի համապատասխան որակավորում: Բայց պիտի ասեմ նաև, որ առողջապահության ոլորտում, կարծում եմ, ևս մեկ շատ էական, եթե ոչ հեղափոխական փոփոխություն է տեղի ունեցել: Առողջապահական համակարգում գիտեք, որ պետպատվերի համակարգ կա: Մենք վիճակագրությունը նայեցինք և արձանագրվեց, որ 2018 թվականի համեմատ 2022 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրությամբ պետական պատվերով 150 հազարով ավելի դեպք է սպասարկվել: Մենք պատկերացնո՞ւմ ենք՝ սա ինչ թիվ է: Այսինքն՝ սա նշանակում է, որ 150 հազար ավելի վիրահատություն է արվել, բուժում է նշանակվել, ախտորոշում է արվել և այլն, և այդպես շարունակ: Սա, կարծում եմ, ամենակարևոր թիվն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք առողջապահության ոլորտում: Այսինքն՝ ամեն օր 500 լրացուցիչ մարդ ավելի է սպասարկվել, քան 2017 թվականի առաջ 10 ամիսներին: Սա շատ կարևոր արձանագրում է:

Պիտի նաև մի կարևոր բարոյական նշանակություն ունեցող փոփոխության մասին նշեմ, որ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների անդամները նրանք պետական պատվերից օգտվում են առանց որևէ հերթի: Այս փոփոխությունը նույնպես վերջերս է տեղի ունեցել:

Հաջորդ կարևոր ընդգծումը. կրթության և գիտության ոլորտում 2018 թվականի նկատմամբ 2023 թվականին բյուջեն աճում է 75 տոկոսով: Այստեղ է պիտի արձանագրեմ, որ շատ էական բարեփոխում է տեղի ունենում: Շատ է խոսվել ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին: Եվ սա մեր լրջագույն բարեփոխումներից մեկն է: Խոսքը գնում է ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման և ավելիի մասին, երբեմն նույնիսկ եռապատկման՝ այն ընդգծմամբ, որ ոչ թե կառավարությունն է որոշում՝ ուսուցիչն ինչքան աշխատավարձ ստանա, կառավարությունը որոշում է միջակայքը, ըստ էության ուսուցիչն ինքն է որոշում, թե ինչքան աշխատավարձ ստանա: Այս տրամաբանությամբ մենք դեպքեր ունենք, երբ 150 հազարից ուսուցչի աշխատավարձն ասենք աճել է, հասել 400 հազար և ավելի: Մենք այսպիսի, ցավոք, դեռ շատ դեպքեր չունենք, որովհետև ցավով պիտի արձանագրեմ, որ առայժմ մեր ուսուցիչների մեծ, ճնշող մեծամասնությունը չի օգտվել դեռևս այս համակարգից, բայց նաև ուզում եմ ասել, որ համակարգն արդեն գործում է, և նրանք այդ հնարավորությունը կունենան: Բայց նաև ուզում եմ կրկին մի շատ կարևոր ընդգծում անել, որ անկախ ատեստավորման համակարգից, մենք 2023 թվականին մինչ 100 աշակերտ ունեցող դպրոցների, իսկ այսպիսի դպրոցները հիմնականում գյուղական դպրոցներն են, շուրջ 4418 ուսուցիչների դրույքաչափերն ավելացնում ենք այնքան, որի արդյունքում դրույքաչափի առումով 90 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող ուսուցիչ չի կարող լինել: Այսինքն՝ նախկինում գիտեք, որ մենք դեպքեր ունեինք, երբ ուսուցիչները ստանում էին 30 հազար, 40 հազար, 25 հազար նույնիսկ աշխատավարձ, որովհետև դրույքաչափերը, աշակերտի թվով ֆինանսավորումը և այլն, այդպիսի իրավիճակ էր ստեղծվել: Այստեղ էլ շատ կարևոր փոփոխություն է: Սա՝ անկախ ատեստավորումից: Եթե նրանք ատեստավորվեցին կամավոր, արդեն իրենց աշխատավարձն էլ կրկնապատկելու և եռապատկելու հնարավորություն կձևավորվի: Նաև բնագիտության 8135 ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունենալու՝ անկախ ատեստավորումից, և որոշակի գործակիցներով նրանք ստանալու ենք հավելավճարներ: Բայց չատեստավորված ուսուցիչները եթե ատեստավորվեն, այս գործակիցները կավելանան, և այդ գործակիցների հաշվառումով արդեն դրույքաչափերը նույնպես կկրկնապատկվեն:

Մենք, ինչպես ասել եմ՝ կիրականացնենք նոր 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու մեր ծրագիրը. 2022 թվականի ավարտին նախատեսում ենք այս ծրագրի 24 դպրոց և 53 մանկապարտեզ շահագործման հանձնել, իսկ 2023 թվականի ավարտին՝ 64 դպրոց, 141 մանկապարտեզ:

Շատ կարևոր եմ համարում ընդգծել, թե ինչ դինամիկա ունենք գիտության ֆինանսավորման ոլորտում: 2023 թվականին 37 մլրդ դրամ է նախատեսված գիտության ֆինանսավորման համար: Աճը 2018 թվականի նկատմամբ՝ 155 տոկոս: Այսինքն՝ մենք գիտության ոլորտի ֆինանսավորումը կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Օրինակ, շատ կարևոր վիճակագրություն կա. գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման սխեմայի մասին խոսել ենք: Օրինակ՝ լաբորատորիայի ղեկավարը 2021 թվականին և նրանից առաջ էլ 140 հազար դրամի փոխարեն հիմա արդեն 2022 թվականի հունվարից ստանում է 350 հազար: Աշխատավարձի բարձրացման սխեման արդեն դրված է, և մինչև 2025 թվականը բարձրանալու է և այս դեպքում դառնալու է 477 հազար: Այսինքն՝ այստեղ էլ, ինչպես տեսնում եք՝ խոսք է գնում աշխատավարձը եռապատկելու մասին: Բայց 2022 թվականին արդեն մենք կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Այսինքն՝ սա շատ կարևոր է. մենք ասում ենք՝ եռապատկում ենք, բայց չենք ասում՝ հիմա 3 տոկոս ենք բարձրացնում, մնացած 97 տոկոսը կբարձրացնենք 2025 թվականին: Մենք, ընդհակառակը, մեծ մասը հիմա ենք բարձրացնում, փոքր մասերը հետո: Այստեղ՝ սկսած լաբորանտներից, լաբորատորիայի վարիչներից, գիտաշխատողներից:

Բայց կա շատ ավելի կարևոր կամ նույնքան կարևոր վիճակագրություն. ես ուզում եմ խոսել այն մասին, թե պետական բյուջեից ինչքան միջոցներ են տրամադրվում վերջին տարիներին գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Օրինակ, 2021 թվականին այդ թիվը եղել է 2 միլիոն 704 հազար եվրո, և միայն 2021 թվականին գիտական սարքավորումներով կենտրոնների վերազինման համար պետական բյուջեից հատկացված գումարն ավելի շատ է եղել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Այսինքն՝ մի տարվա ընթացքում մենք գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար 2021 թվականին ավելի շատ միջոց ենք հատկացրել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Բայց սա ամբողջը չէ: 2022 թվականին այդ թիվը մենք ավելի քան կրկնապատկել ենք: Այսինքն՝ 7 մլն 263 հազար եվրո ենք տրամադրում, իսկ 2023 թվականի բյուջեով նախատեսված է 10 միլիոն գիտական սարքավորումների ձեռքբերման համար: Հասկանալի է, չէ՞, որ այդ գիտական սարքավորումը, որ ձեռք ենք բերում գերժամանակակից, դա չենք տանում խարխուլ մի հատ սենյակում դնում: Դա ենթադրում է կապիտալ նորոգում իր ամբողջ գույքով և սարքավորումներով: Եթե 10 միլիոն եվրոյի գույք ենք ձեռք բերում, գիտական սարքավորում, պատկերացրեք միջավայրի փոփոխության համար համապատասխան ծախսեր ենք իրականացնում:

Ուզում եմ հատուկ անդրադառնալ, որովհետև վերջին շրջանում շատ է քննարկվում սպորտի ոլորտում տեղի ունեցող զարգացումները: 2023 թվականի բյուջեով սպորտի համար նախատեսված է 5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի նկատմամբ աճում է 69 տոկոսով, 2018 թվականի նկատմամբ սպորտի համար ծախսված բյուջեի նկատմամբ 163 տոկոսի աճ ունենք: Ընդ որում, կրկին շատ կարևոր վիճակագրություն կա, որ պիտի ձեզ ներկայացնեմ. դուք գիտեք, որ 2019 թվականին մեր մարզական քաղաքականության համատեքստում էականորեն բարելավել ենք մարզիկների վճարները, շատ դեպքերում կրկնապատկել և եռապատկել:

Հիմա մենք նոր ծրագիր ենք իրականացնում, որը, կարծում եմ, աննախադեպ է առնվազն ծավալներով, որ Փարիզի 2024 թ. օլիմպիական խաղերի պոտենցիալ մասնակցող մարզիկներին մինչև 500 հազար դրամ միայն օլիմպիադային մասնակցության համար մենք վճար ենք վճարում: Եվ այսօր, օրինակ՝ մինչև 500 հազար դրամ վճարներ ստացող մարզիկների թիվը 225 է, 550 հազարից 1 մլն դրամ՝ ամենամսյա, 70 մարզիկ ունենք, իսկ 1 մլն դրամից և ավելի ստացողներ՝ 58 մարզիկ: Արդյունքը եկեք նայենք: 2022 թ. Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ ծավալի մարզական հաջողություններ է ունեցել և նվաճել է աշխարհի, Եվրոպայի առաջնությունների 289 մեդալ, որից 101՝ ոսկի, 66՝ արծաթ, 122՝ բրոնզ:

Ես նկատի ունեմ այս բյուջետային ծախսերն իրենց հետ կոնկրետ բերում են: Երբ ասում եմ, որ 70 մարզիկ այսքան է ստանում, 58 մարզիկ այսքան է ստանում, խոսքը բոլորիս հայտնի անունների մասին է, անհատական տվյալները կոռեկտ չէ և պետք էլ չէ հրապարակել, բայց սա նշանակում է, որ մեզ հայտնի ոչ մի մարզիկ չկա, որը պետությունից, կառավարությունից կոնկրետ ֆինանսական աջակցություն չի ստանում: Ավելին ասեմ՝ մենք որոշում ենք կայացրել և գիտեք, որ կան նաև տարեվերջյան վճարներ, բացի այս ամսական վճարումից, և այս տարի, օրինակ՝ 2022 թ., աշխարհի առաջնության առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կստանան 10 մլն դրամ՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն, աշխարհի երկրորդ տեղը, արծաթի մեդալ նվաճածները՝ 7 մլն դրամ՝ 3.5 մլն-ի փոխարեն, երրորդ տեղ զբաղեցրածները՝ 4 մլն դրամ՝ 2 մլն դրամի փոխարեն, իսկ Եվրոպայի առաջնության չեմպիոնները՝ 6 մլն դրամ՝ նախկին 3 մլն-ի փոխարեն, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ նախկին 1.8 մլն դրամի փոխարեն, երրորդ տեղը զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ 1.2 մլն դրամի փոխարեն: Սա, կարծում եմ, շատ վառ արտահայտություն է այն փոփոխությունների, որ տեղի է ունեցել:

Հարգելի գործընկերներ,

Վերջին տարիներին ամենաշատ քննարկված թեմաներից մեկը և քննադատություններից մեկը գյուղատնտեսության նախարարությունը լուծարելու մասին է, թե ինչպես կարող է երկրում լինել գյուղատնտեսություն՝ առանց գյուղատնտեսության նախարարության: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2023 թ. բյուջեով գյուղատնտեսական ոլորտի ծախսերը կազմում են 38 մլրդ դրամ, որը 2018 երջանկահիշատակ գյուղատնտեսության նախարարության տարվա ֆինանսավորելուց ավելի է 300 տոկոսով: Եվ մենք ոչ թե հիմա, ինչպես այս ամբիոնից ասել եմ, մարդկանց, այսպես ասած, դիզվառելիք ենք բաժանում, որ մինչև 20 լիտրը հասնում է իրենց, դառնում է 2 լիտր, կամ թեկուզ 7.5, կամ թեկուզ 10, այլ մենք գյուղատնտեսությունում իրականացնում ենք զարգացման ծրագրեր, որը միակ ճանապարհն է մեր գյուղատնտեսության անկումը, ի վերջո, կանգնեցնելու ճանապարհին: Պիտի արձանագրեմ, որ նաև 2023 թ. այս ֆինանսավորումը 2022-ի նկատմամբ աճում է 20 տոկոսով:

Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ վերջապես մեզ հաջողվեց սկսել ընտանի կենդանիների դրոշմավորման ծրագիրը, որը չափազանց կարևոր հարց է երկրում գյուղատնտեսության զարգացման համար: Օրինակ ասեմ, թե ինչու է կարևոր, որովհետև մենք չգիտենք, օրինակ, մեր երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա: Այդքան ասում ենք պարենային անվտանգություն, պարենային անվտանգություն, բայց դա վերնագիր չի չէ միայն, դրա տակ պետք է կոնկրետ տվյալներ լինեն, մենք պետք է իմանանք ինչքան մսացու ունենք, ինչքան կաթնատու կենդանի ունենք և այլն: Ես հույս ունեմ, որ այս ծրագիրը բարեհաջող կիրականացվի և կավարտվի:

Անվտանգության ոլորտում պիտի նաև ընդգծեմ, որ ատեստավորման ծրագիրը մենք, ինչպես հայտնել ենք, իրականացնելու ենք: Այստեղ Պարեկային ոստիկանության մասին խոսվեց: Զինված ուժերի մասին արդեն ասացի, որ այդ թեման, կարծում եմ, լուծված է, բայց այդ էլ ասենք, որ դա մի օրում չի լինի, պետք է մարդիկ իրենց որակավորումը վերահաստատեն, եթե չեն համապատասխանում, ուրեմն համապատասխան որակավորում ստանան: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության ոլորտում և նաև փրեական ծառայության ոլորտում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման մեխանիզմը կամավոր ատեստավորման միջոցով պետք է գործի:

Այսինքն՝ այս բոլոր ոլորտներում պետք է սա տեղի ունենա: 2023 թվականի համար ասել եմ, դարձյալ կրկնեմ, շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է տեղի ունենում. Պետական պահպանության ծառայությունը ձեր աջակցությամբ պիտի դառնա ՀՀ վարչապետին ենթակա մարմին, որովհետև հիմա Ազգային անվտանգությա ծառայության համակարգում է գործում, և պետք է ստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Եվ հույս ունեմ, որ խորհրդարանի մեր գործընկերները կաջակցեն կառավարությանն այս խնդիրները լուծելու առումով:

Արդեն նախարարը հայտարարել է, որ մենք այս տարի 500 կմ ճանապարհների ասֆալտապատման ծրագիրն իրականացրել, ավարտել ենք: Եվ ես ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հիմա ոչ միայն ճանապարհների ասֆալտապատումն ենք տեսնում, այլև՝ ոչ շատ մեծ, բայց որոշակի շարունակական որակի փոփոխություն: Կրկին ասում եմ՝ շատ փոքր, մենք դեռ շատ հեռու ենք նորմալ միջազգային ստանդարտից, բայց մենք շատ փոքր քայլերով գնում ենք առաջ: Պարզ է, որ 2023 թվականին նույնպես 500 կմ ասֆալտապատման ծրագիրը պետք է գործի: Եվ նաև այս առումով, պիտի ընդգծեմ, որ ճիշտ է, մեր կապիտալ ծախսերի մեջ հաշվարկվում է ընդհանուր առմամբ նաև պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը, բայց պիտի ընդգծեմ, որ ոչ պաշտպանական կապիտալ ծախսերի աճը նույնպես էական է, և 2018 թվականի նկատմամբ 190 տոկոսով կապիտալ ծախսի ավելացում է տեղի ունենալու: Իհարկե, հենց նաև 2022 թվականի նկատմամբ 36 մլրդ դրամի ավելի ծախս է լինելու:

Այստեղ շատ ճիշտ քննադատություն հնչեց ընդդիմության ներկայացուցչի կողմից, որ մենք կապիտալ ծախսերի թերակատարման պրոբլեմ ունենք: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը երկար տարիներ նորմալ տնտեսություն չի ունեցել: Այսօր կառավարության կապիտալ ծախսերն իրականացնում է մասնավոր հատվածը, այսինքն կառավարությունն ասֆալտ չի անում, կառավարությունը փող է տալիս ասֆալտ անողներին: Պարզվում է, որ չկան այնքան շինարարական ընկերություններ, որ կառավարության պատվերն իրականացնեն:

Մենք 231 մլրդ դրամ տալիս ենք, ասում ենք կառուցեք ճանապարհներ, կառուցեք դպրոցներ, կառուցեք մանկապարտեզներ, բայց մարդիկ չեն կարողանում կառուցել, և Կառավարությունը ստիպված բյուջեն հետ է բերում, կրկին վերաբաշխում է անում: Բայց սրա պատճառը ո՞րն է, որովհետև Հայաաստանում երկար տարիներ մարդիկ շինարարական ընկերություն բացելու համար պիտի «դաբրո» ունենային, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային և այլն: Այսօր սկանդալի նոր աղբյուր են գտել՝ «իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը»: Իսկ որ մենք սկսենք ասել ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը: Այդ տենդերների կեսը, կեսից շատը դեռ նախկին իշխանության մենաշնորհի հետևանքով ստեղծված ընկերություններն են շահում, դեռ մի բան էլ սաբոտաժ են անում: Նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների աշխատանքները դիտավորյալ դանդաղեցնում են, որ չկատարեն: Այդ ո՞ւմ եք մեղադրում: Մի ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամինն է, միլիարդների տենդեր է շահել: Եկեք գնանք տեսնենք՝ այդ տենդերը ո՞նց է իրականացվում, ի՞նչ ժամկետներում. եկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում են: Կարող է նաև դրա համա՞ր եք ասում՝ այդ գործերը մի՛ արեք, որ վերջում գնանք ասենք՝ Կառավարությունը կապիտալ ծախսերի ծրագիրը չի իրականացնում:

Հարգելի գործընկերներ, իրականում ժամանակը կարճ է, և ես նաև հույս ունեմ դրան կանդրադառնամ հարցուպատասխանի ժամանակ, որովհետև անվտանգային միջավայրի հետ կապված պիտի նաև մեկ, երկու կարևոր պարզաբանումներ անեմ: Բայց այս տնտեսական բլոկն ամփոփելու համար ուզում եմ նաև հետևյալ տվյալը տալ սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ:

Կրկին մենք ենք խթանել սուբվենցիոն ծրագրերը: 2018 թվականին 2,5 մլրդ դրամ է եղել, ընդ որում՝ ես այն ժամանակ հիշում եմ, որոշում կայացրեցի, ասացի 5 մլրդ դրամ տվեք համայնքներին: Համայնքները կարողացան 2,5 մլրդ դրամը մի կերպ իրացնել: 2023 թվականին մենք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնում ենք 22 մլրդ դրամ: Այսինքն, ըստ էության, 9 անգամ այս սուբվենցիոն ծախսերն ավելացնում ենք: Այսօր բոլոր մարզերում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում եք, ըստ էության, առնվազն 85 տոկոսը, եթե ոչ ավելին, արվում է Կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ընդ որում, վերջերս ես, իհարկե, կուսակցական միջավայրում դա ասացի, բայց ուզում եմ նաև այստեղ ասել. շատ կարևոր եմ համարում, որ մենք չենք նայում՝ տվյալ համայնքի ղեկավարն իշխանական կուսակցությունի՞ց է, թե՞ ընդդիմադիր: Բայց նայեք՝ ո՞ւր ենք հասել, համայնքի ղեկավարը կարող է նաև ընդդիմադիր կուսակցությունի՞ց լինել:

Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունը որևէ ոչ կառավարող կուսակցության ներկայացուցիչ ղեկավար ունեցող համայնքի նկատմամբ պակաս ուշադիր է: Այո, և՛ ընդդիմադիր, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ներկայացնող համայնքի ղեկավարներով համայքներում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում եք, այդ բոլոր ներդրումների առնվազն 85-90 տոկոսը տեղի է ունենում Կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, որովհետև մենք մի ծրագրի մեջ ենք, որտեղ համարում ենք, որ, այո՛, Հայաստանի Հանրապետությունը պետք է կառուցվի նորովի և Հայաստանի Հանրապետությունը կառուցվում է նորովի:

Այս ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի խաղաղության օրակարգի սպասարկումը»:

Դիտումների քանակ982
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. Փաշինյան 18:2816 Նմբ, 2022 Միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. Փաշինյան Հասարակություն
  • Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել. Նիկոլ Փաշինյան 18:1416 Նմբ, 2022 Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման մասին 17:4216 Նմբ, 2022 Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման մասին Հասարակություն
  • Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրին վերաբերող տեքստի մասին 17:2316 Նմբ, 2022 Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրին վերաբերող տեքստի մասին Հասարակություն
  • Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի Դաշնության առաջարկների մասին 17:0216 Նմբ, 2022 Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի Դաշնության առաջարկների մասին Հասարակություն
  • Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի ավելի ցածր մակարդակ. Նիկոլ Փաշինյան 16:3516 Նմբ, 2022 Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի ավելի ցածր մակարդակ. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • ՀՀ վարչապետի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկմանը 15:5516 Նմբ, 2022 ՀՀ վարչապետի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկմանը
Հիմա եթերում
Լրահոս
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ 22:0621 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 22:0021 Օգս, 2026
  • Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն 21:5121 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 21:4321 Օգս, 2026
  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 21:3921 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015