• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն, հայրենիքի հետ նո՛ր հարաբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն. Աննա Հակոբյան
Հասարակություն
10:3628 Հոկ, 2022

Պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն, հայրենիքի հետ նո՛ր հարաբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Դավաճանությունը մահ է: Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջև: Իսկ այն, ինչ մահացած է, պետք է թաղվի, այլապես կնեխի:

Երբ դավաճանություն է տեղի ունենում ամուսինների միջև, մարդիկ սկսում են վիճել, թե ով էր դրա մեղավորը, փնտրում են կատարվածի պատճառահետևանքային կապերը, և դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում պարզապես հեռանում են իրարից: Այդպիսով պատժում են իրար և միևնույն ժամանակ նոր հարաբերություն են փնտրում, հույսով, որ այն իրենց երջանկություն կբերի: Միմյանց մեղադրելու ամբողջ աղմուկի մեջ, սակայն, մոռանում են արձանագրել մահը և հողին հանձնել մահացածին: Ամենքն՝ իր մեռելին շալակում է և գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու:

Երբ դավաճանություն է տեղի ունենում հայրենիքի և հայրենիքի զավակի միջև, ամեն ինչ նույնն է: Մահանում են այդ երկուսի մեջ մինչ այդ եղած հարաբերությունները: Եվ հեռանում են իրարից հայրենիքն ու իր զավակը: Մեր դարավոր պատմությունը վկա:

Դժվար է ասել՝ ով ում է պատժում, բայց հայրենիքը մնում է առանց իր զավակի, միայնակ ու անտեր: Զավակը մնում է առանց հայրենիքի: Յուրաքանչյուրը շալակում է իր մեռելին և գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու: Մի բան, որ այդպես էլ չի գտնվում: Մեր դարավոր պատմությունը վկա: Որովհետև հայրենիքի համար չկա երջանկություն առանց իր զավակի, և զավակի համար չկա երջանկություն առանց իր հայրենիքի:

Եվ ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին և նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ:

Սա նշանակում է դադարեցնել աղմուկը՝ Պողոսն էր մեղավոր, չէ՛, Պետրոսն էր մեղավոր, չէ՛, Բարդուղիմեոսն ավելի մեղավոր էր: Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին, և ազգովի ընկանք մեջը: Դաշնակիցն էր մեղավոր, որ չհասավ, չէ՛, թշնամին էր մեղավոր, որ ավելի շատ դաշնակից ունեցավ, միջազգային հանրությունն էր մեղավոր, որ անտարբեր եղավ, եվրոպական ստանդարտներն են մեղավոր, որ երկակի դուրս եկան, մեծ երկրներն են մեղավոր, որ զենք չտվեցին, փոքրներն էլ են մեղավոր, որ զենք չունեին, որ տային, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սպիտակ արջերն են մեղավոր, որ վերանում են, հայի բախտն է մեղավոր, հետին խելքն է մեղավոր, արդյունքում՝ մեր ճակատագիրն է մեղավոր:

Ե՞ս: Ես ի՞նչ։ Ես պատգամավոր էի, ես նախարար, ես մարզպետ էի, ես դիվանագետ, ես բիզնեսմեն, ես պրոֆեսոր, ես բժիշկ էի, ես ուսուցիչ, ես թարգմանիչ էի, ես արվեստագետ, ես ծրագրավորող, ես փիառշիկ, ես տաղանդ, ես հանճար․ թիկունքում մենք ավելի պետքական էինք:

Ե՞ս։ Ես ի՞նչ։ Ես այլ երկրների մայթերին դրամահավաք էի կազմակերպում, ես գիշերուզօր միջազգային կառույցներին նամակներ էի գրում, ես ծխախոտ ու պեչենի էի հավաքում տղերքի համար, ես ջերմատեսիլ սարքեր էի ճարում, ես մեր հերոսներին վրանով և վերմակով էի ապահովում, ես առյուծ տղերքի տնեցիների համար ֆուռերով շոր ու կոշիկ էի ուղարկում, ես հածանավերով դեղերի խմբաքանակներ, ես ինքնաթիռներով զենքեր, ես այլ երկրներում միտինգներ էի կազմակերպում՝ օտարներից ուշադրություն պահանջելով, ես պիկետներ էի անում, ես դրոշներ էի պատռում, ես դեսպանատների վրա ձու էի շպրտում, ես քոչարի էի պարում, ես գիշեր-ցերեկ դարդ էի անում:

Մենք բոլորս ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար, ո՛չ ուտում էինք, ո՛չ խմում, հնարավոր ու անհնարն էինք անում առյուծ տղերքի և մեր հայրենիքի համար:

Իմ տղեն մինուճար էր, մառանում էի թաքցրել, իմ ամուսինը տան միակ կերակրողն էր, որ իրեն բան լիներ, բա մենք ո՞նց կապրեինք, իմ տղեն ողնաշարի հետ խնդիր ունի, իմ տղի կույրաղիքը նոր էին հեռացրել, իմի ատամն էր ցավում, իմի՝ բութ մատը:

Բայց, ա՛յ, որ օ՜դը փակվեր, օ՜դը, այսքան զոհ չէինք ունենա։ Էն 100 գեներալը դավաճան չլինեի՜ն, էն 1000 սպան դիլետանտ չլինեի՜ն, առաջնագծում խուճապ չտարածեի՜ն, չվախենայի՜ն, չփախչեի՜ն, զենքը լինե՜ր, զինվորը լինե՜ր, զենքը կրակե՜ր, ժամանակին զանգեի՜նք, ժամանակին զիջեի՜նք, ժամանակին խնդրեի՜նք...

Դավաճանությունը մահ է: Պետք է արձանագրել այդ մահը և թաղել մեռելին: Եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է։ Երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում: Մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում: Շարունակում ենք սիրել, գուցե ավելի շատ ենք սիրում, շարունակում ենք կարոտել, գուցե ավելի շատ ենք կարոտում, շարունակում ենք շփվել, գուցե ավելի շատ ենք շփվում՝ նոր հարաբերություն ենք կառուցում, նոր հարթություն։

Չպետք է վախենալ․ երբե՛ք չենք մոռանում։ Սա մե՛նք ենք և մե՛ր հայրենիքը: Մենք սիրում ենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, մենք սիրում ենք մեր հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք մահացել են, բայց մենք պետք է թաղենք այդ հարաբերությունները և նորի ծնունդի հնարավորություն տանք: Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր և պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր և նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր:

Ինչպես թաղե՞նք։ Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձևերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը և չե՛ն փոխել իրականությունը:

Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն: Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձևեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն։ Հայրենիքի հետ նո՛ր հարաբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն, երջանի՛կ հարաբերություն»։

 

Դիտումների քանակ1270
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Աննա Հակոբյանի այցը Տավուշի մարզ 23:1827 Հոկ, 2022 Աննա Հակոբյանի այցը Տավուշի մարզ Հասարակություն
  • Այց Բերդավան ու Հաղթանակ գյուղեր, Ղալինջաքար ամրոց. Աննա Հակոբյանը Տավուշի մարզում էր 19:0127 Հոկ, 2022 Այց Բերդավան ու Հաղթանակ գյուղեր, Ղալինջաքար ամրոց. Աննա Հակոբյանը Տավուշի մարզում էր Հասարակություն
  • Աննա Հակոբյանը Տավուշում մի շարք հանդիպումներ է ունեցել 17:5827 Հոկ, 2022 Աննա Հակոբյանը Տավուշում մի շարք հանդիպումներ է ունեցել Քաղաքականություն
  • Տավուշի մարզում Աննա Հակոբյանն այցելել է «Իջևան» բժշկական կենտրոն 15:5927 Հոկ, 2022 Տավուշի մարզում Աննա Հակոբյանն այցելել է «Իջևան» բժշկական կենտրոն Հասարակություն
  • Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ 15:4622 Հոկ, 2022 Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ Հասարակություն
  • Բրիջիտ Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է Աննա Հակոբյանին 12:3622 Հոկ, 2022 Բրիջիտ Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է Աննա Հակոբյանին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015