• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած Բախվել են ՆԳՆ ոստիկանության... 10:19
Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 23:02
Մեր ցուցակում «մաքուր ձեռքերով» պրոֆեսիոնալներ են Մեր ցուցակում «մաքուր ձեռքերով»... 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ, ովքեր պատրաստ են ՀՀ պետական շահը դարձնել համահայկական օրակարգ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:5428 Հոկ, 2022

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ, ովքեր պատրաստ են ՀՀ պետական շահը դարձնել համահայկական օրակարգ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, տարբեր ոլորտներ ներկայացնող սյուռքահայ բազմաթիվ գործիրչներ, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Արցախի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,
պետական այրեր,
հարգելի հյուրեր,
սիրելի հայրենակիցներ,

Ողջունում եմ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի անցկացումը և նրա բոլոր մասնակիցներին: Հայաստան-Սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքն իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից:

Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ պրոցեսներն են պարտադրում նման փոփոխոություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե հեղափոխությունը, թե պատերազմն առիթ էին, որ մենք արձանագրենք ակնհայտը, իսկ ակնհայտ է այն, որ ժամանակն անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական Սփյուռքի էության և բովանդակության վրա:

Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրն անցկացնել 6 տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել և ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերն ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ՝ գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար մի պայմաններում, երբ Հայաստանն ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարևոր է բոլորիս համար: Եվ մենք կարծում ենք, որ այս հարցերի պատասխանները Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու: Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է: Եվ նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը՝ ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որ ունի: Իսկ եթե ունի՝ նշանակում է մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

Ամենամեծ սխալն, իմ կարծիքով, այն է, որ Հայաստան-Սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսվում, ընթանում և ավարտվում է մեզ հայտնի, կամ ինչպես ընդունված է ասել՝ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով: Սա, իհարկե, վատ չէ: Սա նույնիսկ լավ է, բայց անթերի չէ այն իմաստով, որ չի ընդլայնում ինքներս մեր և աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները: Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է թե օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները:

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում մի պայմաններում, երբ աշխարհի, տարածաշրջանի, նույնիսկ ինքներս մեր մասին շատ պատկերացումներ, երազանքներ սասանվել են, երբեմն նույնիսկ փլուզվել: Մեր առաջարկն ու պատկերացումն է՝ ոչ թե մնալ այդ փլատակների տակ, այլ փորձել գտնել նոր հնարավորություններ, փորձել հատկապես Հայաստանի Հանրապետությունը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մոտեցումների ձևավորման և զարգացման մի հարթակ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական հանրապետություն, որովհետև ցանկացած հայ գլոբալացված աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան՝ բարեկեցություն, աշխատանք, փող, ընտանիք: Եվ բացառություն է միայն մեկ բան, և այդ մեկ բանը Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացի լինելու հպարտությունն ու երջանկությունը կրում են դահլիճում ներկա մարդկանց մեծամասնությունը:

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ և հանդիպման վայր, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ, իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջ մղման գործում, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանն ու ռազմավարական զարգացմանը՝ որպես 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք, արդիական պետություն:

Շնորհակալ եմ բոլորիդ մասնակցության և պատրաստակամության համար»:

Գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:

Դիտումների քանակ266
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք 13:1011 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պահպանել երթևեկության կանոնները՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար. վարչապետի կոչը 13:0011 Ապր, 2026
  • Հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների. Լավրով 12:5911 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 12:5311 Ապր, 2026
  • Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ստեփանավանից 12:4711 Ապր, 2026
  • Ավստրիայի Ազգային խորհրդի բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում 12:3311 Ապր, 2026
  • Ագարակում կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ»-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը 12:2311 Ապր, 2026
  • Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 12:1211 Ապր, 2026
  • Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ 11:4611 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3711 Ապր, 2026
  • Վարչապետը Տաշիրում է 11:2611 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ գործարքը չկայանա, ռազմական գործողությունները կվերսկսվեն. Թրամփ 11:1911 Ապր, 2026
  • Ուրախ ավտոբուսի նորամուծությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:0511 Ապր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 11:0411 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին 10:2411 Ապր, 2026
  • Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած 10:1911 Ապր, 2026
  • Նախաճաշեցինք «Գնթունիքում»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:1111 Ապր, 2026
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ 09:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին 09:3811 Ապր, 2026
  • «Արտեմիս-2» առաքելությունն ավարտված է, «Օրիոն»-ը վերադարձավ Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո 09:3111 Ապր, 2026
  • Գնում ենք Լոռու մարզ․ Նիկոլ Փաշինյան 09:0211 Ապր, 2026
  • Հրդեհ Արծվանիստ բնակավայրում 08:3511 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1211 Ապր, 2026
  • ՆԳՆ-ում կանանց ներգրավվածությունն աճում է 01:3611 Ապր, 2026
  • Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է 01:2611 Ապր, 2026
  • Եթե մեկն ասի՝ մեր թեկնածուն Իլոն Մասկն է, սա ընտրողին մոլորեցնել չի՞. ԿԸՀ նախագահի պարզաբանումները 01:1511 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ բանակցությունների․ Fars 01:0211 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անվադողերի և անվահեծերի գողությունը 00:5811 Ապր, 2026
  • Շատ մեծ ուժեր կան ՀՀ շուրջ, որ այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ ընտրության համար. Ցահքնա 00:2911 Ապր, 2026
  • Մասնակցային բյուջետավորմամբ Այգեշատում ֆուտբոլի դաշտ է կառուցվել 00:0311 Ապր, 2026
  • Ապրիլի 11-ի եղանակային կանխատեսումները 23:4410 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 23:2710 Ապր, 2026
  • Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների 23:1410 Ապր, 2026
  • RT-ի էջում տարածված տեսանյութը՝ ԱԲ կեղծիք․երեխայի լացի պատմությունը հորինված է 23:0010 Ապր, 2026
  • Ինչ միջոցառումներ են նախատեսված Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում. ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ցանկը 22:4210 Ապր, 2026
  • 25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները 22:3910 Ապր, 2026
  • Ինչու էր ԿԸՀ այցելել ՌԴ դեսպանը. հանձնաժողովի նախագահի պարզաբանումը 22:3310 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում 22:1810 Ապր, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0510 Ապր, 2026
  • Թատրոն-դպրոց գործակցություն. աշակերտների նախագծային աշխատանքը 21:5710 Ապր, 2026
  • Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը 21:4610 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 10. 2026 21:3010 Ապր, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին 21:1510 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանի շուրջ ապատեղեկատվություն․ որտեղից է սկսվում ալիքը | 10.04.2026 21:0010 Ապր, 2026
  • «Թմկաբերդի առումը» պոեմի անգլերեն նոր թարգմանությունը 20:5810 Ապր, 2026
  • Երիտասարդ նկարչուհու գրաֆիկական աշխատանքները 20:4910 Ապր, 2026
  • Իսպանիայի վարչապետը կոչ է արել կանխել «նոր Գազայի» ստեղծումը Լիբանանում 20:3610 Ապր, 2026
  • Հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. չորս անձ ձերբակալվել է 20:2510 Ապր, 2026
  • Ապրիլը՝ գլխի և պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս 20:2010 Ապր, 2026
  • Ապրիլ 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:1210 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 10-ի երեկոյան. Bloomberg 20:0210 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.04.2026 19:5410 Ապր, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր 19:4510 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն հանդիպման է հրավիրում կուսակցություններին, դաշինքներին 19:3510 Ապր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների. BBC 19:2410 Ապր, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքներին 19:1310 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | Ընդդիմության բոլոր ուժերի միասնական ձայները չեն գերազանցի 22-23 տոկոսը. հետազոտություն 19:0010 Ապր, 2026
  • Լոնդոնը Ռուսաստանին մեղադրում է ենթակառուցվածքների դեմ սուզանավերի գործողության համար. DW 18:5910 Ապր, 2026
  • Գիժ գարուն. արևի սպասելով 18:4810 Ապր, 2026
  • Նախագիծ՝ միտված ՏՏ տեխնոլոգիաների միջոցով, անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանը 18:3610 Ապր, 2026
  • ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT 18:2410 Ապր, 2026
  • Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք 18:1710 Ապր, 2026
  • Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը 18:1010 Ապր, 2026
  • Ուկրաինան առաջարկել է ավելի երկար հրադադար հաստատել 18:0510 Ապր, 2026
  • Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը 17:5210 Ապր, 2026
  • Բոլորիդ հրավիրում եմ՝ ձեր ավտոմեքենաներով, գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու. վարչապետ 17:3710 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է. տվյալներ 17:3610 Ապր, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է 17:2410 Ապր, 2026
  • «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը 17:1510 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանը ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասում ծրագրի ղեկավարին 17:0710 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | 6 զոհ, 5 վիրավոր. ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների վիճակի մասին 17:0010 Ապր, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը 16:5610 Ապր, 2026
  • Ուկրաինայում զատկական հրադադար է հայտարարվել 16:5410 Ապր, 2026
  • «Ավերս» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 424 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4410 Ապր, 2026
  • Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում 16:3510 Ապր, 2026
  • Այս փուլում սահմանափակումներ չկան, դրանք սկսվում են քարոզարշավի մեկնարկից. ԿԸՀ նախագահը՝ քաղաքական գովազդների մասին 16:3410 Ապր, 2026
  • Փաշինյանի վարկանիշը շարունակաբար աճում է. պրոֆեսիոնալ հետազոտություն՝ ամերիկյան մեթոդով 16:2610 Ապր, 2026
  • Չինաստանի հետ Թայվանի միավորումն անխուսափելի է. Սի Ծինփին 16:1810 Ապր, 2026
  • Օգտվել է ավելի քան 600 հազար քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը 16:1010 Ապր, 2026
  • TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից. Միրզոյան 16:0310 Ապր, 2026
  • Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:5910 Ապր, 2026
  • Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են. Ցահքնան՝ գերիների վերադարձի մասին 15:5410 Ապր, 2026
  • Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում է՛լ ավելի է բարդացրել իրավիճակը. Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին 15:4710 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանը և դեսպան Կլաուդիա Բուշը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:4110 Ապր, 2026
  • Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 15:3310 Ապր, 2026
  • ԲԸՏՄ-ն խստացնում է վայրի կենդանիների ու բույսերի հաշվառման և պահման վերահսկողությունը 15:2710 Ապր, 2026
  • Թրամփը պահանջել է, որ Իրանը վճար չգանձի նավթատարներից 15:1810 Ապր, 2026
  • Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի 15:1110 Ապր, 2026
  • Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 15:0210 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Մենք իրապես ուզում ենք աջակցել ձեզ. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանում | 10.04.2026 15:0010 Ապր, 2026
  • Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 14:5610 Ապր, 2026
  • Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց 14:4710 Ապր, 2026
  • Անվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումները 14:3610 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA 14:2810 Ապր, 2026
  • Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին 14:2010 Ապր, 2026
  • Շիրակի մարզում վթարի հետևանքով 5 երեխա է հոսպիտալացվել, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել. ԱՆ 14:1210 Ապր, 2026
  • Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ 14:0610 Ապր, 2026
  • Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա 13:5910 Ապր, 2026
  • Տեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարար 13:5410 Ապր, 2026
  • 5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները 13:4610 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015