• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Աստղագիտական ամռան առաջին օրը... 22:59
ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների... 22:09
Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ Հետընտրական Հայաստան. ընդդիմության և... 21:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:4013 Հոկ, 2022

Ղրիմի կամրջի պայթեցման վերաբերյալ ՌԴ ԱԴԾ հայտարարությանն արձագանքել են Հայաստանի պետական կառույցները

ՌԴ ԱԴԾ-Ն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

Ղրիմի կամրջի վրա պայթյունը նախապատրաստել և իրականացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները՝ հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Կառույցի տվյալով՝ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից տեղափոխվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք, ապա հասել վրացական Փոթի նավահանգիստ, այնտեղից՝ Հայաստան, այնուհետև Վրաստանի տարածքով և Վերին Լարսի անցակետով տեղափոխվել է Ռուսաստանի Արմավիր քաղաք:

ՀՀ ՊԵԿ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությունից հետո Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել և ներկայացրել է դեպքերի ընթացքը: Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության` սեպտեմբերի 26-ին Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ անունով բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, բեռնատար ավտոմեքենան մտել է Հայաստանի տարածք։ Բեռնատարի ղեկին եղել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե - Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին` ժամը 15:00-ին, բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո` ժամը 16:53-ին, բեռը հայտարարագրվել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից, Border Cross համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը: Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։

Արդեն հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ի առավոտյան 9:43-ին, «Ալյանս տերմինալ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված» կարգավիճակ, և արդեն սեպտեմբերի 29-ին` ժամը 16:12-ին, հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում: Առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը։ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկում ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել, և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե - Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու` 2022 թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 10:24-ին, նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարագիր, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական «Лидер» ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։ Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։

Արդյունքում սահմանված գործընթացն ավարտելուց հետո սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16:16-ին, տարանցման հայտարարագիրը ստացել է «թույլատրված» կարգավիճակ: Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության, տվյալ բեռնատարը պահեստում գտնվելու ընթացքում եղել է տեսախցիկների հսկողության տակ, Հայաստանում այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով: Բեռնատարը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել հոկտեմբերի 1-ին` կեսգիշերից 15 րոպե անց: 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, ստացվել է նույն պատկերը, ինչ Հայաստան ներմուծելու ժամանակ էր: Ռենտգեն զննումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ: Տարանցման հայտարարագիրը Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է հոկտեմբերի 5-ին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե - Այսպիսով, բեռի` Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության համաձայն` բեռնատարը հոկտեմբերի 7-ին Կրասնոդարի Արմավիր քաղաքում բեռնաթափվել է և բարձվել մեկ այլ մեքենայի մեջ, որն էլ ուղղություն էր վերցրել դեպի Ղրիմ: Դեպքի առիթով ձերբակալվել են Ռուսատանի 5, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ: Այս տեղեկությունները ուսումնասիրել է նաև Հայաստանի գլխավոր դատախազությունը, հայտնել, որ հետևողական է լինելու հրապարակված տեղեկության հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն - Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալով՝ միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան
Դիտումների քանակ131
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար 11:3322 Հնս, 2026
  • Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները 11:1922 Հնս, 2026
  • Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան 11:0922 Հնս, 2026
  • 2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ 11:0022 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր 10:4222 Հնս, 2026
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026
  • Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսում 20:4421 Հնս, 2026
  • «Հայաստանը կայուն երկիր է ներդրումների համար» | Հարցազրույց Էնթոնի Բարսամյանի հետ 20:3021 Հնս, 2026
  • Վախենալու բան չկա. ինչպես կոտրել ռուսական շուկայից կախվածության շղթան՝ Մոլդովայի օրինակով 20:2121 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.06.2026 19:2821 Հնս, 2026
  • «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ 17:0521 Հնս, 2026
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026
  • Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին 14:1421 Հնս, 2026
  • Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին 13:0021 Հնս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով 12:5421 Հնս, 2026
  • Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:4121 Հնս, 2026
  • Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:1521 Հնս, 2026
  • Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել 10:5821 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 10:0821 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015