ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ԵԽԽՎ-ում իր ելույթի տեսագրությունը՝ կից գրելով.
«Այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց վերջին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։ Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, ելույթ ունեցող միջազգային գործընկերները միանշանակ դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»: