Սեպտեմբերի 10-ին, ժամը 17:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: