ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Թվիթերում ողջունել է հայ ռազմագերիների տուն վերադարձը:
«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների տուն վերադառնալու մասին հաղորդագրությունները, ինչը դրական իրադարձություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Հույս ունենք, որ մնացած բոլոր պահվող անձինք շուտով կվերադառնան տուն, Իսկ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար»,- գրել է Փրայսը։