ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան էջում գրառում է կատարել` ողջունելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում երկու առաջնորդների հանդիպումից հետո Ադրբեջանում պահվող հինգ հայի ազատ արձակման մասին լուրերը: Սա կարևոր մարդասիրական ժեստ է: Հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը: