ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Չինաստանից որևէ լրացուցիչ քայլ չի ակնկալում՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցի պատճառով:
Բայդենը նշել է, որ մտահոգ է Չինաստանի զորավարժությունների պատճառով, սակայն չի կարծում, որ Պեկինը կդիմի արմատական քայլերի:
Ավելի վաղ Չինաստանը հայտնել էր, որ կշարունակի զորավարժանքները Թայվանի նեղուցում։ Նշվում է, որ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում և հարձակողական գործողություններ ծովում: