• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Կրտիճ Ներսիսյանը խնդիր ունի նաև եկեղեցու ներսում. Ղազարյան Բաց հարթակ․ Կրտիճ Ներսիսյանը... 21:03
Ինչո՞ւ են ՔԿՀ-ներում մահվան դեպքերն աճել | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ծովինար Թադևոսյանի հետ Ինչո՞ւ են ՔԿՀ-ներում մահվան... 19:44
Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ամենաանվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանով. «Հարևաններ» Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող... 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:2301 Հլս, 2022

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. ՀՀ վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով:

Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով:

Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն:

Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»:

Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին: «Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում»,-  նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել:

Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով:

Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից:

Բայց, ամենակարևորը, ամփոփելով՝ այսօրվա առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ես իմ խոսքի սկզբում նկարագրեցի, թե ի բնե ինչպիսի դժվար աշխատանք է դատախազի աշխատանքը: Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատողի օրվա առիթով»:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների:

Մասնավորապես՝

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը,

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Կարապետյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց անձամբ է հանձնել պետական պարգևները՝ շնորհավորելով և մաղթելով արգասաբեր աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության:

Դիտումների քանակ418
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սարավան - «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին մառախուղ է 17:0610 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Վարչապետը պարզաբանել է, թե ինչպես է պատկերացնում ՀԱԵ-ի նորոգման 1-ին կետը |10.12.2025 17:0010 Դեկ, 2025
  • Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները 16:5710 Դեկ, 2025
  • Ստորագրվել է գիտահետազոտական կարողությունների զարգացման հուշագիր. ԲԸՏՄ 16:4510 Դեկ, 2025
  • Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության B լիգայի որակավորման 2-րդ փուլում 16:3310 Դեկ, 2025
  • Վարչապետն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն 16:1710 Դեկ, 2025
  • ՀՀ-Գերմանիա հարաբերություններն այլևս ռազմավարական են 16:0710 Դեկ, 2025
  • Բոլոր հակամարտություններում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Գրիգորյան 15:5510 Դեկ, 2025
  • Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները 15:5110 Դեկ, 2025
  • Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին 15:4710 Դեկ, 2025
  • Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում. ի՞նչ է արվել 15:3810 Դեկ, 2025
  • 1997 թվականից ի վեր առաջին անգամ դեմոկրատ թեկնածուն հաղթել է Մայամիի քաղաքապետի ընտրությունում. NBC News 15:2610 Դեկ, 2025
  • Զելենսկին հայտարարել է պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին 15:2210 Դեկ, 2025
  • Դդմաշեն գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը. կա զոհ 15:1810 Դեկ, 2025
  • Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի ՀԱԵ նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը. Փաշինյան 15:1710 Դեկ, 2025
  • Հայաստանը կընդունի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության 10-րդ խմբի հանդիպումները 15:0810 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ներդրումներ և նոր տնտեսական հեռանկարներ․ վարչապետի հանդիպումները Բեռլինում 15:0010 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 11-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ 14:5910 Դեկ, 2025
  • Անվտանգության երաշխավորման դեպքում պատրաստ ենք ընտրությունների. Զելենսկի 14:5210 Դեկ, 2025
  • Սյունիքի մարզի Խոտ - Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է. Խուդաթյան 14:4210 Դեկ, 2025
  • Մեկ օրում հայտնաբերվել են 12 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 14:3310 Դեկ, 2025
  • Քննարկում՝ Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. մասնակցել է նաև ՀՀ օմբուդսմենը 14:2310 Դեկ, 2025
  • Ուկրաինան չի վաճառում իր տարածքն ու ինքնիշխանությունը. Անդրեյ Մելնիկ 14:1210 Դեկ, 2025
  • Դրական լուծման միտում ես տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի մասին 14:0410 Դեկ, 2025
  • 2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Աննա Վարդապետյանը կլոր սեղան-քննարկման է մասնակցել 13:5710 Դեկ, 2025
  • Բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին 13:5010 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը 13:4310 Դեկ, 2025
  • Ոմանք ասում են՝ վարչապետը և Կառավարությունը գործում են ընդդեմ ՀԱԵ-ի. դա անհնար է, որովհետև ես ՀԱԵ-ի հետևորդ եմ. Փաշինյանը՝ Գերմանիայում 13:3910 Դեկ, 2025
  • Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել 13:3210 Դեկ, 2025
  • Մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք. Ալեն Սիմոնյան 13:2810 Դեկ, 2025
  • Նման առաջարկ դեռ չի եղել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանականների շփումների հնարավորության մասին 13:2310 Դեկ, 2025
  • Հաստատվել է հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը 13:1810 Դեկ, 2025
  • Ժամկետից խոսելն անշնորհակալ գործ է․ ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին 13:1310 Դեկ, 2025
  • Պետական մարմինների ներկայացուցիչները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մեր քննադատությունները. ՄԻՊ 13:0410 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Հունիսին ընտրություններ են ՀՀ-ում, ՌԴ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը. Մերց 13:0010 Դեկ, 2025
  • Մեր ռազմավարությունն է չկրկնել նույն պատմությունը կրկին ու կրկին, այլ փորձել ստեղծել ամբողջովին նորը. Փաշինյան 12:5710 Դեկ, 2025
  • Այսօր օրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք է. ՀՀ նախագահ 12:4810 Դեկ, 2025
  • Ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն. ՀՀ ԱԺ նախագահ 12:4010 Դեկ, 2025
  • ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի զինաթափվել Գազայում այն դեպքում, եթե ստեղծվի Պաղեստինյան պետություն 12:3110 Դեկ, 2025
  • Մեր ռազմավարությունն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ կարողանա տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության. Փաշինյան 12:2410 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարը Տավուշում այցելել է սոցիալական ծառայության կենտրոններ և ներկայացրել առաջնահերթությունները 12:1310 Դեկ, 2025
  • ՀՀ-ն և Ադրբեջանը անցյալի հակամարտություններով չպայմանավորվող զարգացման ուղի են ընտրել. Փաշինյան 12:0210 Դեկ, 2025
  • Թաիլանդի նավատորմը ռազմական գործողություն է սկսել Կամբոջայի հետ սահմանին 11:5310 Դեկ, 2025
  • Կառուցենք աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կյանքի են կոչվում յուրաքանչյուր օրը՝ յուրաքանչյուրի կողմից. ԵՄ բարձր ներկայացուցիչ 11:4610 Դեկ, 2025
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ջրանջատում կլինի 11:4010 Դեկ, 2025
  • Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև 11:3710 Դեկ, 2025
  • Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների 11:3110 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում 11:2610 Դեկ, 2025
  • Անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:1910 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր 11:1010 Դեկ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների շուրջ 10:5910 Դեկ, 2025
  • Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 9 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ 10:4910 Դեկ, 2025
  • Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան 10:3810 Դեկ, 2025
  • Հեծանվային լուսաբացն այսօր Բեռլինում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:2210 Դեկ, 2025
  • Ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզի Մերձավան գյուղում 10:1410 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Գերմանիան կնպաստի Հայաստանի դիմակայունությանը. Ֆրիդրիխ Մերց | 10.12.2025 10:0010 Դեկ, 2025
  • Հրաչյա Թամրազյան. Այս բառերի տակ մարդ կա թաքնված 09:5010 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Գորիսում 09:4010 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:2110 Դեկ, 2025
  • Անդրադարձ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է կոնգրեսական Թոմաս Քենի հետ 09:0710 Դեկ, 2025
  • «Կոնվերս բանկ»-ը 2025-ի 9 ամսում 6 մլրդ 451 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:4810 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:3110 Դեկ, 2025
  • Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են 08:2110 Դեկ, 2025
  • «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1110 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ 08:0010 Դեկ, 2025
  • Մոսկվան ակտիվացնում է ապատեղեկավական արշավը, այդ թվում՝ Հայաստանում. Կալլաս 01:0210 Դեկ, 2025
  • 450 մլն դոլարի 788 կգ կոկաինի գործը կգնա դատարան. Միհրան Պողոսյանի նկատմամբ հեռակա վարույթ կիրականցվի 00:5210 Դեկ, 2025
  • Եվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում է 00:4810 Դեկ, 2025
  • Աշտարակ համայնքը ևս մեկ հիմնանորոգված մանկապարտեզ կունենա. կընդունի հերթագրված 214 երեխաներին 00:3210 Դեկ, 2025
  • Ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական պարտավորություն չէ, այն մեր հավաքական խղճի փորձությունն է. Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը 00:2610 Դեկ, 2025
  • Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել 00:0810 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ. ապատեղեկատվությանը արձագանքում ենք փաստով. Աննա Վարդապետյան 00:0310 Դեկ, 2025
  • «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումն ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ. վարչապետ 23:4309 Դեկ, 2025
  • Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերը 23:3609 Դեկ, 2025
  • Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը 23:2809 Դեկ, 2025
  • Մալիշկա գյուղում ավտոմեքենա է այրվել. կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն 23:2309 Դեկ, 2025
  • Գլոբալ ներդրումային ռիսկի և դիմադրողականության ինդեքսով Հայաստանը 70-րդ տեղում է 23:1409 Դեկ, 2025
  • «ՌԴ-ն փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և արևմուտքի հետ սերտացման մասին»․ Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները 22:5609 Դեկ, 2025
  • Կենսաբազմազանության ինտեգրումը գյուղատնտեսության մեջ. 3-րդ երկխոսությունը 22:3609 Դեկ, 2025
  • «Զգուշացե՛ք․ հերթական ֆինանսական բուրգը»․ կիբեռոստիկանություն 22:2409 Դեկ, 2025
  • Ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական պարտավորթյուն չէ, այն մեր հավաքական խղճի փորձությունն է. ԱԳ նախարարի տեղակալ 22:2009 Դեկ, 2025
  • Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել․ քաղաքապետարան 22:1509 Դեկ, 2025
  • ԲԴԽ-ում ընդունել են ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին 22:0309 Դեկ, 2025
  • Հարցազրույց Քրիստինե Վարդանյանի հետ 22:0009 Դեկ, 2025
  • Գիտական հետազոտությունների նոր հարթակ՝ ԵՊՀ-ում 21:5709 Դեկ, 2025
  • «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայում և Դիլիջանում ձյուն է տեղում․ որոշ հատվածներում մառախուղ է 21:5109 Դեկ, 2025
  • Ուրախ եմ, որ Գերմանիան աջակցում է Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու հարցերում․ Փաշինյան 21:4609 Դեկ, 2025
  • Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց 21:3609 Դեկ, 2025
  • Ֆրիդրիխ Մերցի հետ ստորագրեցինք ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր․ Փաշինյան 21:3209 Դեկ, 2025
  • Գիտական հետազոտությունների նոր հարթակ՝ ԵՊՀ-ում 21:2809 Դեկ, 2025
  • Բնակարան, ավտոմեքենա, մոտոցիկլ. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագիրը 21:1909 Դեկ, 2025
  • «Այցը պատմական է»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին 21:1809 Դեկ, 2025
  • «Մոդեռնիզմի հոսքեր». նոր շունչ՝ 20-րդ դարի սփյուռքահայ արվեստին 21:1109 Դեկ, 2025
  • Ժամանակն է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն. Թրամփ 21:0309 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | TRIPP Company-ն կգրանցվի ՀՀ-ում, հաջորդ տարի կանցնենք շինարարության փուլին. Փաշինյան 21:0009 Դեկ, 2025
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ 20:5809 Դեկ, 2025
  • Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ․ ՆԳՆ ոստիկանություն 20:4509 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3409 Դեկ, 2025
  • Ռուսական կեղծիքը հերքվել է, բայց շարունակում է տարածվել. ինչ են առաջարկում մասնագետները 20:2909 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.12.2025 20:2409 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015