«Հայաստանի համար երկու հարևանների հետ խաղաղության օրակարգը այլընտրանք չունի, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումներից՝ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար»,- երեկ, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ԼՂ կարգավիճակի, Լաչինի միջանցքի, սահմանազատման, գերիների վերադարձի խնդիրներին, ներքաղաքական հարցերի նույնպես:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: