«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հունիսի 15-ին ներգրավված հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական գործողություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։
