• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Առաջին անգամ Նոր տարին դիմավորեցինք խաղաղության պայմաններում. Վարդանյան Բաց հարթակ․ Առաջին անգամ... 21:15
Բաց հարթակ. Շատ եկեղեցիներ վերածվել են «Հայաստան» դաշինքի շտաբների. Ստեփանյան Բաց հարթակ. Շատ եկեղեցիներ... 20:48
Կալանքներ, դատավորներ, վստահություն․ ինչ տվեց արդարադատության տարին Կալանքներ, դատավորներ, վստահություն․ ինչ... 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:0810 Հնս, 2022

Մեր հանձնառությունն է եղել, որ ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա է եղել հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Արարողությունը մեկնարկել է Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորել են արարողությամբ՝ ջրային կամարով։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, «Էյր Արաբիա» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին և պաշտոնատար այլ անձինք:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել. «Երբեմն միտքը շատ դժվար է կարգաբերվում՝ ինչի վրա կենտրոնանալ. ավելի շատ՝ այն ամենի՞, ինչ մենք ունենք, թե՞ այն ամենի, ինչ չունենք: Եվ սա, իսկապես, կարևոր հարց է, որովհետև այն, ինչ մենք ունենք, մեզ ոգևորում է, իսկ այն, ինչ չունենք, երբեմն կարող է հուսահատեցնել այն իմաստով, որ Հայաստանում շատ բան ունենալով՝ նաև այնքան շատ բան չունենք, որ երբեմն թվում է՝ անհնար է լրացնել բացը, իրականացնել այն առաքելությունը, կատարել այն խնդիրը, որը տեղավորվում է այդ չունեցածի հսկայական տարածքում:

Եվ այս իմաստով, մենք որոշել ենք չվախենալ առերեսվել բոլոր մարտահրավերներին: Եվ որոշել ենք նաև, որ պիտի ունենանք ավելի ու ավելի և հրաժարվել կարկատելու տրամաբանությունից: Եթե մենք որևէ գործ ձեռնարկում ենք, պիտի ամեն ինչ անենք դա հնարավորինս պատշաճ, հնարավորինս բարձր մակարդակով անելու համար:



Եվ մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները: Ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթը, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև, ահա, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Արաբական Միացյալ Էմիրություններից «Էյր Արաբիա»-ի մեր գործըկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա ունի բազմակողմ նշանակություն, որովհետև նախաքովիդյան շրջանի ամենակարևոր հաջողություններից մեկն այն էր, որ կառավարությունը կարողացել է քաղաքացիների համար ստեղծել մատչելի գներով ճամփորդելու հնարավորություն: «Եվ սա ուղղակի միայն տեղաշարժի հարց չէ, սա նաև քաղաքական, քաղաքակրթական հարց է, որովհետև երբ մեր հանրության՝ ինչքան հնարավոր է լայն շերտեր հնարավորություն են ունենում ճամփորդելու, շփվելու այլ երկրների հետ, դա հնարավորություն է, որ մենք ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ, ավելի ճիշտ գնահատենք ինքներս մեզ, ավելի մեծ էներգիա ունենանք և ավելի ճիշտ պատկերացում մեր հետագա անելիքների մասին»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն ավելի շատ մարդկանց կբերի Հայաստան և ավելի շատ մարդկանց կտանի Հայաստանից: «Մեր երկիրը նաև այս իմաստով կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության և որտեղ վերադառնում են, որտեղ մարդիկ մեկնում են հանգստի, ծանոթանալու, տուրիզմի նպատակով, և այդ մարդիկ իրենց սրտերում պահում են մի մասնիկ Հայաստանից և իրենց հետ տանում են ինչ-որ մի դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս ուղղությունը ևս մեկ քայլով զարգացնելու կապակցությամբ: Հայաստանի ավիացիայի ոլորտից ավելի շատ բացասական պատմություններ գիտենք, քան դրական, և ժամանակն է եկել այդ շղթան կտրել: Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք այդ բացասական լուրերի ծանրակշիռ փաթեթը կամ դրա թողած տպավորությունը հաղթահարել դրական լուրերով, նոր զարգացումներով, նոր օդանավերով, նոր ուղևորներով և նոր ուղղություններով»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարն «Էյր Արաբիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի ուղեկցությամբ շրջել է Fly Arna-ի առաջին օդանավում՝ ծանոթացել ուղևորների համար ստեղծված պայմաններին:

Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարել է իր առաջին առևտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաև ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի և Բեյրութի հետ:

Դիտումների քանակ431
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել «Ֆլայ Արնայի» առաջին ինքնաթիռը 16:4810 Հնս, 2022 «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել «Ֆլայ Արնայի» առաջին ինքնաթիռը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` Մարտի 1-ի, Վարդան Ղուկասյանի, Սերժ Սարգսյանի, այլ գործերի մասին 19:3702 Հնվ, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի շենքի. տուժածների թիվը հասնում է 19-ի 19:1702 Հնվ, 2026
  • ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին 19:0102 Հնվ, 2026
  • Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով. ՀԷՑ 18:4802 Հնվ, 2026
  • Մարդու իրավունքները 2025-ին․ խնդիրներ, մարտահրավերներ և համակարգային փոփոխություններ 18:2102 Հնվ, 2026
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը 18:0302 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 17:2402 Հնվ, 2026
  • Ամրագոտին վթարի ողբերգական ելքը կանխելու լավագույն միջոցներից է. ՆԳՆ 16:3002 Հնվ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 304 մլն դրամի հարկ է վճարել 16:2102 Հնվ, 2026
  • Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին 15:5802 Հնվ, 2026
  • Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց 15:0402 Հնվ, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանին 14:4502 Հնվ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է 14:4002 Հնվ, 2026
  • Մաքրվում և մշակվում է Սևան-Մարտունի ճանապարհը 14:2302 Հնվ, 2026
  • Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև 14:0102 Հնվ, 2026
  • Հունվարի 3-4-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով 13:4802 Հնվ, 2026
  • Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի 13:3602 Հնվ, 2026
  • Առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են. ՀԷՑ-ը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում 13:1702 Հնվ, 2026
  • Արգենտինայի Կորդոբա քաղաքում ուժեղ կարկուտ է տեղացել 13:0502 Հնվ, 2026
  • Արգելափակումից դուրս է բերվել 206 տրանսպորտային միջոց, 387 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն 12:2702 Հնվ, 2026
  • Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ 12:1102 Հնվ, 2026
  • Ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ամբողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում 12:0502 Հնվ, 2026
  • Միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր 11:4502 Հնվ, 2026
  • Սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11:2902 Հնվ, 2026
  • Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ 11:1002 Հնվ, 2026
  • Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. հաղորդվում է զոհերի մասին 11:0202 Հնվ, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:5702 Հնվ, 2026
  • Ձնառատ ցիկլոնը հեռանում է, կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն. Սուրենյան 10:4902 Հնվ, 2026
  • Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 3 տուժած հոսպիտալացվել է 10:3902 Հնվ, 2026
  • Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:2402 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի քանի մարզերում ձյուն է տեղում 10:1502 Հնվ, 2026
  • Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում. Փաշինյան 10:0002 Հնվ, 2026
  • Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ. կան տուժածներ 22:2001 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 22:0001 Հնվ, 2026
  • 1 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն. ՓԾ-ն՝ Երևանի բնակարաններից մեկում հրդեհի մասին 21:5501 Հնվ, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը 2025» մրցանակաբաշխություն 21:2101 Հնվ, 2026
  • ԶՈՒ նվագախմբի տոնական կատարում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել 20:5401 Հնվ, 2026
  • Բաց հարթակ․ Առաջին անգամ Նոր տարին դիմավորեցինք խաղաղության պայմաններում. Վարդանյան 20:3001 Հնվ, 2026
  • ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները 20:1101 Հնվ, 2026
  • Պատերազմի մասին խոսակցությունները Սյունիքում էլ չկան՝ Սիսիանից Մեղրի և Նռնաձոր 19:4001 Հնվ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 396 մլն դրամի հարկ է վճարել 19:2701 Հնվ, 2026
  • Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ. թիրախում էներգետիկան է. Զելենսկի 19:0801 Հնվ, 2026
  • Կիբեռհանցագործությունը՝ բիզնես. ինչպե՞ս տարբերել իրականությունը կեղծիքից 19:0001 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 18:5701 Հնվ, 2026
  • Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ 18:0501 Հնվ, 2026
  • Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է 17:4201 Հնվ, 2026
  • ՄԱԶԾ 30-ամյա գործունեությունը Հայաստանում 17:0001 Հնվ, 2026
  • Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներին 16:4401 Հնվ, 2026
  • Ամստերդամում Ամանորի գիշերը պատմական եկեղեցի է այրվել 16:0801 Հնվ, 2026
  • Հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ․ ՓԾ 16:0101 Հնվ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ ՓԾ 15:5801 Հնվ, 2026
  • Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին՝ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածից․ վարչապետը՝ Ամանորյա շոուի մասին 15:4501 Հնվ, 2026
  • Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը 15:1901 Հնվ, 2026
  • Առաջիկա երկու օրը սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի 14:1801 Հնվ, 2026
  • Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ավելի քան 20 խաղաղ բնակչի մահվան մասին 13:3401 Հնվ, 2026
  • Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կա տուժած 13:1301 Հնվ, 2026
  • Բանակային դիրքեր տանող ճանապարհներին հատուկ տեխնիկան աշխատում է շուրջօրյա ռեժիմով 12:5401 Հնվ, 2026
  • Հունվարի մեկի խաղաղ առավոտ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:3101 Հնվ, 2026
  • Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին 11:4801 Հնվ, 2026
  • Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 10:3401 Հնվ, 2026
  • Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 10:1601 Հնվ, 2026
  • Հունվարի 1-ի եղանակային կանխատեսումները 00:3601 Հնվ, 2026
  • «ՀՀ-ն մերը չէր, հիմա այլևս մերն է». վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը 23:4531 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակը հիմա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 23:4431 Դեկ, 2025
  • Խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար 23:2431 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 23:1231 Դեկ, 2025
  • Հայաստանի բարձր տեխնոլոգիական ուղին. ոլորտը՝ 2025-ին 22:5531 Դեկ, 2025
  • Մարտահրավերների և հնարավորությունների տարի. 2026-ի մասնագիտական կանխատեսումները 22:4231 Դեկ, 2025
  • Հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում․ ՆԳՆ 22:2731 Դեկ, 2025
  • 2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը 22:1631 Դեկ, 2025
  • Օպերային թատրոնի մեծ դահլիճում էլ համերգ կար, միջանցքում էլ, նկուղում էլ․ Փաշինյան 22:0831 Դեկ, 2025
  • Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլևս չկա կրակոց և չունենք զոհեր․ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը 21:5931 Դեկ, 2025
  • Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է․ Շիրակի մարզպետի աշխատակազմ 21:5731 Դեկ, 2025
  • Al Jazeera-ն Նիկոլ Փաշինյանի տեսանյութով է կիսվել 21:5231 Դեկ, 2025
  • «Եվրոպայում մեծ վստահություն կա Հայաստանի նկատմամբ». Աղաջանյան 21:3331 Դեկ, 2025
  • Միայն խաղաղ միջավայրում է հնարավոր քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը, և մենք առաջնորդվում ենք այս գիտակցումով. ՆԳ նախարար 21:0531 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Տրամադրությունը՝ սահմանին. զինծառայողների գլխավոր մաղթանքը խաղաղությունն է 21:0031 Դեկ, 2025
  • 2026 թվականը դիմավորում ենք ձեռքբերումները զարգացնելու, բարեփոխումները շարունակելու և առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ․ Սուրեն Պապիկյան 20:3331 Դեկ, 2025
  • Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար. ԲՏԱ նախարար 20:0731 Դեկ, 2025
  • Ամանորյա սնունդը զորամասերում և բանակային դիրքերում 19:4731 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Վենեսուելայի ռազմատեխնիկական համագործակցության դեմ 19:3531 Դեկ, 2025
  • 2025-ի գյուղատնտեսական տարին և պետական աջակցության ծրագրերի արդյունքները 19:2131 Դեկ, 2025
  • Հանձնառու ենք կատարելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունները. Գալուզին 19:0331 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Դեպի Հանրապետության հրապարակ մեքենաների մուտքը կսահմանափակվի | 31.12.2025 19:0031 Դեկ, 2025
  • Ուժեղացված հերթապահությունը հանրապետության ճանապարհներին շարունակվելու է նաև տոնական օրերին 18:4031 Դեկ, 2025
  • Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն է պատրաստում. WELT 18:1231 Դեկ, 2025
  • «Խորհրդավոր է՝ ես պաշտպանում եմ հայրենիքը, ընտանիքս՝ ապահով տոնում Նոր տարին». մաղթանքներ սահմանից 18:1131 Դեկ, 2025
  • Հրազդանի կիրճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 26-ամյա Լիլիթ Երմալովյանի դիակը 17:4731 Դեկ, 2025
  • «Տրանսգազ» ընկերությունը 2025-ի հունվար-հունիսին 3 մլրդ 297 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3031 Դեկ, 2025
  • «Կրկնվող ժպիտ դեռ չեմ տեսել». Ամանորի նվերներ՝ վարչապետի ու տիկնոջ անունից 17:0931 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ամանորը Սփյուռքում. ռեպորտաժներ Սիրիայից ու Լիբանանից | 31.12.2025 17:0031 Դեկ, 2025
  • Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի 16:5231 Դեկ, 2025
  • Լիբանանահայերը Ամանորին ընդառաջ օգնության ձեռք են մեկնում կարիքավորներին 16:5131 Դեկ, 2025
  • Թող 2026-ը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի. Ավանեսյանի ուղերձը 16:4031 Դեկ, 2025
  • Ինչպես են հալեպահայերը նախապատրաստվում Նոր տարին դիմավորելուն 16:3031 Դեկ, 2025
  • Արարատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան 16:2231 Դեկ, 2025
  • Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների տարի. Պապոյանի ուղերձը 16:0631 Դեկ, 2025
  • 2026-ին մենք շարունակելու ենք լինել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան 15:5531 Դեկ, 2025
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 15:4531 Դեկ, 2025
  • Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը 15:3731 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015