«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր առավոտյան երթով գնացել էին նախագահական նստավայր, որտեղ ընթանում էր ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
«Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը հայտարարել է, թե Հայաստանը Ղազախստանի համար ՀԱՊԿ-ի մեխանիզմներն աշխատեցրել է, իսկ Հայաստանի համար՝ ոչ:
Մոտ 40 րոպե Բաղրամյան 26-ի դիմաց կանգնելուց հետո ընդդիմադիրները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի ասուլիսով ավարտվել է նաև այսօրվա օրակարգը:
Սաղաթելյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե շարժումը որևէ դեպքում չի կարող մարել, և որևէ պարագայում հետքայլ չեն անելու: Սաղաթելյանը նաև հայտնել է, որ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու, նոր ուժ տալու ուղղությամբ։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան