ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ` կից գրելով.
«1996 թվականին դարձա «Ֆուտբոլ+» ամենահայտնի մարզական թերթի առաջին մրցույթի հաղթողը՝ ճիշտ պատասխանելով Հայաստան-Գերմանիա խաղի թեմայով հարցերին:
Այսօր շատ ուրախ էի հանդիպել թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանին Շոտլանդիա-Հայաստան խաղի դիտման ժամանակ:
Հուսով եմ՝ մերոնք կկոտրեն խաղի ընթացքը երկրորդ խաղակեսում»:
Հիշեցնենք, որ Շոտլանդիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով:
