ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում ասել է, որ փոստով նամակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը դատապարտելու առաջարկով։ Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը։
Անտոնովն ասել է, որ նամակում կոչ է արվել հրաժարվել Ռուսաստանից և քննադատել Պուտինի գործողությունները։ «Համաձայնության դեպքում ինձ առաջարկել են կապ հաստատել պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի գրասենյակի հետ»,- ավելացրել է նա:
«Մենք նամակ գրեցինք Պետդեպարտամենտին և բացատրություն պահանջեցինք այս հարցի վերաբերյալ, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Անտոնովը։
Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ ինչ-որ մարդիկ հեռախոսահամարներով այցեքարտեր են բաժանում և առաջարկում «կապվել հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ»։ Իսկ ամերիկյան ԶԼՄ-ներում նյութեր են հրապարակվում, որում ռուս զինծառայողներին ու դիվանագետներին կոչ են անում դավաճանել հայրենիքը։