Ռուսաստանը ճնշում չի գործադրում Ֆինլանդիայի վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ցանկության պատճառով։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել է Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանության SUPO-ի ղեկավար Անտի Պելտարին։
Ֆինլանդիայի հետախուզության ղեկավարն այս փաստը զարմանալի է համարել։ «Լավ է, որ ոչինչ չի կատարվում։ Հուսանք, որ այդպես էլ կմնա»,- ասել է նա, միաժամանակ չի հստակեցրել, թե Հելսինկին ինչպիսի արձագանք է սպասում Մոսկվայից։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը համեմատել էր Ֆինլանդիայի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վտանգը՝ Հելսինկիի որոշումը անվանելով «ավելի փոքր սպառնալիք»։ Նրա խոսքով՝ պատճառը միայն զենքը չէ, որը գտնվում է Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում, և որ Ռուսաստանը ստիպված է պատասխան տալ Բալթիկ ծովում և սահմանին տիրող իրավիճակին: Ըստ Մեդվեդևի՝ ի տարբերություն Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ Մոսկվան տարածքային խնդիրներ չունի։