«Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան հանրահավաք է իրականացրել Ֆրանսիայի հրապարակում: Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, խոսելով հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած միջադեպից, նշել է՝ կան բավարար փաստեր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանատվության կանչի ապօրինություն թույլ տված ոստիկաններին:
Ընդդիմադիրներն այսօր նորից հայտարարել են՝ նահանջ չկա, վրանները չեն հավաքելու: Նրանք տեղեկացրել են՝ շաբաթվա վերջին հանդես կգան շարժումը ընդլայնելու ծրագրային դրույթներով, այժմ ակտիվ քննարկումների փուլ է:
Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել են գլխավոր դատախազություն: