Գերմանիայում անհանգստացած են, որ Կիևը գերմանական տեխնիկան կօգտագործի՝ փորձելով ներխուժել ռուսական տարածք։ Spiegel ամսագիրը, վկայակոչելով գերմանական կառավարության աղբյուրները, գրել է, որ հենց դա է պատճառը, որ Բեռլինը հրաժարվում է տանկեր ուղարկել Ուկրաինա:
Ռուսաստանում գերմանական զինտեխնիկայի հայտնվելն, ըստ հոդվածագրի, կհիշեցնի նացիստական Գերմանիայի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Սա կնշանակի, որ գերմանական տանկերը կրկին կհայտնվեն Ռուսաստանի տարածքում»,- ընդգծվում է հոդվածում։
Spiegel-ը, վկայակոչելով գերմանական արտաքին հետախուզության տվյալները, գրում է նաև, որ ռուսական բանակը կարող է հաղթել և շուտով գրավել ամբողջ Դոնբասը։
Պարբերականը մատնանշում է գերատեսչության մտավախությունը, որ ուկրաինական դիմադրությունը «կարող է կոտրվել առաջիկա չորս-հինգ շաբաթվա ընթացքում»:
Հետախուզության տվյալներով՝ մինչև օգոստոս Ռուսաստանի զինված ուժերը կկարողանան վերահսկողության տակ վերցնել ամբողջ Դոնբասը։