• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. ՔԿ
Հասարակություն
12:2803 Հնս, 2022

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018 թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին:

Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ամբողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005 թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող  կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15 000-25 000 եվրոյի չափով:

Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը:

Այսպես. ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից (ՔԿԱԳ) ստանալով օտարեկրացիների կողմից որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ՝ դրանք հասանելի է դարձրել վերոհիշյալ կազմակերպությունների և որդեգրող թեկնածուների համար, այնուհետև Հայաստանում ընդունել և ուղեկցել է նրանց, կազմակերպել վերջիններիս տեսակցությունները երեխաների հետ, ինչպես նաև իրականացրել նրանց անունից հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով, դրանք ներկայացրել դատարան, կատարել անհրաժեշտ պետտուրքերի համար նախատեսված վճարումները, մասնակցել դատական նիստերին՝ իբրև թարգմանիչ, իսկ որդեգրման գործընթացն իր կողմից հաջողությամբ ավարտելուց հետո երեխային, որդեգրող օտարերկրացիների հետ, ճանապարհել է Հայաստանից:

Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15 000-25 000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1 200 000 եվրո:

Հավելենք, որ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում:

Այս ամենին զուգահեռ պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը, երկարամյա գործունեության բերումով, ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա՝ բաղկացած ինչպես որդեգրումների բնագավառում որոշակի գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, այնպես էլ՝ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող բուժհաստատության աշխատակիցներից, և ձևավորելով ընկերական, մտերիմ հարաբերություններ, օգտագործելով նրանց հնարավորությունները՝ վերջիններիս ծառայեցրել է որդեգրման գործընթացն ավելի արագ և դյուրին իրականացնելուն, այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները վերացնելուն:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ: Ներկայացված յուրաքանչյուր իտալացու համար մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու:

Ավելին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին: Բազմաթիվ դեպքերում «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և, ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով, ներկայացրել է իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձինք:

Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները: Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները, ինչի արդյունքում նորածինները ծնվել են բարդացած առողջական խնդիրներով՝ այդ կերպ չեզոքացնելով ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը, ապահովելով օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը: Հիշյալ ընկերության փոխտնօրենն իր հերթին կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել նրանց մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և երեխաներին տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ երեխայի խնամքը ծնողի կողմից ստանձնելու ցանկությունը բացառել են՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ երեխաների որդեգրումը կազմակերպող և իրականացնող վերոհիշյալ անձը Կազմակերպություններից և իտալացի որդեգրողներից երեխաների վաճառքի գումարը կազմող դրամական միջոցները ստացել է նաև որդեգրման գործընթացում թարգմանություններ կատարող իր ծանոթի միջոցով, ով գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելուց զատ համաձայնել է օժանդակել երեխաների փաստացի վաճառքն իրականացնելն ավարտին հասցնելուն՝ իր հաշվեհամարին ստանալով երեխաների որդեգրման համար փոխանցվող գումարները:

Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, ով ևս տարիներ շարունակ ճանաչել է մանուկների որդեգրմամբ զբաղվող հիշյալ անձին և նրա հետ ունեցել մտերիմ հարաբերություններ, այդ հարաբերությունների տակ քողարկված անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին արգելել երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետագա մուտքը մանկատուն, թույլ տվել աշխատակիցներին միմյանց փոխարեն հասնալիություն ունենալ համապատասխան էլեկտրոնային համակարգում առկա տեղեկատվությանը: Ցուցաբերած անընդունելի վարքագծի հետևանքով նույն բաժնի աշխատակցուհին իր հերթին անփութություն է դրսևորել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ՝ հնարավոր դարձնելով բացառապես իրեն թույլատրված և իր կողմից շահագործման ենթակա օգտատիրոջ անունից կասեցնել համակարգում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաներից մեկի տվյալները: Վերոհիշյալ բաժնի պետը հնարավորություն է ընձեռել նաև տիրապետել այնպիսի տվյալների, որոնց՝ որդեգրմամբ շահագրգիռ նշված անձը տիրապետելու իրավասություն չի ունեցել. արդյունքում՝ երեխաների վերաբերյալ տվյալներ են տրամադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ և դրանց՝ ժամանակից շուտ տիրապետելու արդյունքում որդեգրմամբ զբաղվող անձը հնարավորություն է ստացել արագացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման անվան ներքո ՀՀ քաղաքացի երեխաների վաճառքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի ( Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով,

«Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և  դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ617
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում հայտնաբերվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ 09:4314 Հլս, 2020 Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում հայտնաբերվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ Իրավունք
  • Քննարկվել են օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրմանն առնչվող հարցեր 20:3902 Մար, 2020 Քննարկվել են օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրմանն առնչվող հարցեր Իրավունք
  • Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ 14:4608 Փտր, 2020 Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ Իրավունք
  • Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալն ազատվել է  պաշտոնից 22:0004 Փտր, 2020 Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալն ազատվել է պաշտոնից Հասարակություն
  • Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է 14:1429 Հնվ, 2020 Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է Իրավունք
  • Նոր մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման գործից. դատախազություն 12:0209 Հնվ, 2020 Նոր մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման գործից. դատախազություն
  • Երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել 13:1620 Դեկ, 2019 Երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել Իրավունք
  • Փաշինյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման գործի մասին 11:1819 Դեկ, 2019 Փաշինյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման գործի մասին Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015