Արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի հերթական ուսումնական տարին է ավարտվում: Արդեն սկսվել է հաջորդ տարվա հայտերի ընդունումը. վերջնաժամկետը հունիսի 8-ն է: Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, 35 տարին չլրացած Հայաստանի քաղաքացիները: Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան