Մայիսի 28-ին, 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում՝ մայիսի 28-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: