2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստ է, բայց նաև մեզ համար անընդունելի, մենք հասկանում ենք՝ ինչ է նշանակում այդ փաստաթղթի չեղյալ հայտարարումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների չեղարկումը:
Մինչև այս նա հայտարարել է, որ ցանկացած մեկը, որն այս օրերին միջազգային մակարդակով փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել այսօրվա իշխանության հետ, հասկանում է, որ դրանք ինչ-որ փուլում անվավեր կդառնան:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մեր տեսակետը շատ պարզ է՝ կայացած, բայց անընդունելի փաստ է, բայց դա դատավճիռ չէ: Մենք ստեղծված իրավիճակից ևս տեսնում ենք ելքեր: Ո՞րն է այդ ճանապարհը. մենք շատ մանրամասն, փաստաթղթավորված հրապարակել ենք, թե ինչպես կարելի է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել:
Հեղինակ՝ Անի Օհանյան