• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը`... 23:09
Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան Մեր կառավարությունը հռչակել է... 22:48
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը... 22:29
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է խաղաղության հասնելու իրենց պատկերացումները
Քաղաքականություն
21:4321 Մայ, 2022

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է խաղաղության հասնելու իրենց պատկերացումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ ընդդիմության գնահատմամբ «կարևոր» հանրահավաքը եղանակային վատ պայմանների պատճառով երեկ չեղարկվել էր ու տեղափոխվել այսօր: Օրվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը ակցիաներ չիրականացրեց:

Շարժման ղեկավարներից ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը այսօրվա ելույթում ներկայացրել է խաղաղության հասնելու՝ 4 կետից բաղկացած իրենց պատկերացումներն, ըստ որոնց` պետք է զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից` մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը:

Ըստ Սաղաթելյանի` պետք է ձևավորել անվտանգային մթնոլորտ, որը կանխատեսելի ու ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար, ռազմական, ռազմարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային հայեցակարգ, Սփյուռքին դարձնել մասնակից և պատասխանատու՝ համահայկական օրակարգերի, խնդիրների լուծմանը:

Ցուցարարներն այնուհետև գնացել են կառավարական առանձնատուն, Իշխան Սաղաթելյանը ուղերձ է ընթերցել` հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը կապ չունի Հայաստանի հետ: Իսկ Ֆրանսիայի հրապարակի ելույթում անդրադարձ է եղել նաև վարչապետի` Բրյուսել կատարելիք այցին:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնում է Բրյուսել` Հայաստանի անունից բանակցություններ վարելու: Այսօր դուք մեկ անգամ ևս ձեր այս տասնյակ հազարներով ներկայությամբ ապացուցեցիք, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի որևէ մանդատ` Հայաստանի ու հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու: Մեկ անգամ ևս հայտարարում ենք ի լուր ամբողջ աշխարհի` Նիկոլը մանդատ չունի Հայաստանի անունից բանակցություն վարելու և իր հետ ցանկացած բանակցություն առ ոչինչ է:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ978
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ 23:2603 Հլս, 2022
  • Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը 23:1303 Հլս, 2022
  • Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն 23:0903 Հլս, 2022
  • Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան 22:4803 Հլս, 2022
  • Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է 22:2903 Հլս, 2022
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015