• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Գետերում նկատվում է ջրի... 23:04
Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ 21:55
Հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով Հարկ վճարողի օրվա առթիվ... 21:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:4726 Մայ, 2022

Տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, և այդ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից պետությունների առաջնորդներին, պատվիրակությունների ղեկավարներին, բոլոր ներկաներին և հույս հայտնել, որ միջոցառման հաջող անցկացումն ու դրա շրջանակում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կնպաստեն եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջընթացին:

«Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա իսկապես ծառայություններն այսօր դառնում են մեր Միության երկրների տնտեսական համագործակցության զարգացման աճի նոր կետերի գեներատոր։ Այս ոլորտի դերը տնտեսության մեջ անընդհատ աճում է, և ծառայությունների առանձին տեսակներ, որպես արտադրության գործոններ, էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության ճյուղերի և տնտեսությունների մրցունակության վրա։ Այս առումով, եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այս խնդիրը լուծվում է, այդ թվում՝ ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործունեության միջոցով, որն իր հերթին ընդլայնում է բիզնեսի ակտիվացման հնարավորությունները։ Կարելի է ասել, որ ծառայությունների ազատ տեղաշարժի մակարդակն ինտեգրման յուրատեսակ ցուցիչ է։

Ծառայությունների առևտրի զարգացումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև անդրսահմանային առևտրի ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ, որն ինքնին արդեն «աշխարհագրական անջատվածությունը» հաղթահարելու գործոն է և արդիական է Հայաստանի համար։

Այս առումով, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց հավասար հասանելիության երաշխավորմամբ։

Այս համատեքստում, համագործակցության կարևոր ոլորտ է անդամ-պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը` տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներն ակտիվորեն զարգացնելու և Միության թվային օրակարգն ամբողջությամբ իրականացնելու նպատակով: Թվային օրակարգի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ԵԱՏՄ անդամ-երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները։

Ինչպես հայտնի է, տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայությունների մատուցման համար։ Տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների դարաշրջանը բարձրացնում է երկրների միջազգային մրցունակությունը։ Եվ դա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա։ Տեղեկատվական տեխնոլոգիաները հավասար պայմաններ են ապահովում բոլոր խաղացողների համար՝ անկախ նրանց դիրքից կամ հնարավորություններից: Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը։

Մենք նպատակադրված ենք ընդլայնելու մեր հնարավորությունները, որպեսզի դառնանք մի երկիր, որն արտադրում և մատուցում է բարձրորակ, բանականության վրա հիմնված ապրանքներ և ծառայություններ՝ իր հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալը:

Ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, մարտահրավեր նրանց համար, ովքեր ցանկանում են հետ չմնալ մարդկության առաջընթացից։ Հենց այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն եզակի ճյուղերից է, որը զարգացման համար չի պահանջում նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ հանքային պաշարներ։ Այն պահանջում է մարդկային կապիտալ, իսկ դա այն ռեսուրսն է, որով միշտ աչքի է ընկել Հայաստանը։ Այս տեսանկյունից մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով երիտասարդների հմտությունների զարգացմանը»։

Ի պատասխան ֆորումը վարող Ալեքսանդր Շոխինի հարցի՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մեր երկրի կառավարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի ՀՀ-ն դարձնի գրավիչ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և, ընդհանրապես, բոլոր բնագավառներում ներդրումների համար: «Մենք այժմ նկատում ենք, որ առկա է դեպի Հայաստան ՏՏ մասնագետների որոշակի հոսք, մենք հասկանում ենք կոնտեքստը և փորձում ենք անել այնպես՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ-ի շրջանակում այդ շարժերը ծառայեն հենց միության ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, քանի որ այն ընդհանուր շուկա է, ընդհանուր տարածք: Ընդհանուր առմամբ, կարելի ասել՝ այդպիսով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ի հիմնական նպատակներից մեկին հասել ենք, որովհետև աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն այսժմ գործնականում կյանքի ենք կոչում: Հույս ունեմ, որ դա Եվրասիական տնտեսական տարածքի համար կդառնա սովորական, ինչը և փաստացի հանդիսանում է այն նպատակը, որը դրված է եղել կազմակերպության առաջ այն ստեղծելու պահին: Այնպես որ, սա շատ կարևոր նյուանս է, որպեսզի ընդգծենք Եվրասիական տնտեսական միության արդյունավետությունը»:

Ֆորումին տեսաուղերձով հանդես է եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Դիտումների քանակ59
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայությունից ազատվելու նպատակ հետապնդող անձի փոխարեն. վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4520 Ապր, 2026
  • Պապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցեր 11:3920 Ապր, 2026
  • Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 11:3320 Ապր, 2026
  • ՆԳՆ նախաձեռնությամբ էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազել է․ վարորդները՝ հաշվարկման նոր կարգի մասին 11:2420 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում 11:1520 Ապր, 2026
  • Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:0520 Ապր, 2026
  • Նուբարաշեն աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 10:5020 Ապր, 2026
  • Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը 10:3820 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ 10:0920 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Խաղաղությունը հաստատված է, պետք է տեր կանգնել խաղաղությանը. Փաշինյան 10:0020 Ապր, 2026
  • Մատուռ բարձրանալիս վնասվածք ստացած քաղաքացուն սարալանջից փրկարարներն են իջեցրել 09:4020 Ապր, 2026
  • Ապրիլի 20-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու մասնակից ունի․ ելույթների ժամանակացույց 09:0720 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5320 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:3920 Ապր, 2026
  • Սիրելի ժողովուրդ, ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ 08:1420 Ապր, 2026
  • Մասիս քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 08:0020 Ապր, 2026
  • Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության 23:0419 Ապր, 2026
  • Հայաստանին հաջողվել է շրջանցել Իրանի իրավիճակով պայմանավորված տնտեսական շոկը 22:3519 Ապր, 2026
  • Տնտեսությունը դիվերսիֆիկացվում է. Հայաստանում 2025-ին ներդրումներ են արվել 25 երկրից 22:3219 Ապր, 2026
  • Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ 21:5419 Ապր, 2026
  • «Ինձ ասում են, որ մեր երթը 7,5կմ երկարություն ունի». Փաշինյանը ուղիղ եթերում կարգավորում էր ավտոերթը 21:5219 Ապր, 2026
  • Հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով 21:4819 Ապր, 2026
  • Պետական տարբեր ծրագրեր նպաստում են մանկավարժի աշխատանքի գրավչությանը 21:4219 Ապր, 2026
  • Ընդդիմությունը նախընտրական շրջանում ԱԲ-ն օգտագործում է մանիպուլյատիվ նպատակներով. փորձագետներ 21:3919 Ապր, 2026
  • Բացառիկ ցուցադրություններ` Հայաստանի պատմության թանգարանում | Հարցազրույց Դավիթ Պողոսյանի հետ 21:3619 Ապր, 2026
  • Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար 21:1019 Ապր, 2026
  • Լուրեր | Վարչապետի ավտոերթը նորակառույց ճանապարհով, համերգ Գյումրիում և նոր համերգի առաջարկ 21:0019 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ 20:5219 Ապր, 2026
  • Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում 20:4819 Ապր, 2026
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ 20:2719 Ապր, 2026
  • Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:1219 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 19.04.2026 19:5519 Ապր, 2026
  • Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար 19:0419 Ապր, 2026
  • Այսօրվա ավտոերթը օդից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:4219 Ապր, 2026
  • Արման Բաբաջանյանը հայտնել է ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները 18:1119 Ապր, 2026
  • Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից 16:2619 Ապր, 2026
  • Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև 15:5919 Ապր, 2026
  • Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ. Վարչապետը ներկա է գտնվել ճանապարհահատվածի բացմանը 14:3719 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթ. վարչապետը լուսանկարներ է հրապարակել 14:1319 Ապր, 2026
  • Անվտանգությունը սկսվում է կրթությունից․ ՆԳՆ համաժողովում քննարկվել է մարդկային կապիտալի դերը 14:0019 Ապր, 2026
  • Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ 13:4219 Ապր, 2026
  • Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում 13:3319 Ապր, 2026
  • Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 13:1519 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:0119 Ապր, 2026
  • Այսօր պայքարի մեջ կմտնեն ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները. ԵԱ-2026 12:4519 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել. անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին 12:3419 Ապր, 2026
  • Մրցույթ՝ Վիետնամի բուհերում 2026-2027 ուսումնական​​​​​​​ տարում սովորելու համար 12:1019 Ապր, 2026
  • Վարչապետը Գյումրիում է 12:0119 Ապր, 2026
  • Ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է որպես Հարկ վճարողի օր 11:4619 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը 11:2619 Ապր, 2026
  • Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր մեծ ընտանիքի բյուջեում». ՊԵԿ նախագահ 11:2119 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Սպիտակ․ ուշադրության կենտրոնում են քաղաքացիական հասարակությունը և խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքները 10:3419 Ապր, 2026
  • Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ 10:2519 Ապր, 2026
  • Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Վահան Կոստանյան 10:2019 Ապր, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր 10:0819 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5019 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4319 Ապր, 2026
  • Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 07:4319 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր օր դեռևս չի նշանակվել. Խաթիբզադե 01:0919 Ապր, 2026
  • Կապամոնտաժվի Մեղրիի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը 00:5319 Ապր, 2026
  • Շահերի պաշտպանության կազմակերպություն՝ ՓՄՁ ոլորտի համար. վարչապետի առաջարկն է 00:4119 Ապր, 2026
  • Կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնություններ է տրամադրել մի շարք ընկերությունների 00:2119 Ապր, 2026
  • ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 00:0419 Ապր, 2026
  • Սահմանվել են գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ մարզական համալիրների կառուցման ծրագրի համար 23:5118 Ապր, 2026
  • Ունենք անձանց հաստափոր տրցակ, որոնք գործում են այլ երկրների օրակարգով. վարչապետ 23:4218 Ապր, 2026
  • Կբարելավվի փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը 23:3018 Ապր, 2026
  • Կապահովվեն բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումներ 23:1218 Ապր, 2026
  • Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը 22:5718 Ապր, 2026
  • ՏԿԵՆ նախաձեռնությամբ ուսանողները ծանոթացել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին 22:4918 Ապր, 2026
  • Իրանի շուրջ անորոշություններն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4018 Ապր, 2026
  • «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալները կսովորեն վաստակել 22:2718 Ապր, 2026
  • Նյարդերը քայքայող ամեն ապատեղեկատվությանն ընդառաջ խորը շունչ քաշեք և գործով զբաղվեք․ Ժաննա Անդրեասյան 22:2518 Ապր, 2026
  • ՀՀ-ում արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիայի ներդրումը կձևավորի խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց 22:1918 Ապր, 2026
  • 689 դպրոց, հազարավոր մասնակիցներ․ ավարտվել է բասկետբոլի դպրոցական առաջնությունը 22:0918 Ապր, 2026
  • NVIDIA-ի և Agile Robots-ի ներկայացուցիչները Հայաստանում․ քննարկվել են ԱԲ-ի զարգացման հնարավորությունները 22:0118 Ապր, 2026
  • Տնտեսության ֆորմալացումը՝ բիզնեսի աճի նախապայման 21:5418 Ապր, 2026
  • Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը 21:4218 Ապր, 2026
  • Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ 21:2018 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն-ազգանուններով. վարչապետը՝ գործակալների մասին 21:0018 Ապր, 2026
  • 19-րդ դարի Հայաստանի մասնագիտությունները. բացահայտում են աշակերտները 20:5918 Ապր, 2026
  • Երբ խոսում է լռությունը. քայլ առաջ՝ սեռական բռնության դեմ պայքարում 20:5618 Ապր, 2026
  • Հակասական տեղեկություններ Հորմուզի նեղուցի վերաբերյալ 20:5118 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ապրիլի 24-ին ընդառաջ պատրաստ է 20:4918 Ապր, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:4618 Ապր, 2026
  • Էներգաարդյունավետ շենքեր՝ Ստեփանավանի Ռումինական թաղամասում 20:4318 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.04.2026 20:3918 Ապր, 2026
  • Դեպի ծանրամարտ ինձ տարան մտքերս. Նազիկ Ավդալյանը՝ ՇՊՀ-ում 20:3418 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի հետ քննարկել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական համագորժակցության հարցեր 20:2918 Ապր, 2026
  • «Հյուավեյ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ՀԾԿՀ-ում 20:2418 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել 20:1918 Ապր, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 110 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1118 Ապր, 2026
  • Պակիստանի գլխավոր շտաբի ղեկավարը Իրանին է փոխանցել ԱՄՆ նոր առաջարկները 20:0418 Ապր, 2026
  • Հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար․ ՊԵԿ նախագահի հանդիպումը փոքր հարկ վճարողների հետ 19:5718 Ապր, 2026
  • Ուկրաինայի հարցով բանակցություններն առաջնահերթություն չեն. Լավրով 19:4918 Ապր, 2026
  • ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան 19:4118 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն 19:3218 Ապր, 2026
  • Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց 19:2218 Ապր, 2026
  • «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է 19:1418 Ապր, 2026
  • «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է. Շեկերինսկա 19:0918 Ապր, 2026
  • ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ 19:0318 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015