Նախորդ շաբաթ վարչապետը Մոսկվայում էր՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովին: Երևանի գլխավոր ուղերձը Նիկոլ Փաշինյանը հղեց անդամ պետությունների առաջնորդներին՝ կլոր սեղանի շուրջ. Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը կազմակերպությունն չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Երևանը: Հայաստանին չի գոհացրել նաև ՀԱՊԿ գործընկերների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, ու Երևանը հավանություն չի տալիս ոչ բարեկամ պետությանը ՀԱՊԿ անդամների կողմից զենքի վաճառքին:
Միաժամանակ, Փաշինյանը հայտարարեց՝ անկախ թվարկածից, Հայաստանը շահագրգիռ է կառույցի կենսունակությամբ և ճգնաժամներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործմամբ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան