• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը`... 23:09
Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան Մեր կառավարությունը հռչակել է... 22:48
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը... 22:29
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում ավելի քան 30 հազար ցուցանմուշ կա. մարզպետն այցելել է թանգարան
Հասարակություն
19:5321 Մայ, 2022

Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում ավելի քան 30 հազար ցուցանմուշ կա. մարզպետն այցելել է թանգարան

Հին քարի դարի՝ 500 հազար տարվա վաղեմության եզակի նմուշներից մինչև ուշ միջնադարի խեցեգործական ցուցանմուշներ ու զարդեր, ամենահին երաժշտական գործիքներ, 2000 տարվա հնության ապակեղեն, կենդանիների հիանալիորեն պահպանված մնացորդներ, կարպետներ, գորգեր ու զենքեր՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին այս ամենն այսօր ներկայացվել են Շիրակի երկրագիտական թանգարան այցի ժամանակ։
 
«Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում մարզպետը շրջել է թանգարանում, զրուցել պատասխանատուների հետ, ծանոթացել հնագիտական գտածոներին, դրանց հայտնաբերման պատմությանը։
 
«Յուրաքանչյուր թանգարան իր ներուժն ունի, Շիրակի երկրագիտական թանգարանը յուրատիպ է, քանզի այստեղ պահպանվում են այնպիսի գտածոներ, որոնց արժեքն անչափելի է։ Այս տարի Թանգարանների միջազգային օրը հետաքրքիր խորագիր ունի՝ «Թանգարանների ուժը», երկրագիտականի ներուժը մինչ մասնաշենքի հիմնախնդրի լուծում կարելի է հասարակությանը հասանելի դարձնել նորարարական լուծումներով։ Այս առումով հստակ քայլեր կարելի է մշակել և առաջ գնալ»,- նշել է մարզպետը։
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև երկրագիտականի շենքային խնդրին, մարզպետին է ներկայացվել մասնաշենքի վերանորոգման էսքիզային նախագիծը։
 
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող 30 հազարից ավել ցուցանմուշներ կան, որոնց թիվն ամեն տարի պեղումների արդյունքում ավելանում է։ Ցուցանմուշները հասարակության համար հասանելի չեն շենքային պայմանների բացակայության պատճառով:
Դիտումների քանակ19
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված. Շիրակի մարզպետ 16:0320 Մայ, 2022 Ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված. Շիրակի մարզպետ Հասարակություն
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի շիրակցի 4 բռնցքամարտիկ 19:4619 Մայ, 2022 Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի շիրակցի 4 բռնցքամարտիկ Սպորտ
  • ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական կարգավորումներն ու վերջին փոփոխությունները. հանդիպում Շիրակի մարզում 12:3218 Մայ, 2022 ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական կարգավորումներն ու վերջին փոփոխությունները. հանդիպում Շիրակի մարզում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ 23:2603 Հլս, 2022
  • Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը 23:1303 Հլս, 2022
  • Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն 23:0903 Հլս, 2022
  • Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան 22:4803 Հլս, 2022
  • Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է 22:2903 Հլս, 2022
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015