• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ընդդիմությունը ջիհադիստների պես առաջնագիծ է ուղարկում կանանց Ընդդիմությունը ջիհադիստների պես առաջնագիծ... 23:00
Հարավային Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի կարևոր է դառնում. Կոբախիձե. «Հարևաններ» Հարավային Կովկասի տարածաշրջանը գնալով... 20:19
Օրը՝ 60 վայրկյանում | 17.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.04.2026 19:45
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի և Արցախի 125 թանգարան նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը
Մշակույթ
17:3418 Մայ, 2022

Հայաստանի և Արցախի 125 թանգարան նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

2022 թվականին Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել է Հայաստանի և Արցախի 125 թանգարան: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Սերգեյ Փարաջանովի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է թանգարանների ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով անսպառ եռանդ, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է:

«Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, ազգային արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն:

Շուրջ երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է համաեվրոպական նախաձեռնությանը: Տոնի շրջանակում թանգարանները պատրաստել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, 30 կրթական, շուրջ 40 համերգային և 124 մշակութային ծրագրեր»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը: Անդրադառնալով 2021 թվականին թանգարանների ոլորտում կատարած աշխատանքներին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրվել են 10 հազարից ավելի նմուշներով, իրականացվել են ավելի քան 2000 գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը: «Այս ոլորտում նաև տրամադրվում են դրամաշնորհներ կրթական, մշակութային տարբեր ծրագրերի, ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար: 2022 թվականին պետական բյուջեից 50 մլն դրամ ուղղվել է նման ծրագրերի իրագործմանը: Մինչև հունիսի 3-ը դրամաշնորհներին դիմելու հայտերը բաց են»,- հայտնել է նախարարի տեղակալը: Ալֆրեդ Քոչարյանը խոսել է նաև թանգարանային ոլորտի խնդիրներից. հատկապես հրատապ են միասնական տոմսային տնտեսության արդիականացման հարցը, որն այցելուներին հնարավորություն կտա առցանց ձեռք բերելու բոլոր թանգարանների տոմսերը, թանգարանները վերականգնելու, վերանորոգելու, արդիականացնելու և 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ այս և մնացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, խոսելով Թանգարանների միջազգային օրվա «Թանգարանների ուժը» խորագրի մասին, նշել է, որ այն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ: «Կարծում եմ՝ սա հատկապես կարևոր է հետքովիդյան շրջանում, երբ թանգարանները նորովի բացահայտեցին իրենց ներուժը, և թվային տեխնոլոգիաների ներդրումն ու արդիականացումն ասես հրատապ դարձան, օժանդակեցին հավաքածուների բացահայտմանը»,- նշել է Աստղիկ Մարաբյանն ու հիշեցրել, որ մայիսի 18-ին թանգարաններն անվճար կհյուրընկալեն այցելուներին աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 21-ին՝ 11:00-ից մինչ կեսգիշեր:

Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, շնորհավորելով գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, նկատել է, որ այս տարի Թանգարանների միջազգային օրվան, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացած 125 թանգարանների և Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանը խորհրդանշորեն զուգադիպում են: Տնօրենի տեղեկացմամբ՝ հոբելյանական տարվան ընդառաջ և այս տարի թանգարանն իրականացրել և իրականացնում է տարաբնույթ մի շարք միջոցառումներ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կարևորել է միջմշակութային համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ: «Նմանօրինակ համագործակցությունները հետագայում այդ շրջանակն էլ ավելի ընդլայնելու առիթ են ընձեռել: Այս համատեքստում նշեմ, որ այսօր՝ մայիսի 18-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ կիրականացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։ 125-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության մեկ այլ օրինակ ևս՝ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ. այսօր կբացվի նաև «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը, որի առաջին մասը տեղի կունենա Ե․ Չարենցի տուն-թանգարանում, ապա մասնակիցները կքայլեն դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը»,- տեղեկացրել է Ժաննա Մանուկյանը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը շնորհավորել և բեղմնավոր աշխատանքային գործունեություն է մաղթել ոլորտի բոլոր մասնագետներին, իսկ թանգարանասեր հանրությանը տեղեկացրել է, որ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Սերգեյ Փարաջանովի թանգարանը ներկայացնում է «Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների: «Թանգարանի ստեղծման օրից մեր թանգարանն իր գործուն մասնակցությունն է ունեցել հայաստանյան մշակութային կյանքում, և մեզ համար ուղենշային է, որ թանգարանի յուրաքանչյուր առարկա կենդանանա և ունենա հետաքրքիր ծրագրի առանցքային դեր: Գաղափարը ծնվել է, երբ պատրաստվում էինք կազմակերպել այս ցուցահանդեսը. մենք հասկացանք, որ պետք է թանգարանային առարկաներին կենդանություն հաղորդել: Նշեմ, որ այսպիսի փորձ մենք արդեն ունեցել ենք, տարվա սկզբին թանգարանում ներդրվել է վիդեոինստալացիա՝ Ս. Փարաջանովի բանտում ստեղծած 4 աշխատանքներից և 2 լավագույն ֆիլմերի մոտիվներով»,- տեղեկացրել է տնօրենը և թանգարանի բազմաթիվ ձեռքբերումներից նշել նաև թանգարանային առարկաների միջոցով «Կարմեն» անիմացիոն ֆիլմի ստեղծումը՝ փարաջանովյան պատկերացումներով: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով:

Դիտումների քանակ723
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից. առաջին միջազգային գիտաժողովը 01:0018 Ապր, 2026
  • Գիտական նորամուծություններ՝ Ագրարայինի ուսանողներից 00:4118 Ապր, 2026
  • Քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան 00:1518 Ապր, 2026
  • ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր խթան է Հայաստանում բարեփոխումների շարունակականության համար․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան 23:5417 Ապր, 2026
  • Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն․ մանրամասներ 23:4317 Ապր, 2026
  • ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին 23:2817 Ապր, 2026
  • Պետությունը Շիրակում 2018-26 թթ. 4,5 մլրդ-ի ծրագիր է իրականացրել. Պապոյանը հանդիպել է գործարարներին 23:1317 Ապր, 2026
  • Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 23:0017 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանին դատարանը թույլատրեց հարցազրույցներ տալ, մասնակցել ընտրական ցուցակի կազմմանը 22:5317 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել 22:3717 Ապր, 2026
  • Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների 22:3317 Ապր, 2026
  • Հոգի վեհացնող ձայն. Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա»-ն կրկին գերել է Փարիզը 22:2717 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին 22:2317 Ապր, 2026
  • Թուրքիայի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ-ն ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում 22:1217 Ապր, 2026
  • 250 մլն դոլարի ներդրում՝ նոր աշխատատեղեր և oրական մինչև 100 տոննա թռչնամիս․ նոր ներդրումային ծրագիր Հայաստանում 21:5717 Ապր, 2026
  • Մեղրին՝ 2026-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 21:4217 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում 21:2817 Ապր, 2026
  • Խաղաղության հասնելու համար արդեն որոշ քայլեր ենք ձեռնարկել, և դա հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում. Հաջիև 21:1217 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Պատերազմով ենք ազատագրելու Արցախը. Բազեյանը՝ Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 21:0017 Ապր, 2026
  • Մեղրին՝ 2026-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 20:5617 Ապր, 2026
  • Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը. վարչապետ 20:5517 Ապր, 2026
  • Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ի օգնության առաջարկը Հորմուզի նեղուցի բացումից հետո 20:4517 Ապր, 2026
  • Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հետ քննարկել է համագործակցության հարցեր 20:3917 Ապր, 2026
  • Մոլդովան Մերձնեստրում գտնվող ռուսական զորքի մի քանի ներկայացուցչի անցանկալի անձ է հայտարարել 20:3317 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն քաղաքական բանավեճին չի միջամտում. ընթացք կտրվի միայն Ընտրական օրենսգրքից բխող դիմումներին 20:3217 Ապր, 2026
  • Պատերազմով ենք ազատագրելու Արցախը, այլ կերպ հնարավոր չէ. Ալբերտ Բազեյան 20:2217 Ապր, 2026
  • ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ամրապնդում են պաշտպանական համագործակցությունը 20:1517 Ապր, 2026
  • «Նրանք ուզում են Հայաստանում փոխել իշխանությունը և Հայաստանը լուծարել». ԱԺ փոխնախագահը՝ ՀՅԴ-ի մասին 20:0417 Ապր, 2026
  • Ապրիլ 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 19:5417 Ապր, 2026
  • Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպմանն ընդգծվել է՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում 19:5017 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.04.2026 19:4517 Ապր, 2026
  • Սլովակիան կշարունակի արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Յուրայ Բլանար 19:4217 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ 19:3717 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 19:3517 Ապր, 2026
  • Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ 19:2917 Ապր, 2026
  • Իրանը վնասազերծել է Հորմուզի նեղուցի ականները. Թրամփ 19:2617 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 17. 2026 19:1217 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանը Շիրակի մարզում ներկայացրել է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները 19:1117 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Դուք մահվան վաճառականներ եք. թեժ բանավեճ ԱԺ-ում | 17.04.2026 19:0017 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է բիզնես վարելու ու անխոչընդոտ անցման համար. Թրամփ 18:5617 Ապր, 2026
  • Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից 18:3117 Ապր, 2026
  • Մանկավարժական պրակտիկա՝ մանկապարտեզում աշխատելու համար 18:2217 Ապր, 2026
  • Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում 18:1217 Ապր, 2026
  • Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել 18:0417 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ 17:5217 Ապր, 2026
  • Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը 17:4817 Ապր, 2026
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանը 17:4217 Ապր, 2026
  • «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. երկու տարիքային խմբերում հայտնի են եզրափակչի մասնակիցները 17:3617 Ապր, 2026
  • Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան 17:3317 Ապր, 2026
  • Վթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է 17:3017 Ապր, 2026
  • Հովնանաձորում կառուցվել է ջրամբար, Ձորագետում՝ բազմաֆունկցիոնալ հանրային տարածք 17:2417 Ապր, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ 17:1817 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց է. Արաղչի 17:1317 Ապր, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր 17:1317 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Մի ինքնավնասեք ձեզ՝ նսեմացնելով ընտրական համակարգը. ԿԸՀ նախագահը՝ քաղաքական ուժերին 17:0017 Ապր, 2026
  • Հնդկաստանը և Ռուսաստանը կխորացնեն ռազմական գործակցությունը. Interfax 16:4817 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն շուտով կլուծի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված S-400-ների հետ. Բարաք 16:3317 Ապր, 2026
  • «Դերժավա-Ս» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 129 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:2617 Ապր, 2026
  • Կայացել է երիտասարդական քաղաքականություններին նվիրված առաջին ազգային համաժողովը 16:2117 Ապր, 2026
  • Հայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները 16:1217 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16:0917 Ապր, 2026
  • Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան 15:5817 Ապր, 2026
  • «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն 15:5217 Ապր, 2026
  • Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերաբերյալ փարիզյան գագաթնաժողովին 15:5117 Ապր, 2026
  • Խորհրդարանում իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները 15:3717 Ապր, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին 15:2617 Ապր, 2026
  • ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը 15:1517 Ապր, 2026
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը 15:0817 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆ 15:0117 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Լավատեսական սցենար Հայաստանի տնտեսության համար. տնտեսական աճի կանխատեսումները 15:0017 Ապր, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադար է հաստատվել 14:4417 Ապր, 2026
  • ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում 14:3917 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 14:3617 Ապր, 2026
  • Միջազգային կառույցները 2026-ի ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները 4,9-ից դարձրել են 5,3 տոկոս 14:3317 Ապր, 2026
  • Որ դեպքերում քաղաքական ուժի գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել. ԿԸՀ նախագահի պարզաբանումը 14:2717 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով 14:2017 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր 14:0717 Ապր, 2026
  • «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարը վերացվել է. առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումը կվերականգնվի 14:0317 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ 13:4517 Ապր, 2026
  • Ազգային ժողովում նկատածս տեսարանի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:4017 Ապր, 2026
  • Եթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահ 13:2217 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին 13:1917 Ապր, 2026
  • Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո 13:1417 Ապր, 2026
  • Խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական և առանցքային խնդիրն է. Նիկոլ Փաշինյան 13:1217 Ապր, 2026
  • «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում 13:0917 Ապր, 2026
  • Ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով նախադեպային որոշման մասին 13:0417 Ապր, 2026
  • Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0317 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա միայն. վարչապետ | 17.04.2026 13:0017 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը 12:5817 Ապր, 2026
  • Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից. Փաշինյան 12:5317 Ապր, 2026
  • Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 12:5217 Ապր, 2026
  • Խորհրդարանական ընտրությունը Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է. վարչապետ 12:4917 Ապր, 2026
  • Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ 12:4517 Ապր, 2026
  • Փաշինյանը ներկայացնում է 1998-2017 թվականներին Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցված զոհերի թիվը՝ ըստ տարիների 12:4317 Ապր, 2026
  • Լիբանանի զինվորականները հայտնել են Իսրայելի կողմից հրադադարի խախտման մասին 12:3917 Ապր, 2026
  • Հայտնի է ընտրակաշառքի գործով նախօրեին ձերբակալվածներից 12–ի խափանման միջոցը 12:3717 Ապր, 2026
  • Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 12:2417 Ապր, 2026
  • ԿԸՀ-ում քննարկվել են ԱՊՀ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր 12:1117 Ապր, 2026
  • Վարչապետի ամփոփիչ ելույթն ԱԺ-ում` Կառավարության ծրագրի կատարողականի մասին | ՈՒՂԻՂ 12:0017 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հանրակրթության ոլորտին, կամավոր ատեստավորմանը վերաբերող հարցեր 11:5217 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015