• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը 15:13
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Վարչապետը շնորհավորական ուղերձ է... 13:22
Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան գոտու մասին Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան... 13:17
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:0114 Մայ, 2022

Գյումրիում կբարձրանա համայնքապատկան կառույցների աշխատողների աշխատավարձը

Գյումրիում հունիսի 1-ից համայնքապատկան բոլոր կառույցների և համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսի չափով։ 2021-ի վերջին բյուջեի քննարկման ժամանակ հարցն արդեն նախատեսված էր, համապատասխան փոփոխություններն արվել են։ Օրերս էլ ավագանին ընդունեց որոշումը։

Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Կուզենք 10 տոկոս բարձրացնել թվով 58 ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը, ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմով, 2023 աշխատողի մասին է խոսքը՝ 10 տոկոսով, 21 մլն դրամ ամեն ամիս գումարի մասին է, ամեն ամիս բյուջեից:

Աշխատավարձի այս բարձրացումից կօգտվեն մանկապարտեզների, երաժշտական ու սպորտ դպրոցների, ինչպես նաև թանգարանների ու գրադարանների աշխատակիցները։ Համայնքապատկան կառուցներում աշխատավարձը ցածր է՝ մեկ դրույքը վճարվում է հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ եթե աշխատակիցը մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունի՝ ավելի պակաս է վճարվում։

Վարդգես Սամսոնյան - Մանկապարտեզներ, սպորտի դպրոցներ, թանգարաններ, գրադարաններ՝ բոլորի դեպքում 10 տոկոսով՝ 5 հազար դրամ, 10 հազար, 7 հազար, տարբեր կլինի բարձրացումը ըստ վճարման։

Մանկապարտեզներում աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել էր 3-4 տարի առաջ։ Ոչ բոլորն էին օգտվել այդ հնարավորությունից։

Արփինե Արաքչյան («Անի պարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն) - 3 տարի առաջ դայակների, բուժքույրերի, տնօրենի աշխատավարձը բարձրացավ շատ չնչին, այս անգամ բոլորինը՝ 10 տոկոսով, մի փոքր դժգոհություն կար դաստիարակների այն ժամանակ, թե ինչո՛ւ իրենցը չի բարձրանում:

Այս անգամ հավասարության սկզբունքը պահպանվեց՝ ասում է Արփինե Արաքչյանը, աշխատակիցները բարձրացումից տեղյակ են և ոգևորված։

Թանգարաններում վերջին տարիներին ավելացել է աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։ Գյումրին զբոսաշրջային կենտրոն է այլևս։ Եվ հատկապես տոնական ու հանգստյան օրերին թանգարանների բակերում հերթեր են։

Սուսաննա Մնացականյան (Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ֆոնդապահ) - Լսեցինք, մենք էլ ուրախացանք, սպասելի է և նաև անսպասելի, մեր երկրում վիճակը հաշվի առնլով, նաև հետպատերազմյան շրջանում: Ուրախ ենք, որ քայլ առաջ եղավ, և ուշադրություն է դարձվում մեր աշխատանքին, աշխատավարձին, կարևոր է, իհարկե, թեկուզ՝ 10 տոկոսով:

Թեև աշխատավարձի բարձրացումը մեծ չէ, բայց քաղաքապետը հույս ունի՝ այն փոքր-ինչ կմեղմի սոցիալական վիճակը։ Բյուջեում տնտեսումներ ունենալու դեպքում նա նույնքան բարձրացում է խոստանում հաջորդ տարի։

Հեղինակ`Քրիստինա Մկրտչյան
Դիտումների քանակ27
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022
  • Հուլիսի 3-ի եղանակային կանխատեսումները 23:5502 Հլս, 2022
  • Հայկական հին ու բարի կինոյի խորհրդանիշները՝ կինոթանգարանում 23:3802 Հլս, 2022
  • Մալթայում ավարտին է մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակչում է 23:1902 Հլս, 2022
  • Ֆեյսբուքում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա, կարող եք կորցնել ձեր հաշիվները. զգուշացում 22:4502 Հլս, 2022
  • Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ 22:2602 Հլս, 2022
  • Դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները 22:0602 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015