Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էր մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատված:
Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ առավոտից կաթվածահար էր արվել երթևեկությունը Կիևյան կամրջի վրա: Ակցիայի մասնակիցները բետոնակիրներով խցանել էին կամուրջը, ինչպես նաև Բաղրամյան-Կասյան էստակադայի երթևեկությունը:
Ճանապարհը հնարավոր է եղել բացել տարածքի բնակիչների և ոստիկանների ուժերով: Մինչ այդ բնակիչների ու ակցիայի սակավաթիվ մասնակիցներից մեկի միջև վիճաբանություն է եղել՝ կամրջի վրա մեծ ծանրություն կուտակելու և այդպիսով վտանգ առաջացնելու համար: