Ընդդիմությունը շարունակում է անհնազանդության ակցիաները: Վաղ առավոտից կաթվածահար է երթևեկությունը Կիևյան փողոցում: Անհնազանդության ակցիայի մասնակիցները բետոնակիրներով խցանել են Կիևյան կամուրջը, ինչպես նաև Բաղրամյան-Կասյան էստակադայի երթևեկությունը:
Ճանապարհը հնարավոր է եղել բացել տարածքի բնակիչների և ոստիկանների ուժերով: Մինչ այդ բնակիչների ու ակցիայի սակավաթիվ մասնակիցներից մեկի միջև վիճաբանություն է եղել՝ կամրջի վրա մեծ ծանրություն կուտակելու և այդպիսով վտանգ առաջացնելու համար:
Փակ է նաև Դավիթաշենի կամուրջը:
Հիշեցնենք, երեկ ընդդիմադիրները հայտարարել են, որ այսօր շարունակելու են փողոցներ փակել: