• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները 21:48
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում... 20:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միջազգային շուկայում դիզելային վառելիքի գնի բարձրացումն անդրադարձել է Հայաստանի ներքին շուկայի վրա. ՄՊՀ
Հասարակություն
15:5727 Ապր, 2022

Միջազգային շուկայում դիզելային վառելիքի գնի բարձրացումն անդրադարձել է Հայաստանի ներքին շուկայի վրա. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։ Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված՝ Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը ներմուծված ապրանք է, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա:

Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է շուրջ 5 տոկոս:

Ներկայումս համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 տոկոս բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչև 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։

Օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզելային վառելիքը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32 տոկոսին համարժեք), Ռումինիայի Հանրապետությունում՝ շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (շուրջ 32 տոկոս թանկացում), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն։

Դիզելային վառելիքի շուկայում Հանձնաժողովի ուսումնասիրությունը շարունակվում է։

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 22:0826 Հնս, 2022
  • Քրեական գործեր՝ ՀՀ-ից գողացված արվեստի գործերի վերադարձման համար. ժամանակին 164 նմուշ է անհետացել 21:3926 Հնս, 2022
  • Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի քննարկման ժամկետների շուրջ 21:2226 Հնս, 2022
  • Մարզադպրոցների և դահլիճների կառուցման լայնամասշտաբ ծրագիր ՀՀ-ում. այս տարի հատկացվել է 6 մլրդ դրամ 21:1726 Հնս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.06.2022 21:0026 Հնս, 2022
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022
  • Երևանի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 00:0726 Հնս, 2022
  • Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա 23:3925 Հնս, 2022
  • Հունիսի 26-ի եղանակային կանխատեսումները 23:1525 Հնս, 2022
  • ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը 22:5225 Հնս, 2022
  • Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված յուրահատուկ ցուցադրություն 22:3225 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015