2022 թվականին Սիսիանում կիրականացվի սուբվենցիոն 3 ծրագիր: Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ կնորոգվեն Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերի խմելու ջրագծերը: Ծրագրի նախնական արժեքը 400 մլն դրամ է: Սուբվենցիոն ծրագրում ներառված է նաև 3 փողոցի կապիտալ նորոգումը՝ 427 մլն դրամ նախնական արժեքով:
Արմեն Ակոբջանյան (Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - 2022 թ. ունենք 827 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, որի մեջ ներառում են ոչ միայն ասֆալտապատում, այլև գյուղական համայնքների ջրագծերի հիմնանորոգում: Կասֆալտապատենք ամբողջ Գետափնյա թաղամասը, այստեղ կմնան մի քանի բազմաբնակարանային շենքերի բակեր: Դա էլ կիրականացնեք եկող տարի:
Մինչև կմեկնարկեն 2022-ի հաստատված սուբվենցիոն աշխատանքները, եռուն շինարարական փուլում են նախորդ տարվա ծրագրերը: Ընթանում է բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքը, որի համար հատկացվել է ավելի քան դրամ, ինչպես նաև փողոցների ասֆալտապատում՝ մոտ 605 մլն դրամ արժեքով: Դրանք իրականացվում են երկու փուլով: Աշխատանքների առաջին փուլն ավարտված է, 2-րդը մեկնարկել է այս տարի:
Արմեն Ակոբջանյան - Ամբողջ Գետափնյա թաղամասում ունենք, կոյուղու և ջրագծերի վերանորոգում, մոտավորապես 12 մլն դոլարի ծրագիր է, և ունենք այս ծրագրից հետո արդեն սուբվենցիոն ծրագրեր, որոնք փոխելուց հետո կանցնենք մեր սուբվենցիոն ծրագրին՝ կասֆալտապատենք:
Սուբվենցիոն ծրագրերից բացի՝ համայնքային բյուջեով և մասնավոր տարբեր ծրագրերով Սիսիանում հիմնանորոգվում է համայնքի ենթակայության տակ գտնվող եռահարկ շինությունը, որտեղ կհաստատվեն մի քանի պետական կառույցներ: Շենքի տանիքի նորոգման ծախսը կատարվել է համայնքային բյուջեից, վերակառուցումը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:
Փոխվել են նաև Ադոնց փողոցի ջրագծերը, իսկ սուբվենցիոն ծրագրով ընթանում է ասֆալտապատումը:
Վարդան Խաչատրյան (շինարարության որակի տեխնիկական հսկիչ) - Այս փողոցի երկարությունը 445 մետր է հիմնականը: 300 մետրից էն կողմ մի քիչ դժվարություններ են առաջացել գռունտային ջրերի հետ կապված , արտեզյան ջրերի, դե փորձում ենք համապատասխան պայմանները ստեղծել, որ աշխատանքները լիարժեք կատարվեն: Աենօրյա հսկողությունը կատարում ենք, թերությունները շատ արագ վերացվում են:
Այս տարի Սյունիքի մարզը կառավարության հաստատմանն է ներկայացրել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 31 սուբվենցիոն ծրագիր՝ 7 մլրդ 538 մլն դրամ նախնական արժեքով: