• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2021 թ.  հարուցվել է տնտեսական բնույթի հանցագործությունների 1114 քրեական գործ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հասարակություն
15:4911 Մար, 2022

2021 թ. հարուցվել է տնտեսական բնույթի հանցագործությունների 1114 քրեական գործ. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ուսումնասիրել է 2021 թ. ընթացքում հանրապետությունում կատարված տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը:

Պարզվել է, որ 2021 թ. ընթացքում հարուցվել է նշված բնույթի 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավել է 2020-ի համեմատ: Նախորդ տարի դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020 թ. ընթացքում:

Միայն նախապատրաստված և ավարտված նյութով, քննված և ավարտված քրեական գործերով, ինչպես նաև դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3 մլրդ ՀՀ դրամ, կամ 2020 թ. (շուրջ 12 մլրդ դրամ) համեմատ 85%-ով ավելի: Էապես ավելացել է նաև քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021 թ. ընթացքում վերականգնվել է 5.6 մլրդ ՀՀ դրամ՝ 2020 թ. 1.9 մլրդ ՀՀ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի:

Տնտեսական բնույթի որոշակի հանցատեսակներով դեպքերի, ինչպես նաև վարույթում քննվող գործերի աճը  պայմանավորված է մի քանի հանգամանքնով: Նախ՝ ինչպես ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունների, այնպես էլ տնտեսական գործունեության առանձին՝ հանցավորության առումով առավել խնդրահարույց ոլորտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված կոնկրետ հանձնարարականների կատարման արդյունքում էապես ավելացել են ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների կողմից հարկային պարտավորությունների չկատարման, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքերի հայտնաբերման դեպքերը:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ ՊԵԿ-ում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ-ում ռեզիդենտ համարվող շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից  առանց հարկային մարմիններում հաշվառման, այսինքն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև կառուցապատման, բենզինի, դիզվառելիքի ներմուծման և վաճառքի ոլորտներում: Դրանց արդյունքում հայտնաբերվել են հարկային բնույթի հանցավոր իրավախախտումներ, որոնք քրեաիրավական ընթացք են ստացել:

Բացի դրանից՝ քրեական գործերի ոսումնասիրմամբ արձանագրվել են առանձին գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բացկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների այնպիսի խախտման դեպքեր, երբ ՀՀ կառավարության որոշումներով արտոնյալ պայմաններով ՀՀ տարածք ներմուծված ապրանքները չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը: Հաշվի առնելով, որ նման արտոնություններ տրվել են բազմաթիվ տնտեսվարողների՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերջիններիս կողմից դրանց նպատակային օգտագործման հանգամանքները պարզելու և խախտման դեպքերի մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ: Ելնելով գործնական խնդիրներից՝ 2021 թ. համապատասխան իրավակարգավորումներում փոփոխությունների կոնկրետ առաջարկություններով համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Արդյունքում այդ առաջարկությունները ներառվել են ՀՀ կառավարության որոշման մեջ:

Բացի դրանից՝ վերջին շրջանում բանկերը, վարկային կազմակերպություններն առավել նախաձեռնող են դարձել կեղծ փողեր հայտնաբերելու դեպքում այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու, վերջիններիս հետ համագործակցելու հարցում: Դրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ բանկային կամ վարկային, վճարային համակարգերի բնագավառում գործող կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել կեղծ փողերի հայտնաբերման նոր սարքավորումների ներդրման, աշխատակիցների զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այդ, դրան նպաստել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Կենտրոնական բանկի և բանկերի ներկայայցուցիչների մասնակցությամբ նախորդ տարի կազմակերպված՝ կեղծ փողերի դեմ պայքարի շրջանակում նման դեպքերի մասին ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնելու, այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ձևերի շուրջ քննարկումը:  

ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականության համատեքստում քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, դատախազների հանձնարարությամբ պարտադիր քննության առարկա է դարձվում կասկածյալների կամ մեղադրյալների՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունենալու, նման սուբյեկտ հանդիսանալու դեպքում դեպքում նրանց հայտարարագրերի ուսումնասիրման և ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում վերջիններիս ապօրինի հարստացման հանգամանքները:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվող քննությունների օրինականության ստուգման, ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում վեր են հանվել նաև նշանակվող փորձաքննությունների տևողությանը, գույքի վրա կալանք դնելուն, նշանակված հարկային ստուգումների բողոքարկումներին և այլ հարցերին վերաբերող գործնական խնդիրներ: Դրանց արդյունքում ինչպես կոնկրետ քրեական գործերի քննարկումներով, այնպես էլ մի շարք հաղորդումներով վարույթն իրականացնող մարմնին տրվել են կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ: Մասնավորապես, 2021 թ. ընթացքում քննվող քրեական գործերով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող  դատախազների կողմից քննիչներին  տրվել է 38 գրավոր ցուցում, ինչը կրկնակի ավելի է 2020 թ. համեմատ, իսկ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին ու ՊԵԿ ՕՀ վարչությանը տրվել են օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու 23 հանձնարարականններ:

Նշված բնույթի քրեական գործերի քննության ընթացքում թույլ տրված խախտումերն ու թերացումները վերացնելու, ինչպես նաև գործերով անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով ներկայացվել է 269 հաղորդում:

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանը ոչ բավարար է գնահատել Վայոց ձորի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015