• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետություն կուսակցության խոստումները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Անի Խաչատրյանի հետ Հանրապետություն կուսակցության խոստումները |... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 19:56
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Մայիսի 25-ի վաղ առավոտյան... 00:03
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի և ՀՀ դեսպանության աշխատանքի վերաբերյալ
Քաղաքականություն
16:5305 Մար, 2022

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի և ՀՀ դեսպանության աշխատանքի վերաբերյալ

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների, դեսպանության կողմից կատարած և կատարվող աշխատանքների մասին:

«Արմենպրեսի» հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը:

Դեսպանը հայտնել է, որ դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:
 
- Ինչպե՞ս են ընթանում այժմ իրադարձություններն Ուկրաինայում:
 

- Ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը: Մարտի 3-ին Բելառուսում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձեռք են բերվել որոշ հուսադրող պայմանավորվածություններ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դուրսբերման հումանիտար միջանցքների և դրանց գործարկման վայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը այս հարցով  և մեծ հույսեր ունի, որ բանակցային սեղանի շուրջ հնարավոր կլինի խնդիրները հանգուցալուծել։ 

- Գիտենք, որ դեռևս ռազմական գործողությունները սկսվելուց առաջ Կիևում որոշ դեսպանություններ տարհանեցին նախ դիվանագետների ընտանիքի անդամներին, ապա դիվանագետներին։ Ինչպիսի քաղաքականություն է որդեգրել այս առումով Հայաստանը։

- Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը եղել է այն եզակի դեսպանություններից (Կիևում կա 100 դիվանագիտական ներկայացուցչություն), որը ռազմական գործողությունների մեկնարկի պահից ամբողջ կազմով գտնվել է Կիևում և իրականացրել է իր գործառույթները ողջ ծավալով։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների, այլ երկրների քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի և տեղական իշխանությունների հետ:

Պայմանավորված Կիևի շուրջ իրավիճակի վատթարացմամբ, անվտանգության ապահովման նկատառումներից և Կիևում աշխատանքն իրականացնելու անհնարինությունից ելնելով՝ ՀՀ ԱԳ նախարարի որոշմամբ դեսպանը և դիվանագիտական անձնակազմը տեղափոխվել և մարտի 4-ից ժամանակավորապես աշխատում են Լվով քաղաքից: Ներկա պահին Լվովում արդեն բացվել է հյուպատոսական կետ՝ ՀՀ քաղաքացիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վաղվանից հյուպատոսական կետ կբացվի նաև Ուժգորոդում։

- Ի՞նչ է անում դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։

- Դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

Դեսպանությունը, համեստ հնարավորությունների սահմանում, Ուկրաինայում հայ համայնքի հետ միասին, օգնել է այն մարդկանց, որոնք ցանկացել են լքել իրենց տները, քաղաքները։ Հարկ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք. Ուկրաինայում է բնակվում մի քանի հարյուր հազար հայ, և նրանց զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Սա ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչ ռեժիմով և ծանրաբեռնվածությամբ է գործել դեսպանությունը Կիևում․ անդադար զանգեր (պատասխանել ենք մի քանի հազարի հասնող զանգերի), քաղաքացիների տասնյակ այցելություններ ու օժանդակության դիմումներ։ Որևէ դեսպանություն, ոչ թե մեր նման՝ համեմատաբար փոքր, այլ շատ ավելի մեծ, չուներ այն ծավալի ծանրաբեռնվածությունը, որքան ունեցել է մեր դեսպանությունը` հաշվի առնելով համայնքի մեծությունը և դիմումների քանակը։

Եվ ամբողջ այս աշխատանքը կատարվել է պատերազմական իրավիճակում․ օրվա ընթացքում 10-15 անգամ հնչող օդային տագնապի ազդանշանների, պայթյունների, կրակոցների, խստագույն պարետային ժամի պայմաններում։ Դեսպանության դիվանագետներից երկուսը պատերազմի առաջին օրերից սկսած գիշերել են ապաստարաններում, պատսպարվելով շուրջբոլորը տեղի ունեցող պայթյուններից ու կրակոցներից և հաճախ հենց ապաստարանից շփվել են մեր հայրենակիցների հետ, ընդունել զանգեր ու տվել խորհուրդներ։

Այսօր էլ դեսպանությունը շուրջօրյա ռեժիմով շարունակում է իր ծառայությունը՝ տրամադրելով թե՛ խորհրդատվություն և թե՛ համապատասխան դեպքերում ՀՀ վերադարձի վկայականներ այն քաղաքացիներին, որոնք չունեն այս պահին վավեր ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Ուկրաինայի սահմանը հատելու համար: Դեսպանությունը, հնարավորության սահմաններում, նաև օժանդակում է տարատեսակ բարդ իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին:

Հատուկ ուզում եմ նշել ԱԳՆ ղեկավարության հոգատար վերաբերմունքը բարդ վիճակում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս օրերին մեր ստացած բոլոր ցուցումների ու հրահանգների միակ ուղղվածությունը ու նպատակը մեր քաղաքացիներն են և նրանց պատշաճ օգնություն տրամադրելու միջոցներին են վերաբերում։

Գիտեք նաև, որ ՀՀ ԱԳՆ ջանքերով Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան Ուկրաինայից դուրս եկող ՀՀ քաղաքացիներին թույլատրել են հատել իրենց ցամաքային սահմանային անցակետերն առանց վիզայի։ Բացի այդ, նշյալ երկրների՝ Ուկրաինայի հետ սահմանային հատվածներում աշխատում են ՀՀ դիվանագետներ՝ օժանդակելով օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։

- Քանի ՀՀ քաղաքացի կա Ուկրաինայում, արդյոք աջակցություն ցուցաբերվո՞ւմ է  նաև Ուկրաինայի քաղաքացի հայերին:

- Հստակ թիվը հնարավոր չէ ասել, քանզի քաղաքացիների միայն չնչին մասն է հյուպատոսական հաշվառում անցնում, որը կամավոր գործընթաց է:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող հայերին, պետք է նշենք, որ զանգերի զգալի մասը ստանում ենք նաև Ուկրաինայի քաղաքացիներից:  Ցանկանում եմ հիշեցնել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու Ուկրաինայից ժամանող հայերին։ Մենք նաև պատրաստ ենք ՀՀ սահմանը հատող Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ անկախ նրանց ազգությունից:

Դիտումների քանակ411
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ 18:2804 Մար, 2022 Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ Հասարակություն
  • Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ 23:5126 Փտր, 2022 Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ Հասարակություն
  • Հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ 20:3624 Փտր, 2022 Հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ Հասարակություն
  • Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ 10:1224 Փտր, 2022 Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ Հասարակություն
  • Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ 19:2922 Փտր, 2022 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինչպես են ռուսական հատուկ ծառայությունները փորձում տապալել Փաշինյանին. փաստաթղթային արտահոսք 21:5825 Մայ, 2026
  • «Խոսում է Երևանը»՝ արդեն մեկ դար 21:4825 Մայ, 2026
  • Հրդեհ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին․ մեքենան ամբողջությամբ այրվել է 21:3325 Մայ, 2026
  • Բարկացած էմոջիների գրոհ՝ նախարարի ու պատգամավորների էջերի վրա. Պապիկյանն ակնարկում է՝ ով է հեղինակը 21:2425 Մայ, 2026
  • Նախընտրական մեծ հեռուստաբանավեճերը կկազմակերպվեն հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան 21:0925 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Արտահոսք․ Կրեմլի՝ ՀՀ ընտրություններին միջամտելու պլանների մասին բացահայտումներ 21:0025 Մայ, 2026
  • Մայիսի 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4225 Մայ, 2026
  • Հայկական բրենդին ճանաչելի ու մրցունակ դարձնելու ճանապարհին 20:3025 Մայ, 2026
  • Ռուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ 20:2325 Մայ, 2026
  • Նոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում է 20:1625 Մայ, 2026
  • Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից 20:1625 Մայ, 2026
  • Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների 20:0925 Մայ, 2026
  • Մանկական մաշկաբանության ներկան ու ապագան 20:0225 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 19:5625 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 25. 2026 19:4225 Մայ, 2026
  • «Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանը 19:2725 Մայ, 2026
  • «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում 19:0925 Մայ, 2026
  • Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը 18:5725 Մայ, 2026
  • Էյֆելյան աշտարակի աստիճանի մի հատված աճուրդում վաճառվել է ավելի քան 450,000 եվրոյով. «Այլ լուրեր» 18:4825 Մայ, 2026
  • Քաղցկեղի համալիր բուժում՝ առողջության ապահովագրությամբ 18:3925 Մայ, 2026
  • Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը 18:2625 Մայ, 2026
  • Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. գույքի վրա արգելանք է դրվել 18:1925 Մայ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը 18:1125 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկողներ են հավաքագրում ՌԴ-ից. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 18:0125 Մայ, 2026
  • Գազի գինը ՀՀ համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա. Պեսկով 17:5125 Մայ, 2026
  • Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության վերաբերյալ նոր փաստաթղթեր են բացահայտվել. ինչպես կվարվի ԿԸՀ-ն 17:4325 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է ուժեղացված ծառայությունը 17:3425 Մայ, 2026
  • Հունվար-ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.9% 17:2125 Մայ, 2026
  • Իրանը ցանկանում է վճարներ գանձել Հորմուզի նեղուցում «ծառայությունների» համար 17:0925 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Կրեմլի խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և գազի գնին 17:0025 Մայ, 2026
  • Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով 16:5825 Մայ, 2026
  • Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են. ՊՆ 16:4725 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 16:2525 Մայ, 2026
  • Վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է. ՆԳ նախարար 16:1725 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 16:1525 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 16:0325 Մայ, 2026
  • Կրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակով 15:4425 Մայ, 2026
  • Ապագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ 15:4025 Մայ, 2026
  • «Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:3225 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1% 15:2325 Մայ, 2026
  • Սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:1025 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ ԱԳ նախարարը փաստաթղթեր կստորագրեն 15:0025 Մայ, 2026
  • «Մենավոր ծառը» անիմացիան՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում 14:5325 Մայ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել 14:4225 Մայ, 2026
  • Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը 14:3225 Մայ, 2026
  • Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը 14:2125 Մայ, 2026
  • Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան, Մարության. ընտրական ցուցակների ամենահարուստ առաջատարները 14:1025 Մայ, 2026
  • Գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5625 Մայ, 2026
  • Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ 13:4325 Մայ, 2026
  • Ամաչում եմ, որ հայկական ազգանուն եմ կրում. Մարգարիտա Սիմոնյան 13:3125 Մայ, 2026
  • Պուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The Guardian 13:1725 Մայ, 2026
  • Լուրեր 13։00 | «Հալյուցինագեն սնկերից» մինչև «սով»․ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները ՀՀ-ի մասին 13:0025 Մայ, 2026
  • Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 12:5925 Մայ, 2026
  • Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված 12:4425 Մայ, 2026
  • Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 12:3625 Մայ, 2026
  • Թրամփը մտադիր է պահպանել Իրանի շրջափակումը մինչև պատերազմի ավարտը 12:2325 Մայ, 2026
  • Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ 12:1025 Մայ, 2026
  • Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:5925 Մայ, 2026
  • Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները 11:4825 Մայ, 2026
  • «Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս 11:3925 Մայ, 2026
  • Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար 11:3125 Մայ, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց 11:2425 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը 11:1525 Մայ, 2026
  • Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ 10:5925 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա 10:4425 Մայ, 2026
  • Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան 10:2725 Մայ, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ 10:1025 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ընդդիմությունը փորձում է կեղծ թեզերով սարսափեցնել հանրությանը. քաղաքագետ | 25.05.2026 10:0025 Մայ, 2026
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին 09:4525 Մայ, 2026
  • Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 09:3225 Մայ, 2026
  • Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0725 Մայ, 2026
  • Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 08:4825 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2725 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0425 Մայ, 2026
  • Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ 00:0325 Մայ, 2026
  • ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին 23:0524 Մայ, 2026
  • ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի 22:3824 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան 22:0024 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5424 Մայ, 2026
  • Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ 21:2024 Մայ, 2026
  • ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում 21:1424 Մայ, 2026
  • Հասարակական ցավը՝ քաղաքական տեխնոլոգիա. արտահոսած փաստաթղթերից մինչև զինված սպառնալիքներ 21:0424 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Ովքեր են ընտրական ցուցակների ամենահարուստները. ով ինչ է հայտարարագրել 21:0024 Մայ, 2026
  • Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին 20:4224 Մայ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն | Հարցազրույց Շահանե Հալաջյանի հետ 20:2124 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:0924 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.05.2026 19:0924 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն 15:1424 Մայ, 2026
  • Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ 14:2124 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով 14:0824 Մայ, 2026
  • Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներ 14:0024 Մայ, 2026
  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ 13:1224 Մայ, 2026
  • Եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութ 13:0924 Մայ, 2026
  • Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել 13:0524 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:4824 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը 12:4624 Մայ, 2026
  • Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան 11:2924 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 11:1224 Մայ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 469 մլն դրամի հարկ է վճարել 10:5924 Մայ, 2026
  • Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար 10:4024 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015