• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի ընդհանուր պորտֆելը հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի... 11:31
Տարվա մեծ մասն աշխատում եմ Եվրոպայում, բայց իմ բոլոր ծրագրերը կապված են ՀՀ-ի հետ. Գալստյան Տարվա մեծ մասն աշխատում... 20:42
Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով նոր հանցագործություններ. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-եր
Հասարակություն
20:5826 Փտր, 2022

Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով նոր հանցագործություններ. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-եր

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպաններ Քրիստիննե Գրիգորյանը և Գեղամ Ստեփանյանը Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշումը` խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության կյանքի իրավունքի, սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու համար, հաշված օրեր անց իր «արձագանքը» գտավ Բաքվից 27 կմ հեռավորության վրա՝ Սումգայիթ քաղաքում: Փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ և ուղիղ հրահրմամբ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց խոշտանգումների, խեղումների, ողջ ու սպանված մարդկանց հրկիզման, խմբակային բռնաբարումների, իսկ նրանց ունեցվածքը ենթարկվեց ավերման ու թալանի։

Բացառապես ազգային պատկանելության հողի վրա իրականացված ջարդերի հետևանքով ուղիղ և անառարկելի սպառնալիքի տակ հայտվեցին Սումգայիթի 20-հազարանոց հայ բնակչության կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքները:

Թեև Սումգայիթյան ջարդերը փաստագրված են եղել խորհրդային համապատասխան մարմինների կողմից, այնուամենայնիվ, այդ ոճրագործության հեղինակները և կազմակերպիչները այդպես էլ արդարադատության առջև չեն կանգնել: 

Սումգայիթի հակահայկական ջարդերով սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործությունների շարքին, որը շարունակվում է մինչ օրս: Այդ հետևողական քաղաքականության շրջանակներում 1988-1991 թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Գանձակ (Կիրովաբադ), Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500.000 հայեր:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը բռնությամբ ճնշելու և հայ բնակչությանը բնաջնջելու նպատակով՝ Ադրբեջանը 1991-1994 թթ. սանձազերծեց պատերազմ հայ ժողովրդի դեմ, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների ամենավառ վկայությունը 1992 թվականի ապրիլին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հայ բնակչության կոտորածն է, որին զոհ են գնացել գյուղի 50-ից ավել խաղաղ բնակիչներ, իսկ գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։

Ադրբեջանի Հանրապետությունը լիարժեքորեն ժառանգեց և առավել կատարելագործեց Խորհրդային Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ ուղղված Արցախի հայաթափմանը և իր բնօրրանում հայ ժողովրդի ոչնչացմանը: Բացառապես էթնիկ հողի վրա իրականացվող սպանությունների հերոսացման պրակտիկան, որի հիմքը դրվեց սումգայիթյան ջարդերով, դարձավ ադրբեջանական իշխանությունների ձեռագիրը: Արդյունքում տարածաշրջանը «հարստացվեց» այնպիսի «հերոսներով», ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը և բոլոր նրանք, ովքեր 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հաշվեհարդար էին տեսնում քաղաքացիական բնակչության նկատմամբ և ահաբեկչական կազմակերպությունների ոճով գլխատում ու անդամահատում հայ զինվորների և արդյունքում՝ պետության կողմից ամենաբարձր մակարդակով արժանանում խրախուսման:

Տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից իր հասարակությունում սերմանված հայատյացությունն իր վատագույն դրսևորումը ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ, երբ ադրբեջանական զինվորականության թիրախը, նախևառաջ, դարձան խաղաղ բնակչությունը, մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: 

Ադրբեջանի կողմից 44-օրյա ագրեսիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստագրված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվություններում, բարձրաձայնվել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: 

Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ։

Ադրբեջանի իշխանությունների հայատյացությունը չի շրջանցում նաև հայկական հոգևոր-մշակութային ժառանգությանը. փորձ է արվում Նախիջևանի հայկական միջնադարյան ժառանգության ոչնչացման և շրջանի լիարժեք հայաթափման ձեռագիրը տարածել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում: Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը նենգափոխելու անթաքույց նպատակով անգամ պաշտոնապես ստեղծվել է աշխատանքային խումբ: 

Հայատյացությունը, որի վկայությունների շարքը օրեցօր համալրվում է, Բաքվի իշխանությունների կողմից կիրառվում է որպես Ադրբեջանի ժողովրդի կոլեկտիվ ինքնության ձևավորման միջոց: Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ էթնիկ ու ազգային պատկանելության հիմքով ատելության վրա ձևավորված կոլեկտիվ ինքնությունը քայքայում է հենց դրա կրողին, այն սպառնում է տարածաշրջանում մարդկանց խաղաղ, անվտանգ ու բնականոն կյանքին և խաթարում հասարակությունների  զարգացումն ու առաջընթացը: 

Որպես այդ քաղաքականությունից հրաժարվելու առաջին քայլ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին դրսևորել քաղաքական կամք և արժանահավատորեն գնահատել Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում և այլ վայրերում իրականացված հայատյաց ջարդերը և զերծ մնալ ժխտողականության քաղաքականությունից, պատասխանատվության ենթարկել 44-օրյա պատերազմի և հաջորդող ժամանակ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնարարքներ, ռազմագերիների և զոհված զինծառայողների խոշտանգումներ կազմակերպած ու իրականացրած անձանց, անվերապահորեն ազատ արձակել մինչ օրս ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց և դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի գործողությունները: 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988 թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության գնահատման ու դադարեցման ուղղությամբ: 

Մեր խոնարհումն ենք բերում  Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն բոլորի շեշտում, որ իրավունքների խախտումների ու հանցագործությունների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր ու ավելի դաժան հանցանքներ»:

Դիտումների քանակ282
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:3022 Փտր, 2026
  • Սթիվ Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման ժամկետները 13:2622 Փտր, 2026
  • Երդման հանդիսավոր արարողություն 12:5722 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 12:4722 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում 12:1922 Փտր, 2026
  • Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի ընդհանուր պորտֆելը հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան 11:3122 Փտր, 2026
  • Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության 11:1822 Փտր, 2026
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Տաշքենդում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբի հաղթող 10:2222 Փտր, 2026
  • ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ 09:5822 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09:3822 Փտր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3522 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը 09:1922 Փտր, 2026
  • Հոբելյանական տարի․ Հովհաննես Շարամբեյան 00:3322 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարին 23:5721 Փտր, 2026
  • Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ 23:4321 Փտր, 2026
  • Խնդիրները հիմնականում տեխնիկական են. ապահովագրական առողջապահությունը՝ կամավորների գնահատմամբ 23:3321 Փտր, 2026
  • Միսաք և Մելինե Մանուշյանների ոգեկոչումը մեզ հիշեցնում է, որ ազատությունը երբեք վերջնականապես ձեռք բերված չէ․ դեսպան 23:2421 Փտր, 2026
  • Ագարակավանի վթարային դպրոցի փոխարեն նորն է կառուցվում. մարզպետը լավատես է՝ ժամանակին կավարտեն 23:1121 Փտր, 2026
  • Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ 22:5921 Փտր, 2026
  • Գերմանիայում անցկացվող աշխարհի գավաթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել 22:4621 Փտր, 2026
  • Իրան-ԱՄՆ լարվածության նոր փուլ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Փտր, 2026
  • Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի արտակարգ էներգամատակարարումը 22:1821 Փտր, 2026
  • Հայատառ թուրքերեն տպագիր ժառանգությունը՝ թվային հարթակում 21:5121 Փտր, 2026
  • Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու հիմք կդառնան թվային տիրույթի տվյալները 21:3921 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի հետ 21:2421 Փտր, 2026
  • Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը 21:0921 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Հայաստանի վարկանիշի հեռանկարը կայունից՝ դրական. S&P Global Ratings-ի կանխատեսումը 21:0021 Փտր, 2026
  • Թվային նկարչություն․ համադրելով ավանդականն ու նորը 20:5721 Փտր, 2026
  • Ռուսաստանում բջջային կապը կանջատեն ԱԴԾ-ի պահանջով. Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը 20:4621 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 20:3721 Փտր, 2026
  • Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը 20:2421 Փտր, 2026
  • Քննարկվել է Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցումը 20:1421 Փտր, 2026
  • Իրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին 20:0221 Փտր, 2026
  • Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում՝ նաև Հայաստանում 19:5121 Փտր, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2025-ին 13 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3421 Փտր, 2026
  • Հասմիկ Քարափուլյանի երևանյան պատմությունները 19:2221 Փտր, 2026
  • Զելենսկին և Ռյուտեն քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը 19:0421 Փտր, 2026
  • «Հայկազյան» համալսարանը՝ հայապահպանության կարևոր օջախ Սփյուռքում 18:4921 Փտր, 2026
  • Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում. քննարկում Գյումրիում 18:3121 Փտր, 2026
  • Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է 18:1221 Փտր, 2026
  • Հարավային ճակատում հակահարձակման ենք անցել. Զելենսկի 17:5921 Փտր, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը 17:4121 Փտր, 2026
  • Plug and Play Armenia-ն Երևանում անցկացրեց իր երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ներկայացնելով բարձր աճ ունեցող 19 ստարտափ 17:2421 Փտր, 2026
  • Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0921 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 9 մլն դրամը հայտնաբերվել է մեքենայում. ՊԵԿ երկու աշխատակցի կաշառքի գործը | 21.02.2026 17:0021 Փտր, 2026
  • Կաշառք ստանալիս ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են 16:5621 Փտր, 2026
  • Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ 16:4121 Փտր, 2026
  • Սյունիքի մարզում դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը․ դատախազություն 16:2421 Փտր, 2026
  • Միլիոն դրամ՝ Կառավարությունից, պատվոգիր՝ համայնքապետարանից. մեծարել են 100 տարեկան կենսաթոշակառուին 16:1821 Փտր, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է Չարլզ 3-րդ թագավորի եղբորը գահաժառանգների շարքից հանելու հարցը 16:0621 Փտր, 2026
  • Մեղվաբուծության դասընթաց տեղահանվածների համար 15:4921 Փտր, 2026
  • Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 15:3421 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2221 Փտր, 2026
  • Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար 15:0721 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ 15:0121 Փտր, 2026
  • Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ դադարեցնելով նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով. Սիյարտո 14:4821 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 14:3321 Փտր, 2026
  • Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թ. կկազմի 5.3, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս. S&P Global Ratings-ի կանխատեսումը 14:2421 Փտր, 2026
  • Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին 14:1421 Փտր, 2026
  • Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը 14:0421 Փտր, 2026
  • Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսները քննարկել են համագործակցության հնարավորությունները 13:4621 Փտր, 2026
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա 13:3221 Փտր, 2026
  • Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ը ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում 13:0721 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Չի նախանձում, չի չարանում. 100-ամյա Արեգնազ Թովմասյանի երկարակեցության գաղտնիքը 13:0021 Փտր, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց 12:5721 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պահանջում են, որ Ուկրաինան դուրս բերի ուժերը Դոնբասի ամբողջ տարածքից. Զելենսկի 12:5321 Փտր, 2026
  • Բուժառու, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան 12:3621 Փտր, 2026
  • Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել 12:2921 Փտր, 2026
  • Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը 12:1321 Փտր, 2026
  • Գարունդ հայերեն է գալիս. Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը 12:0721 Փտր, 2026
  • Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 11:3821 Փտր, 2026
  • Ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում. ԿԳՄՍ նախարար 11:1621 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի և Սյունիքի մարզերում 11:1221 Փտր, 2026
  • «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել 10:4921 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:3521 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:1521 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում 09:5721 Փտր, 2026
  • ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները 09:2921 Փտր, 2026
  • Քաղաքների օդի որակը փետրվարի 7–13-ին․ փոշու գերազանցումներ մի քանի բնակավայրում 08:4221 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար 08:1221 Փտր, 2026
  • Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը 00:3021 Փտր, 2026
  • Խաչատրյան-Շոստակովիչ երկարամյա բարեկամության արգասիքը 00:1521 Փտր, 2026
  • Փոփոխություններ խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում. ծրագիրը բարելավվում է 23:3820 Փտր, 2026
  • 9-րդ դասարանցիներն այս տարի 1-ին անգամ քննություն կհանձնեն էսսեով. նախ ուսուցիչներն են պատրաստվում 23:1320 Փտր, 2026
  • Առողջ երկարակեցություն. կյանքը՝ 60 տարեկանից հետո 23:0020 Փտր, 2026
  • Սասունիկի «Իմ քայլը» հիմնադրամի «Կանանց ակումբ»-ում նշել են Թումանյանի ծննդյան օրը 22:4220 Փտր, 2026
  • Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու․ Փաշինյան 22:3320 Փտր, 2026
  • Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ 22:2920 Փտր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև 22:2120 Փտր, 2026
  • Տեխնիկական վերազինում և համագործակցության նոր ծրագրեր ՆԳՆ հանրային հաղորդակցության ոլորտում 22:1220 Փտր, 2026
  • Հարցազրույց Տիգրան Հակոբյանի հետ 22:0020 Փտր, 2026
  • Հանդիպել ենք Արարատի մարզի մի խումբ բնակիչների հետ․ Գևորգ Պապոյան 21:5120 Փտր, 2026
  • Հայաստանը կարող է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նախագծերի. Բայրաքթար 21:4320 Փտր, 2026
  • «Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան 21:2820 Փտր, 2026
  • Պետբյուջե վերադարձվող գումարը որպես «յուրացում» ձևակերպելը առնվազն չիմացության արդյունք է․ ՏԿԵՆ-ը հերքում է 21:1520 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղությունից կարևոր ոչինչ չկա, Թրամփի աշխատակազմը հրապարակել է Փաշինյան-Ալիև ձեռքսեղմման նկարը | 20.02.2026 21:0020 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.02.2026 20:5920 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ 20:5520 Փտր, 2026
  • «Մաքս օիլ» ընկերությունը 2025-ին 14 մլրդ 84 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5020 Փտր, 2026
  • ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփի սահմանած որոշ գլոբալ մաքսատուրքեր անօրինական են. BBC 20:4520 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015