Հանրապետության տարածքում փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ն սպասվում են տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: