• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
Խաղաղության գործընթացն ու ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման սպասումները Խաղաղության գործընթացն ու ԱԳ... 19:41
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում տխուր էջը փակված է. Մուստաֆաև. «Հարևաններ» Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:4924 Հնվ, 2022

Արքայազն Հարրին ոստիկանական պաշտպանություն է ուզում. «Այլ լուրեր»

ԲՐԱԶԻԼԻԱ

ՌԻՈՅԻ ՍԱՄԲԱՅԻ ԴՊՐՈՑԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՓՈՐՁԵՐԸ

Մոսիդադե սամբայի դպրոցի անդամները վերսկսել են Ռիո Դե Ժանեյրոյում ավանդական կառնավալային շքերթի փորձերը, չնայած Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ է նկատվում:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ռիոյի իշխանությունները դեռ քննարկում են փետրվարի 25-ին նախատեսված զանգվածային միջոցառումները արտոնելու հարցը:

Հունվարի սկզբին Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հայտարարել էր, որ քաղաքը կդադարեցնի փողոցայի շքերթներն ու երեկույթներն աշխարհահռչակ կառնավալի ժամանակ: Եվ չնայած դրան, ասել էր, որ Ռիոյի սամբայի դպրոցների շքերթը, որը մարդիկ կարող են դիտել հեռվից, կկայանա հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Լուիզ Կլաուդիո Ռիբեյրո (սամբայի դպորցի փոխնախագահ) - Բոլորը գիտեն, որ մենք հեշտ ժամանակներ չենք ապրում, սակայն վստահ եմ, որ մեր քաղաքապետը և նահանգապետն առողջապահական իրենց բարձրակարգ թիմով կանեն հնարավորը, որպեսզի ամեն ինչ ապահով լինի:

Ռիո Դե Ժանեյրոյի Սամբայի դպրոցների անկախ լիգան կանխատեսում է, որ մոտ 75 հազար մարդ կդիտի ամենամյա կառնավալը:

 

ԿԱՆԱԴԱ

ՀՈԿԵՅԻ ԻՆՔՆԱՇԵՆ ՍԱՀԱԴԱՇՏ

Կանադայում օրեր շարունակ տևած սառնամանիքի հետևանքով մասամբ խաթարվել է բնականոն կյանքը, և զգալիորեն բարձրացել է բնական գազի գինը: Սակայն պարզվում է, որ ցրտաշունչ ձմեռը կարող է տխրեցնել ոչ բոլոր կանադացիներին:

Օրինակ՝ Վինիպեգում ապրող մի ընտանիք իրենց տան դիմաց, հենց փողոցում հոկեյի սահադաշտ է պատրաստել: Հոկեյի աշխարհի մյուս բոլոր սահադաշտերի հետ համեմատած այս մեկն առանձնահատկություն ունի, խոսքը մոտակայքում եղած ծառերի առկայության մասին է:

Դուգ Հեմերլինգ (հոկեյի սահադաշտի ստեղծողը) - Ինչպես տեսնում եք, ես մի քանի օգնական ունեմ: Սկզբում մենք և մեր դրկից հարևանը որոշեցինք սահադաշտ կառուցել, հետո միացավ նաև երրորդ հարևանը: Մի քիչ փոստատարի գործն է բարդացել, ստիպված է շրջանցել սահադաշտը: Կարծում եմ, որ այս սահադաշտը անչափ արդյունավետ է հատկապես հետքովիդյան դեպրեսիան հաղթահարելու գործում: Նաև երեխաների համար է շատ օգտակար. քաջալերում ենք, որ ավելի շատ այստեղ խաղան, քան նստեն տանը՝ տարբեր գաջեթների էկրանների առջև:

Ջերմաստիճանն այնքան ցածր է, որ Տորոնտոյի մերձակայքում գտնվող Օնտարիո լճի որոշ հատվածներ հանգստյան օրերին սառել են: Անբարենպաստ եղանակը պատուհասել է Կանադան ճիշտ այն ժամանակ, երբ դպրոցները պետք է վերաբացվեին «Օմիկրոնի» պատճառով երկարաձգված ձմեռային արձակուրդից հետո:

 

ԵԳԻՊՏՈՍ

ՈՐՄՆԱՆԿԱՐԻՉ ՔՈՒՅՐԵՐԸ ԶԱՐԴԱՐՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Եգիպտոսի հարավային Սոգահ նահանգում ապրող քույրերն իրենց տաղանդն օգտագործում են, որպեսզի ղպտիական արվեստի բարդ որմնանկարներով զարդարեն իրենց հայրենի Ազազ գյուղի եկեղեցիները: Նկարում են առաստաղներին, պատերին, փայտե սրբապատկերներ են պատրաստում:

25-ամյա Սառա Քամել Զեկրին կերպարվեստի բաժինն է ավարտել: Ուսումնառության ժամանակ սկսել է հրապուրվել ղպտիական արվեստով: Իր նոր նախասիրությունը փոխանցել է նաև 23-ամյա քրոջը` Քրիստինին: Եվ այժմ երկու քույրերն իրենց ներկերով ու վրձիններով շրջում են Ազազ գյուղի եկեղեցիներով:

Սառան դիզայների՝ իր նախկին աշխատանքը թողել է և մեկուկես տարի առաջ սկսել այս նախագիծը: Նրա խոսքով՝ ինչ սկսել է զբաղվել եկեղեցիներում որմնանկարներ անելով, ավելի լավ է հասկանում Աստվածաշունչը:

Մեկ որմնանկարն ավարտին հասցնելու համար քույրերից միջինը 12 ժամ է պահանջվում, իհարկե փոքրիկ ընդմիջումներ են անում:

Սառա Քամել Զեկրի (նկարչուհի) - Ութից տասներկու ժամ այսպես կանգնելն ու նկարելը բարդ գործ է: Սակայն երբ ինչ-որ գործ սիրում ես և երբ շարունակում ես կատարելագործվել, երբեք չես ձանձրանում:

Եկեղեցիներում սովորաբար պրոֆեսիոնալ և կայացած նկարիչներն են որմնանկարներ անում: Սառան ասում է, որ Վերին Եգիպտոսում ինքն ու քույրն իգական սեռի առաջին նկարչուհիներն են, որ նման գործ են հանձն առել:

 

ԵԳԻՊՏՈՍ

ՇԱՐԺԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ` ԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կահիրեում ապրող կատուներն այլևս չեն մրսի ձմռան ամիսներին: Համենայն դեպս, այն կատուները, որոնք կօգտվեն այս ինքնաշեն շարժական ապաստարաններից: Դրանք պատրաստված են հին և վերափոխված անվադողերից:

Նկարիչ Իբրահիմ Աբուջենդին, որը զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով, որոշել է պատրաստել կատուների համար նախատեսված այն կացարանների նախատիպերը, որոնք մոտ ժամանակներս կտարածվեն Կահիրեի բանուկ փողոցներում: Վերջին շրջանում եղանակային պայմանների փոփոխությամբ պայմանավորված՝ Եգիպտոսի մայրաքաղաքում ձմեռները բավականին ցուրտ են լինում:

Իբրահիմ Աբուջենդի (նկարիչ) - Կատուները փողոցում շատ բարդ պայմաններում են ապրում: Եգիպտոսում կլիմայի փոփոխության պատճառով ձյան առատ տեղումներ են: Տեսել ենք, թե Հուրգադայում և Ալեքսանդրիայում ինչ ձյուն է տեղացել: Որոշել ենք նախապես հոգ տանել թափառող կենդանիների մասին և ապաստարաններ պատրաստել նրանց համար:

Շարժական ապաստարանները նախատեսված են քաղաքային միջավայրում տեղավորելու համար, պատրաստված են մեքենաների անվադողերից, որոնք ջերմամեկուսացված են: Այս ժամանակավոր կացարանները պատրաստելու համար նաև վերամշակված նյութեր, օրինակ` փայտ է օգտագործված:

 

ԻՍՊԱՆԻԱ

ՆԺՈՒՅԳՆԵՐԸ ՑԱՏԿՈՒՄ ԵՆ ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱՅՈՎ

Իսպանիայում անցկացվել է «Լաս Լումինարիաս» կոչվող փառատոնը, որի ընթացքում մոտ 100 նժույգ է ցատկել խարույկի վրայով` մասնակցելով մաքրման արարողությանը: Անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով այս միջոցառումը չէր անցկացվել:

Ավանդական գիշերային այս տոնակատարությունն անցկացվել է Սան Բարտոլոմե դե Պինարեսում՝ Իսպանիայի կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիոսի օրվա նախօրեին:

Միջոցառման մասնակիցները նժույգներով շրջել են գլաքարով սալարկված նեղլիկ փողոցներով, որոնք ավանդույթի համաձայն, մաքրում են կենդանիներին գալիք տարվա խարույկի ծխով ու բոցով:

Այնուհետև նժույգների` կրակի վրայից թռչելուց մեկ ժամ անց սկսվում է խրախճանքը, որի ընթացքում մարդիկ պարում են և խմում:

Ֆերմին Աբադ (Սան Բարտոլոմե Դե Պինարեսի բնակիչ) - Այս ավանդույթը հազարամյակների պատմություն ունի: Որպեսզի կենդանիները չհիվանդանան, ծեր քահանաները նրանց օրհնում էին կրակով: Կենդանիները ցատկում էին կրակի վրայով ու մաքրվում:

Թեև այս տարիների ընթացքում կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից բազմիցս քննադատության են ենթարկվել, միջոցառման կազմակերպիչները վստահեցրել են, որ նժույգները չեն տուժել այն բանից, որ հեծյալները, որպես նախազգուշական միջոց, կտրել են նժույգների բաշը՝ այրվածքներից խուսափելու նպատակով:

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վիճարկում է կառավարության որոշումը, որ ինքը բրիտանական հողում գտնվելիս չպետք է ստանա ոստիկանական պաշտպանություն, նույնիսկ եթե ինքն է հոգում ծախսերը: Այս մասին հայտնել են նրա պաշտոնական ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ թագուհու թոռը` Հարրին, և իր ամերիկուհի կինը՝ Մեգանը, թողել են թագավորական պարտականությունները 2020 թվականին՝ Լոս Անջելեսում նոր կարիերա ստեղծելու նպատակով։ Դրանից հետո ամուսիններն ապավինել են մասնավոր անվտանգության ծառայությանը:

Սակայն Հարրիի պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ դրանք չեն ապահովում արքայազնի պաշտպանության այն մակարդակը, որն անհրաժեշտ է Մեծ Բրիտանիա այցելելիս:

«Նման պաշտպանության բացակայության դեպքում արքայազն Հարրին և իր ընտանիքը չեն կարողանում վերադառնալ իրենց տուն»,- նշված է հայտարարության մեջ։ Որպես ասվածի ապացույց՝ բերվել է անցյալ տարվա հուլիսի դեպքը, երբ Հարրին մասնակցել է բարեգործական մի միջոցառման, որտեղից հեռանալիս նրան վտանգ է սպառնացել` ոստիկանական պաշտպանության բացակայության պատճառով:

Արքայազնի փաստաբաններն ասել են, որ կառավարությունը նախկինում մերժել է ոստիկանության պաշտպանության համար վճարելու երկու առաջարկ։

 

ՉԻՆԱՍՏԱՆ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԹԱԼԻՍՄԱՆԸ` ՓՈՐԱԳՐՎԱԾ ՆԱՐՆՋԻ ՎՐԱ

Մինչ Պեկինը պատրաստվում է հյուրընկալել ձմեռային Օլիմպիական խաղերը, կամավոր Դու Չժաոկին հույս ունի ցուցադրել չինական ավանդական փորագրությունն ամբողջ աշխարհի այցելուներին. նա հասարակ նարինջը վերածում է արվեստի գործի:

Այսպես կոչված «սննդի քանդակագործությունը» հարյուրամյակներ չինական մշակույթի մասն է եղել: Հաճախ մրգի կամ բանջարեղենի կտորներն օգտագործվում են ծաղիկներ կամ թռչուններ պատրաստելու համար:

Դու Չժաոկի (Ձմեռային օլիմպիական խաղերի կամավոր) - Ես ազատ ժամանակ նարնջի վրա փորագրություններ եմ անում, որպեսզի դրանք ցուցադրենք մեր տեղեկատվական սեղանիկների վրա: Փորագրված նարինջները կարող են ավելի հաճելի և ընկերական շփում ապահովել մեր այցելուների հետ: Հուսով եմ, որ դրանք կգրավեն մեր հյուրերի ուշադրությունը: Բացի այդ, այս կերպ կարող ենք ներկայացնել մեր չինական ավանդական մշակույթը:

Դուն սննդի մեջ մի շարք իրեր է փորագրել, այդ թվում՝ օլիմպիական օղակների լոգոտիպը և ձմռան չինական խորհրդանշանը: Նրա վերջին աշխատանքը ներկայացնում է Բինգ Դվեն Դվեն պանդային, որը սառցե կոստյում է կրում և այս տարվա խաղերի թալիսմանն է:

 

ԻՐԱՔ

ԻՐԱՔՑԻՆԵՐԸ ՁՆԱԳՆԴԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Իրաքի հյուսիսային Սուլեյմանիա քաղաքի հանրային այգիներում հավաքվել են տեղացիներն ու երկրի այլ բնակավայրերից ժամանած հյուրերը` վայելելու քրդական այս քաղաքում տեղացած առատ ձյունը: Նրանք վստահեցնում են, որ ձյուն ու սառույց են տեսել միայն իրենց սառցախցիկներում: Շատերը երկար ճանապարհ են կտրել-անցել` այս տեսարանով հիանալու համար:

Աբդուլջաբար Մոհամեդ (Բաղդադից ժամանած զբոսաշրջիկ) - Մթնոլորտը շատ հաճելի է, թեև իսկապես բավականին ցուրտ է: Ասես Եվրոպայում լինենք, այլ ոչ թե Իրաքում: Միայն Յություբով ենք այսպիսի եղանակային պայմաններ տեսել: Նման տեսարանի հանդիպել ենք Շվեյցարիայում, Դանիայում, Նորվեգիայում: Իսկ այսօր որդիներիս հետ եկել եմ այստեղ՝ Սուլեյմանիա՝ զվարճանալու:

Քաղաքում դժվարանցանելի տրանսպորտային պայմանների պատճառով դպրոցներն ու հասարակական հաստատությունները փակ են մնացել՝ երեխաներին թույլ տալով ժամանակ անցկացնել դրսում, ձնեմարդեր պատրաստել ու ձնագնդի խաղալ:

Տեղացիները վստահեցնում են, որ քաղաքի կենտրոնում տարիներ շարունակ այսպիսի ձյուն չի տեղացել, իսկ բնակավայրը շրջապատող լեռներում ձմռանը սովորաբար ձյուն է գալիս:

 

ՄԵՔՍԻԿԱ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈՍԻ ՏՈՆԻՆ

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվել է կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիոսի տոնը, որի շրջանակում օրհնվել են ընտանի կենդանիները:

Մարդիկ իրենց սիրելի չորքոտանի բարեկամներին, ոմանք էլ՝ թռչուններին՝ աքլորներին ու թութակներին բերել են եկեղեցի, որպեսզի օրհնություն ստանան, սուրբ ջրով ցողվեն՝ վտանգից և դժբախտություններից խուսափելու նպատակով:

Հատկանշական է, որ գյուղական բնակավայրերում եկեղեցի օրհնության են տանում նաև ավանակներին, այծերին ու ձիերին:

Լյուսի Օրտեզ (Մեխիկոյի բնակիչ) - Մենք այս աքլորները հոկտեմբերի 1-ին ենք նվեր ստացել: Նրանք մեր տանն են ապրում և համավարակի պայմաններում օգնում են մեզ հանգստանալ, ձերբազատվել դեպրեսիայից: Այս իրավիճակի պատճառով մենք շատ լարված ենք, իսկ աքլորները մեզ օգնում են մի փոքր թեթևանալ: Ընդամենը 3 ամսական են, բայց մեծ աղմուկ են բարձրացնում, սկսել են ծուղրուղու կանչել:

Կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիոս Աբոթը ծնվել է Եգիպտոսում՝ Նեղոսի ափին, քրիստոնյա ընտանիքում: Ասում են, որ վաղ տարիքում զրկվել է ծնողներից, որոնք շատ հարուստ են եղել:

Սուրբ Անտոնիոսը հրաժարվել է իր ժառանգությունից՝ հարստությունը բաժանելով աղքատներին և իր տարիներն անցկացրել մենակյացությամբ՝ կենդանիների ընկերակցությամբ հոգևոր լուսավորություն տարածելով:

 

ԻՍՊԱՆԻԱ

ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱ

Իսպանիայի Սևիլիա քաղաքում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, առաջին անգամ անցկացվել է We Love Flamenco` «Մենք սիրում ենք ֆլամինկո» նորաձևության շոուն:

Իսպանացի դիզայներ Ռոսիո Պերալտայի դիզայնով մոդելները, գունագեղ զգեստներ հագած և ծաղկային զամբյուղներ ձեռքին, կատվաքայլի շքահանդեսի են մասնակցել: Նորաձևության այս շոուն անցկացվում է 10-րդ անգամ: Կազմակերպիչները մտադիր են ներկայացնել 2022 թվականի ֆլամենկոյի նորաձևության ուղղությունները:

Ֆլամենկոյի ոլորտը պետական աջակցություն է խնդրել` կոշտ սահմանափակումներից և կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամից հետո ուշքի գալու համար: Մինչև համավարակը, Իսպանիայի ֆլամենկոյի նորաձևության ոլորտից տարեկան ավելի քան 600 միլիոն եվրո էր ստացվում: Անդալուզիայի տարածաշրջանում դրանից եկամուտ էր ստանում ավելի քան 1000 ընտանիք:

Հեղինակ`Մարո Թարվերդյան
Դիտումների քանակ35
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015